Մասյացոտնի թեմի առաջնորդի փոփոխությունը պայմանավորված չի եղել քահանաների վրա ճնշմամբ. հայտարարություն

18 Փետրվարի, 2026

Մասյացոտնի թեմը հայտարարություն է արել․

«Այդ տեսակ չար ոգին այլ կերպ դուրս չի ելնում, քան աղոթքով ու ծոմապահությամբ» (Մարկ․ 9:29)։
Մեծ Պահքի ինքնաքննության այս շրջանում, երբ ամենքս աղոթքով, պահեցողությամբ և բարի գործերով հոգևոր ճամփորդության մեջ ենք, չարը չի դադարում մեր շուրջը խարդավանքներ հյուսելուց՝ ստիպելով մեզ մի պահ խախտել լռությունը՝ պատասխանելու որոշ զրպարտանքների, բամբասանքների և կեղծիքների։

Վերջին օրերին Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդը տեղեկատվական տարբեր հարթակներից հրապարակ է նետել թեմի քահանաներիս վերաբերյալ իրականությունը աղավաղող կեղծ տեղեկություններ և չարամիտ վերլուծություններ, որոնք կարոտ են լուսաբանման։ Այն պատկերը, որ նկարագրվում է նախկին առաջնորդի կողմից, հիշեցնում է «ծուռ հայելիների թագավորությունը»՝ իրականությունը գլխիվայր շրջված։ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հասցեագրված մեղադրանքները, իրականում, նկարագրությունն են հենց իր գործելաոճի, որ կիրառել է քահանաներիս հանդեպ պաշտոնավարման ողջ ընթացքում։ Հենց նրա առաջնորդության տարիներն են աչքի ընկել վախի, սպառնալիքի, նվաստացման և մշտական անորոշության մթնոլորտում։
Նախկին Գևորգ սրբազանը մեզ՝ քահանաներիս մեղադրում է իբր հանուն օրվա հացի ճշմարտությունը զոհաբերելու մեջ։ Սա ոչ միայն հերյուրանք է, այլև ծանր վիրավորանք մեր արժանապատվությանը։ Տարիներ շարունակ թեմի առաջնորդի անմիջական պարտականությունն է եղել ապահովել քահանաներիս արժանապատիվ վարձատրությունը, ինչը հակառակ բազում խոստումների՝ չի իրագործվել։ Ավելին՝ քահանաներս հաճախ կեղեքվել ենք՝ ստիպված լինելով սեփական միջոցներից հոգալ թեմի եկեղեցիների կոմունալ ծախսերը, կազմակերպել դրամահավաքներ՝ կարիքավոր քահանաներին օգնելու և միջոցառումներ կազմակերպելու նպատակով, ինչպես նաև զբաղվել գրքերի և այլ ապրանքների վաճառքով՝ թեմի բյուջեն համալրելու պատճառաբանությամբ։ Շատ դեպքերում չվաճառված գրքերի դիմաց պարտավորվել ենք վճարել մենք ինքներս։

Թեմի նախկին առաջնորդի կողմից քահանաների ծառայության վայրերի հաճախակի, կամայական և ընտրողաբար փոփոխությունները լուրջ հարված են հասցրել ոչ միայն մեր ծառայության որակին և մեր ընտանիքների հոգեբանական կայունությանը, այլև մեր եկեղեցական ծուխերին ու հավատացյալներին։
Փաստ է, որ նախկին առաջնորդի կողմից, պաշտոնից ազատվելուց առաջ և հատկապես դրանից հետո, ձեռնարկվել են քայլեր՝ խոչընդոտելու շատերիս բնականոն ծառայությունը՝ այդ նպատակով ներգրավելով պետական տարբեր պաշտոնյաների, ինչը խորապես հակասում է Եկեղեցու ներքին կյանքի ինքնուրույնությանը և հոգևոր ծառայության բնույթին։

Հիմնավոր կասկածներ ունենք, որ նախկին առաջնորդի ուղղորդմամբ որոշ սոցիալական հարթակներում թեմի մի քանի քահանաների հասցեին հնչեցվել են անձնական բնույթի զանազան զրպարտություններ՝ տագնապի տակ պահելով այդ քահանաներին ու նրանց ընտանիքներին, ինչպես նաև վնասելով նրանց բարի համբավն ու հեղինակությունը։ Մեր հիշողության մեջ դեռևս թարմ են այն ցավալի դեպքերը, թե ինչպես էր հավատացյալների և տարբեր պաշտոնյաների մոտ անվանարկում ու վատաբանում իր իսկ քահանաներին, ինչպես նաև բանսարկությամբ ու կեղծ տեղեկություններով քահանաների միջև անվստահություն և փոխադարձ լարվածություն սերմանում։

