Ապօրինի տնօրինվող հողերը ազատելու փոխարեն Երևան համայնքը դրանք օտարել է «Մուլտի-լեոնին»․ «Հետք»

17 Փետրվարի, 2026

Հակակոռուպցիոն կոմիտեն դատախազության հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնել «Մուլտի-լեոն» ընկերության կողմից Երեւանում տարիներ շարունակ անօրինական հողօգտագործման փաստի առնչությամբ։ Խոսքն ընդհանուր 24,908 քմ տարածքի մասին է, որտեղ գազալցակայաններ են շահագործվել․ գրում է «Հետք»-ը։

Դատախազությունը միջնորդել է Երեւան համայնքին՝ դադարեցնել այդ տարածքների եւ դրանց վրա առկա գույքի ապօրինի օգտագործումը, բայց քաղաքապետ Տիգրան Ավինյանը որոշել է հողամասերից մեկը՝  Շիրակի 1/18 հասցեում, վաճառել այն ապօրինի տնօրինող «Մուլտի-լեոն» ՍՊԸ-ին՝ շուկայական արժեքի կես գնով։

Ինչ է պարզել Դատախազությունը

Գլխավոր դատախազությունը փետրվարի 2-ին հաղորդագրություն էր տարածել Երևան քաղաքին պատկանող տարածքների և դրանց վրա առկա գույքերի ապօրինի օգտագործման վերաբերյալ։ Հաղորդագրության մեջ նշված է չորս հասցե՝ Իսակովի 15/10, Շիրազի 1/1, Թամանցիների 97/2 և Շիրակի 1/18։ 2000-2003 թվականներին Երևանի քաղաքապետի որոշումներով այդ հողամասերը վարձակալության են տրվել «Մուլտի-լեոն» ՍՊԸ-ին, ընդհանուր՝ 12,796.5 քմ տարածք։ Ըստ Դատախազության՝ այդ տարածքների վրա ապօրինի շինարարություն է կատարվել, և 2010 թվականին հողերի վրայի ինքնակամ կառույցների սեփականության իրավունքը գրանցվել է Երևան քաղաքի անունով։ Վարձակալությամբ տրված տարածքների պայմանագրերը լուծվել են։

Նշված տարածքների կադաստրային փաստաթղթերը՝ Ծովակալ Իսակով, Շիրազ, Թամանցիներ, Շիրակ։

Ըստ Դատախազության՝ 2010 թվականին Երևանի քաղաքապետի այս որոշումներից հետո ընկերությունը շարունակել է օգտագործել նախկինում վարձակալած տարածքները և հարակից հողերը։ Օրինակ՝ Իսակովի պողոտայի 4,000 քմ-ի փոխարեն օգտագործել են 10,800 քմ, որի վրա կառուցվել է գազալցակայան, Շիրակի փողոցի 800 քմ-ի փոխարեն օգտագործվել է 4,700 քմ, որի վրա կառուցվել է 576․8 քմ շինություն, Շիրազի 2996․5 քմ-ի փոխարեն օգտագործվել է 4408.46 քմ, որի վրա ևս շինություն  է կառուցվել։  2010 թվականին վարձակալության պայմանագրերը լուծելուց հետո ընկերությունը շարունակել է վճարել նախկինում վարձակալած տարածքների վարձավճարները։ Ստացվում է՝ «Մուլտի-լեոն» ՍՊԸ-ն, կնքված պայմանագրի լուծումից հետո, շարունակել է օգտագործել այդ հողերը և հարակից տարածքները, ընդհանուր՝ 24,908 քմ։ Դատախազությունը նշում է նաև, որ ընկերությունը նշված տարածքներում առանց թույլտվության իրականացրել է սեղմված բնական գազի վաճառք։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր

Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիա- Ադրբեջան- ՀՀ կապի ամրապնդմանը

Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիա- Ադրբեջան- ՀՀ կապի ամրապնդմանը

Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը, հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, գրում է Azertac-ը։ Նա երկաթուղու կառուցումը անվանել է «Թուրքիայի համար պետական...

Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան

Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան

Այժմ, երբ Սահմանադրական դատարանն արդեն հրապարակել է իր վճիռը հունիսի 7-ի վիճարկված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, թույլ տվեք ներկայացնել նաև իմ անձնական վճիռը։ Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ «Մանրամասն հետևելով ամբողջ ընտրական...

Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքը

Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքը

Հունիսի 25-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Պետրոս Ադամյան փողոցում Իրանի Իսլամական...

Հայաստանի մասին պետք է մտածի Հայաստանի կառավարող ուժը, ոչ թե որևէ աշխարհաքաղաքական կենտրոն․ Հակոբ Բադալյան

Հայաստանի մասին պետք է մտածի Հայաստանի կառավարող ուժը, ոչ թե որևէ աշխարհաքաղաքական կենտրոն․ Հակոբ Բադալյան

Հաշվե՞լ եք, թե որքան մարդ է մտահոգ գյուղմթերքի արտահանման սահմանափակումների հետեւանքով առաջացող խնդիրներից, եւ որքան մարդ է գոհ, որ երեւանյան շուկաներում ու սուպերմարկետներում նկատելի էժան են այդ մթերքները: Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ «Մինչդեռ...

«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները. Նարեկ Կարապետյան

Մենք արգելափակել ենք Ալիևի սահմանադրական փոփոխությունները: Այս մասին հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը: Պատմության մեջ առաջին անգամ Փաշինյանը չունի սահմանադրական...