Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադարձի համար. Արցախի ԱԺ

20 Փետրվարի, 2026

Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հանդես եկել հայտարարությամբ.
«Սիրելի’ հայրենակիցներ
38 տարի առաջ Ստեփանակերտում հրավիրվեց ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջան, որի որոշումները՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս բերելու և Հայկակական ԽՍՀ կազմում ընդգրկելու վերաբերյալ ճակատագրական եղան մեր ժողովրդի հետագա չորս տասնամյակների ընթացքի համար։ Դրան հաջորդած երեք տասնամյակների ընթացքում հազարավոր նվիրյալների կյանքի ու մեր ողջ ժողովրդի հերոսական պայքարի գնով մենք վերագտել էինք մեր արժանապատվությունն ու ինքնությունը և մոտ էինք մեր ու մեր նախնիների դարավոր երազանքի իրականացմանը՝ մայր հայրենիքի և պետության հետ լիարժեք միասնությանն ու համաքայլ ընթացքին։
Սակայն Հայաստանի ներկայիս իշխանությունների արկածախնդիր «քաղաքականության», Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության սահմանադրությունների և միջազգային իրավունքի հիմնարար նորմերի կոպիտ ոտնահարումների արդյունքում ոչ միայն կորցրեցինք ծանր զրկանքների ու անասելի մաքառումների գնով ձեռք բերվածը, մեր հայրենի օջախները, այլև արցախահայությունը ենթարկվեց էթնիկ զտումների ու ցեղասպանության՝ ամբողջությամբ արտագաղթելով Արցախից։
Այսօր թշնամին ոչ միայն զավթել է հայրենի Արցախը, շինծու մեղադրանքների հիմքով «դատավճիռներ» է կայացնում Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերյալների հանդեպ, այլև ոչնչացնում է մեր հոգևոր ժառանգության նյութական վկայությունը՝ սրբատեղիները, վանքերն ու եկեղեցիները՝ փորձելով ջնջել Արցախի հայկական դիմագիծն ու արժանանում է Հայաստանի իշխանությունների գնահատանքին ու շնորհակալություններին։
Մենք, որպես Արցախի Հանրապետության ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներ, մեր շնորհավորանքներն ենք հղում 1988թ․ ազգային-ազատագրական պայքարի առաջամարտիկներին, այդ զարթոնքով տոգորված բոլոր հայորդիներին՝ աշխարհի բոլոր կողմերում,
մեր խոնարհումն ենք բերում ազատագրական պայքարի բոլոր փուլերում իրենց կյանքը նվիրաբերած հազարավոր նահատակների ընտանիքներին և
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ
հանուն մեր նահատակների հիշատակի, Արցախի հազարամյակների հերոսական պատմության ու մեր նախնիների երազանքների իրականացման, անսասան ենք պահելու Արցախի ժողովրդի միասնությունը, պահպանելու ենք մեր հազարամյակների ժառանգությունը, ապավինելու ենք մեր ժողովրդի վճռականությանը՝ հայրենի Արցախ վերադառնալու վերաբերյալ,
ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար։
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն
«Միասնական Հայրենիք» խմբակցություն
«Արդարություն» խմբակցություն
«ՀՅ Դաշնակցություն» խմբակցություն
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն
20 փետրվարի, 2026թ․

Նմանատիպ նյութեր

Շատվան գյուղի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր

Շատվան գյուղի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 6.8 կմ հատվածում, ժողովրդին հայտնի Շատվան գյուղի խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 65-ամյա Գագիկ Գ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և...

Ինչպե՞ս կուշտ լինել ճգնաժամի ժամանակ․ «Կարճ ասած»

  Կարդացի՝ ԱԺ նախագահի պաշտոնից հեռանալուց առաջ Ալեն Սիմոնյանը աշխատակազմին պարգևավճար է տվել։ Մի քանի օր առաջ էլ պարգևատրել էր պատգամավորներին։ Իր անձնական գրպանից չի պարգևատրել, բնականաբար, այլ՝ ժողովրդի, պետբյուջեից։...

Մոսկվայի և Երևանի միջև ուղիղ ավտոբուսային հաղորդակցությունը պաշտոնապես մեկնարկել է

Մոսկվայի և Երևանի միջև ուղիղ ավտոբուսային հաղորդակցությունը պաշտոնապես մեկնարկել է

Մոսկվայի և Երևանի միջև ուղիղ ավտոբուսային հաղորդակցությունը պաշտոնապես մեկնարկել է։ Կրասնոգվարդեյսկի միջազգային ավտոկայանն այժմ կառաջարկի ուղիղ հաղորդակցություն Մոսկվայից դեպի Երևան։ Այս մասին հայտարարել է Մոսկվայի փոխքաղաքապետ Մաքսիմ...

Բնակարան 5-րդ բալիկին․ մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ հաղթել ենք․ Նարեկ Կարապետյան

Բնակարան 5-րդ բալիկին․ մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ հաղթել ենք․ Նարեկ Կարապետյան

Բնակարան 5-րդ բալիկին։ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ «Ուժեղ Հայաստանը» հաղթել է, այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը և տեսանյութ...

Այս իշխանությունները բանակ զորակոչվելը դարձրին պատժելու գործիք. ռազմական փորձագետ

Այս իշխանությունները բանակ զորակոչվելը դարձրին պատժելու գործիք. ռազմական փորձագետ

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս իշխանությունների օրոք բանակ զորակոչվելը դարձրին պատժելու գործիք, օրինակ` մարդուն, որը մի քանի օրով Հայաստան է ժամանում՝ հարազատի հուղարկավորությանը կամ հարսանիքին մասնակցելու, կամ սեփական ծնունդը հարազատների...