Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

15 Փետրվարի, 2026

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի բնական դաշնակիցն է Հարավային Կովկասում և հարաբերությունների ռազմավարական կարգավիճակը ամրագրված է ամուր պայմանագրաիրավական բազայով։ ՌԴ-ի և ՀՀ-ի և ժողովուրդների միջև ամուր կապերը մեծապես ձևավորում են հանրապետության և ամբողջ տարածաշրջանի կայուն զարգացման հիմքը։ «Հայկական կողմը բազմիցս հայտարարել է Ռուսաստանի հետ կապերի ներկա մակարդակը և ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունը պահպանելու մտադրության մասին։ Այնուամենայնիվ, տեսնում ենք, որ Երևանը արագացնում է արևմտյան երկրների և միավորումների հետ ռազմական-քաղաքական և տնտեսական մերձեցման տեմպերը։ Բազմիցս ասել ենք մեր հայ գործընկերներին, որ Արևմուտքի համար՝ և այնտեղ դա այլևս չեն թաքցնում, Հայաստանը Մոսկվայի հետ դիմակայության աշխարհաքաղաքական պայքարում գործիք է»։

ՀԱՊԿ-ի շրջանակում փոխգործակցության համատեքստում մեզ համար գլխավորն այն է, և դա բազմիցս ընդգծել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, որ Երևանը մնում է միավորման լիիրավ անդամ։

«Մենք Հայաստանը չենք թողնում դաշնակցային փոխգործակցության սահմաններից դուրս, պահպանում ենք նրա համար կազմակերպության գծով մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը։ Միևնույն ժամանակ, իհարկե, շարունակում ենք ուշադիր հետևել գործընկերների քայլերին արևմտյան երկրների հետ հարաբերություններում, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակում ստանձնած պարտավորություններին դրանց համապատասխանության տեսանկյունից», – նշել է Գալուզինը։

Նմանատիպ նյութեր

Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է

Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է

«Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան»,-հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության...

Որպես գնդերեց, զինվորներիս հետ գնացի պատերազմ. այնտեղ կորցրեցի իմ լավագույն եղբայրներին. Տեր Մանուկ

Որպես գնդերեց, զինվորներիս հետ գնացի պատերազմ. այնտեղ կորցրեցի իմ լավագույն եղբայրներին. Տեր Մանուկ

Այնտեղ ես կորցրեցի իմ լավագույն եղբայրներին՝ մարդկանց, որոնց հետ կիսել էի թե՛ խաղաղության, թե՛ պատերազմի օրերը։ Նրանցից յուրաքանչյուրի կորուստն այսօր էլ ցավ է, որ չի անցնում։ Շատ անգամ հիշում եմ նրանց դեմքերը, խոսքերը, վերջին հանդիպումները… Եվ հասկանում եմ, որ որոշ...

Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ

Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ

Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։35-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում՝ թիվ 220 հասցեի դիմաց, բախվել են 24-ամյա Սևան Վ․-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի, 42-ամյա Ստելլա Ա․-ի վարած «Mitsubishi Grandis» մակնիշի, 24-ամյա Դավիթ Հ․-ի...

Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան

Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական...

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է

Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է։ Մարդիկ խնկարկում են մեր նահատակների հիշատակը, իսկ այս ֆոնին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է։ ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշում է՝ անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ։...