Հաստատում ենք, որ Մասյացոտնի թեմի առաջնորդի փոփոխությունը պայմանավորված չի եղել քահանաներիս վրա որևէ պարտադրանքով կամ ճնշմամբ։ Կանգնած լինելով մեր խղճի և պատասխանատվության առջև՝ Վեհափառ Հայրապետին ներկայացրել ենք նախկին առաջնորդի իրական կերպարը։ Այսօր, հետահայաց նայելով Վեհափառ Հայրապետի կողմից առաջնորդի փոփոխության որոշմանը, մենք՝ քահանաներս ու հավատացյալները, հստակ ու շոշափելիորեն զգում ենք թեմում թևածող ազատության շունչը և հոգևոր ուրախությունը, որ փորձ է արվում նախկին առաջնորդի կողմից հակականոնական և հակասահմանադրական ճանապարհով մեզանից խլելու։

Պահեցողության հոգենորոգ այս օրերին դիմում ենք թեմի նախկին առաջնորդին՝ առաջնորդվելու ճշմարտությամբ և մարդկային տարրական պարկեշտությամբ՝ հիշեցնելով Սուրբ Ավետարանի խոսքը, թե՝ «կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհ․ 8։32)։

1. Տ. Մխիթար քհն. Ալոյան – Շահումյանի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ
2. Տ. Ղևոնդ քհն. Ղևոնդյան – Դալարի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ
3. Տ. Անդրեաս քհն. Թավադյան – Նորաբացի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ
4. Տ. Թաթուլ քհն. Գասպարյան – Մասիսի Սբ․ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ
5. Տ. Գրիգոր քհն. Հովհաննիսյան – Արգավանդի Սբ. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ6. Տ. Դերենիկ քհն. Միքայելյան – Արևշատի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ
7. Տ. Եփրեմ քհն. Հարությունյան – Մխչյանի Սբ. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ
8. Տ. Միքայել քհն. Նուրիջանյան – Մրգավանի Սբ. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ
9. Տ. Հովակիմ քհն. Հարությունյան – Վարդաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ
10. Տ. Ղազար քհն. Թորոսյան – Մարմարաշենի Սբ. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ
11. Տ. Աբրահամ քհն. Մարտիրոսյան – Դաշտավանի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ
12. Տ. Արծրուն քհն. Միքայելյան – Արարատ քաղաքի Սբ․ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ
13. Տ. Եղիշե քհն. Նուրիջանյան – Վերին Արտաշատի Սբ. Աստվածածին և Դվինի Սուրբ Հարություն եկեղեցիների հոգևոր հովիվ
14. Տ. Հովսեփ քհն. Սարգսյան – Վեդիի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ
15. Տ. Եզնիկ քհն. Մարդիրյան – Մասիսի Սբ. Թադեոս եկեղեցու հոգևոր հովիվ
16. Տ. Բենիամին քհն. Ծատուրյան – Կանաչուտի Սբ. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ
17. Տ. Արտաշես քհն. Հակոբյան – Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ
18. Տ. Տիրան քհն. Նահապետյան – Բյուրավանի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ
19. Տ. Հարություն քհն. Հակոբյան – Արարատի Սբ. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ:

Նմանատիպ նյութեր

Տիգրան Ավետիսյանը դարձավ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն

Տիգրան Ավետիսյանը դարձավ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն

Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում շարունակվող մինչև 15 տարեկանների մրցաշարում Հայաստանի հավաքականի 75 կգ քաշային Տիգրան Ավետիսյանը պոկում վարժության երեք հաջող մոտեցումներով գլխավերևում պահեց 112, 119 և 122 կգ։ Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր։ Հրում...

«Գրոհելու» են Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի վրա. հրահանգն արդեն ստացել են. «Իշխանություն»

«Գրոհելու» են Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի վրա. հրահանգն արդեն ստացել են. «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի բացառիկ տեղեկություններով՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո իրավապահները Ռոբերտ Քոչարյանի և նրա որդիների նկատմամբ գործընթաց սկսելու հրահանգ են ստացել։ Տեսարաններով և շոուներով «գրոհը» գուցե տեղի ունենա մոտ օրերս: Մեր աղբյուրների...

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով

Հայաստանում օտարերկրացիներին 2026 թվականի առաջին կիսամյակում տրամադրվել է ընդհանուր առմամբ 10 հազար 561 կացության կարգավիճակ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 6 հազար 656-ի համեմատ (ընդհանուր ցուցանիշն աճել է 59%-ով)։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ...

ՀԱՊԿ-ը չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական կամ այլ ոլորտներում

ՀԱՊԿ-ը չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական կամ այլ ոլորտներում

ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցություն չի իրականացնում։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ «Այս պահին ՀԱՊԿ-ի գծով Հայաստանի հետ...

Զոհերի համար պետք է մեղադրել այլմոլորակայիններին, որ չեն կարողանում կարգ ու կանոն հաստատել Հայկական բանակում. քաղաքագետ

Զոհերի համար պետք է մեղադրել այլմոլորակայիններին, որ չեն կարողանում կարգ ու կանոն հաստատել Հայկական բանակում. քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Այսօր` օգոստոսի 24-ին, ունենք բանակում հերթական ինքնասպանության դեպքը։ Սա արդեն համակարգային և խորը ճգնաժամի մասին է, իսկ ահա պաշտպանության նախարարը զարմանում է, թե «...որ դրա համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին, սա...