Հերթական սպանությունը․ Հայաստանում գործնականում ամենաթողություն է․ քաղաքագետ

21 Փետրվարի, 2026

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․ «Սեւանում դաննակահարել են 20-ամյա երիտասարդի, որը մահացել է:

Ինչքան սովորական է դարձել Հայաստանում այս ամենը: Դե, Աջափնյակի «քրեական ճակատամարտի» ֆոնին՝ դանաակահարությունները արդեն «չնչին» միջադեպեր են: Առանց հեգնանքի՝ Հայաստանում գործնականում ամենաթողություն է: Ընդ որում, շեշտեմ, այդ ամենաթողությունը գալիս է առաջին հերթին բարոյական-արժեքային համակարգում ամենաթողությունից, ինչի մասին ես գրել էի Աջափնյակից հետո, որի հղումը վերստին տեղադրում եմ այս գրառման վերնամասում:

Բարոյական ու արժեքային մակարդակով ամենաթողությունը, «ամմեն ինչ կարելիի» սկզբունքը գալիս է պետական իշխանությունից, իջնելով արդեն մինչեւ հանրային հյուսվածքներ: Դրան ավելանում է նաեւ այն բախտորոշ հանգամանքը, որ երկրում չկա կառավարման զսպող համակարգ: Այդ համակարգը զսպում է միայն ու միայն քաղաքական իշխանության հանդեպ մրցակցային երեւույթները: Մնացյալ ամեն ինչ կարելի է:

Կրիմինալը երկրում չի զգում որեւէ իրավապահ համակարգի «շունչ», որեւէ կարգուկանոնի, կրիմինոգեն իրադրության վերահսկողության շունչ, չի զգում երկրում գոյություն ունեցող ոստիկանական կոդեքս բառի թե բարոյական, թե մասնագիտական կոմպետենտության իմաստով:

Սա չի նշանակում, որ համակարգում չկան այդպիսիք: Կան, ընդ որում քիչ չեն: Բայց նրանք շատ վաղուց արդեն համակարգի բնորոշիչ չեն, նրանք համակարգում նույնիսկ «մարգինալության» հասցված երեւույթ են:

Այս լրջագույն խնդիրները պետք է դառնան նախընտրական խոսակցության, հանրության հետ երկխոսության կարեւոր բաղադրիչ, որպեսզի մարդիկ հասկանան՝ խաղաղություն ասվածը չի կարող լինել միայն արտաքին երեւույթ, ցանկացած երկրի պարագայում: Խաղաղությունը համալիր է, այն պետք է ունենա արտաքին ու ներքին շերտերի հավասարակշռություն: Իսկ ներքին կառուցվածքում կրիմինոգեն իրավիճակը հիմնարարներից մեկն է:

Ընդ որում, հենց դրանով է պայմանավորված, երբ երկրներում՝ որոնք ավարտում են այսպես ասած արտաքին պատերազմը, անկախ ելքից, լրձագույն խնդիր է դառնում արդեն ներքին կրիմինոգեն իրավիճակը եւ մինչ այն չի ստանում արդյունավետ լուծում, երկիրը չի մտնում խաղաղության լիարժեք ռեժիմ եւ հոգեբանական դաշտ:

Սա իհարկե չի նշանակում, որ արտաքին խաղաղության հարցը լուծված է եւ մնում է ներքինը: Ոչ: Եվ այդ թեմայով ես պարբերաբար խոսում եմ ու հայտնում կարծիքս: Բայց, հարցը այն է, որ պետք է հանրության հետ քաղաքական երկխոսությունը չկենտրոնանա միայն խաղաղության արտաքին ասպեկտի վրա, այլ ներքին այս կրիմինոգեն վիճակն էլ պետք է դառնա խորը քննարկումների առարկա»:

Նմանատիպ նյութեր

Իրենց ամենամեծ պրոբլեմը լինելու է սահմանադրական բարեփոխումները․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը, ըստ էության հայտարարել է Երրորդ հանրապետությունը լուծարելու և Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով ինչ-որ նոր միավորում ստեղծելու մասին: Հիմա այս ճանապարհին երկրում կա դիմադրություն, կան քաղաքական ուժեր,...

Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան

Իշխանությունները պետության ամբողջ ռեսուրսը, նաև դատաիրավական ամբողջ համակարգը օգտագործում են նրա համար, որպեսզի չեզոքացնեն բոլոր այն դիմադրության օջախները, որոնք դիմադրում են մեր երկիրը դեպի անկման տանելու գործում: Սա խոսում...

Տեղի ունեցողը Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Խամոյան

«Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը զիջումներ է իրականացնելու, ցավոտ զիջումներ է իրականացնելու, և դրա համար նրան անհրաժեշտ է ընդդիմադիր բոլոր կամ ընդդիմադիր հիմնական խաղացողներին քաղաքականապես ոչնչացնելը՝ իր պատկերացմամբ ժողովրդին ավելի հեշտ...

Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան

Գործող ռեժիմի դեմ պայքարող մարդկանց, խմբերի դեմ վրեժխնդրության հարցն է: Փորձում են դիմադրության ցանկացած օջախ, իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք լռեցնել նման ճանապարհով: Պրոցեսը, իհարկե սպասելի...

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան քաղաքի...