Ներում չեն ունենալու նրանք ովքեր ժողովրդի ողբերգությունը դարձնում են անձնական հաշվարկի գործիք. Մետաքսե Հակոբյան

23 Փետրվարի, 2026

Արցախի Հանրապետության Աժ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է.

«Ինձ իրականում զզվեցրել են Արցախից թռած, Արցախում չապրած, Արցախից հեռու «կյանքը վայելող», բայց Արցախն ինձնից շատ «սիրողներն» ու Արցախի համար «ախուվախ» անողները։

Արցախը ձեր կենսագրության «պահեստային բաժինը» չէ, որ անհրաժեշտ պահին բացեք ու փակեք։

Մի՛ համարձակվեք Արցախի անունով խոսել, եթե այդ անունը ձեզ համար ռեսուրս է, ոչ թե պատասխանատվություն։

Արցախը նրանցն է, ովքեր կորցրել են տուն ու երազանք, իրենց կյանքն են թողել այնտեղ ու այդ կյանքը չեն ուրացել, ոչ թե նրանց, ովքեր թեմա են գտել։

Եվ հիշեք՝ ներում չեն ունենալու նրանք ովքեր ժողովրդի ողբերգությունը դարձնում են անձնական հաշվարկի գործիք։

Մենք հայրենիք ու մի ամբողջ կյանք ենք կորցրել։

Ոմանք՝ պարզապես հարմար պահ ու առիթ են գտել»։

 

Նմանատիպ նյութեր

«Միշտ լավատեսորեն ենք տրամադրված»․ ՌԴ փոխվարչապետը՝ Պուտին-Փաշինյան հանդիպման մասին

«Միշտ լավատեսորեն ենք տրամադրված»․ ՌԴ փոխվարչապետը՝ Պուտին-Փաշինյան հանդիպման մասին

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ ռուսական կողմը լավատեսորեն է տրամադրված Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան առաջիկա հանդիպմանը։ Հանդիպումը նախատեսված է Բիշքեքում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի շրջանակում։ Ըստ նախնական...

Պաշտպանության նախարարի հրաժարականի հանրային պահանջ կա, քաղաքական որոշում է պետք․ Դավիթ Տոնոյան

Պաշտպանության նախարարի հրաժարականի հանրային պահանջ կա, քաղաքական որոշում է պետք․ Դավիթ Տոնոյան

Պաշտպանության նախարարի հրաժարականի հանրային պահանջ կա, քաղաքական որոշում է պետք։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 1–ին, Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով բանակում ինքնասպանությունների...

Պետք է համաշխարհային պրակտիկայից բացառենք զինված հակամարտությունների ցանկացած հրահրում․ ՌԴ նախագահ

Պետք է համաշխարհային պրակտիկայից բացառենք զինված հակամարտությունների ցանկացած հրահրում․ ՌԴ նախագահ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրներին կոչ է արել գործադրել բոլոր հնարավոր ջանքերը՝ համաշխարհային պրակտիկայից բացառելու զինված հակամարտությունների հրահրումը։ «Կցանկանայի հիշեցնել, որ այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Երկրորդ...

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները առերեսվում են սոցիալական և իրավական բնույթի բազմաթիվ խնդիրների. Լիլիթ Գալստյան

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները առերեսվում են սոցիալական և իրավական բնույթի բազմաթիվ խնդիրների. Լիլիթ Գալստյան

Օգոստոսի 31-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը մասնակցել է Արցախից բռնի տեղահանված անձանց կարգավիճակի և սոցիալական իրավունքների իրացման ոլորտում իրավակիրառ պրակտիկայի խնդիրներին նվիրված քննարկմանը՝ կազմակերպված «Իրավունքի պաշտպանություն առանց...

Էրդողանը կրկին աջակցություն է հայտնել Ադրբեջանին՝ Հայաստանի հետ հարաբերություններում

Էրդողանը կրկին աջակցություն է հայտնել Ադրբեջանին՝ Հայաստանի հետ հարաբերություններում

Բիշքեկում տեղի է ունեցել Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը հրապարակել է հանդիպման մանրամասները։ Գրում է Ermenihaber.am-ը։ Կողմերը քննարկել են Թուրքիա-Ադրբեջան երկկողմ հարաբերությունները, ինչպես...