Կոնկրետ սպառնալիքներ ու ազդակներ. Նիկոլ Փաշինյանը՝ «լրացուցիչ միջոցների» կդիմի. «Ժողովուրդ»

14 Փետրվարի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ ՔՊ ներկուսակցական ընտրությունների շրջանակում ՔՊ գրասենյակում հրավիրված ճեպազրույցում հնչեցրեց կոնկրետ սպառնալիքներ ու հղեց ազդակներ։

Անդրադառնալով Եպիսկոպոսաց ժողովն արտերկրում հրավիրելուն՝ ասաց. «Հայաստանից դուրս Եպիսկոպոսաց ժողով հրավիրելու խորքային նախաձեռնությունը Հայ Առաքելական Եկեղեցու կաթողիկոսությունը Հայաստանից դուրս հանելն ու որոշ ուժերի ձեռքում մարիոնետային կաթողիկոսության հանգամանքն ուժեղացնելն ու որպես Հայաստանի դեմ գործիք օգտագործելն է»,- նշեց նա։

Փաշինյանն արձագանքեց նաև սփյուռքահայ մի շարք գործիչների, որոնք դատապարտել են Հայ Առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների արշավը, կոչ արել չխառնվել Եկեղեցու ներքին գործերին։

«Շատ կոշտ հակազդեցություն է լինելու, Էջմիածնի գանձերի վրա աչք դրածների հայացքն ուղղելու ենք լրիվ ուրիշ կողմ՝ Հայաստանի Հանրապետությանը հասու բոլոր միջոցներով»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաև, որ հարկ եղած դեպքում «լրացուցիչ միջոցների» կդիմի՝ սպառնալով և տողատակում հասկացնելով, որ անգամ ուժ կկիրառվի։

«Էս պատմությունը կաթողիկոսությունը Հայաստանից դուրս հանելն է՝ Էջմիածնի գանձերի հետ միասին, և ես դա թույլ չեմ տալու։ Եթե դրա համար պետք լինի լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, կձեռնարկվեն լրացուցիչ միջոցներ։ Մենք դա թույլ չենք տալու»։

Փաշինյանը հեգնեց անգամ, թե «կուզեն թռնեն վերև, իջնեն ներքև, թույլ չեն տա»։

Ստացվում է, որ փետրվարի 16-19-ին կայանալիք Եպիսկոպոսաց ժողովը վտանգված է, վտանգված է նաև կաթողիկոսի և եպիսկոպոսների անվտանգությունը։

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանն այս անգամ շատ վճռական է տրամադրված։ Թիմակիցների հետ մասնավոր զրույցներում նշել է, որ այլևս չի հանդուրժելու կաթողիկոսի քայլերը։

Կարճ ասած՝ առաջիկա օրերին առավել կտրուկ քայլերի կդիմեն իրավապահները»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 14․ 02․ 26

Նմանատիպ նյութեր

Դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են Արտենիի մշակույթի տան պատին

Դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են Արտենիի մշակույթի տան պատին

Երեկ՝ հոկտեմբերի 23-ին Shamshyan.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Արագածոտնի մարզի Արտենի գյուղից, որտեղ բնակիչները դատապարտել էին թիվ 1 միջնակարգ դպրոցի մուտքի Զորավար Անդրանիկի հատուկ քարերով ստեղծված նկարը հեռացնելը։ Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ինչպես տեղից...

Վիեննայի միջազգային փառատոնի շուրջ նոր զարգացումներ. WOFA-ի կազմակերպչական կոմիտեն հրատապ նիստ է գումարել

Վիեննայի միջազգային փառատոնի շուրջ նոր զարգացումներ. WOFA-ի կազմակերպչական կոմիտեն հրատապ նիստ է գումարել

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն երեկ տեղեկացրել էր, որ Համաշխարհային փառատոնների ասոցիացիան (World Festival Association, WOFA) չեղարկել է նոյեմբերին Վիեննայում նախատեսված միջազգային փառատոնին կազմակերպությանն անդամակցող Արցախի ազգային նվագարանների պետական...

Ծեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»

Ծեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Արտաշատ քաղաքում ավտոկայանատեղիի հետ կապված ծեծկռտուք է տեղի ունեցել, որին, ըստ մեզ փոխանցված տեղեկությունների, մասնակցել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Պետական եկամուտների կոմիտեի հերթափոխի պետերից Կարեն...

Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանցիները չպետք է հայի երես տեսնեն․ ԹՐԻՓՓ-ի հետ կապված «Հայաստան» խմբակցության մտահոգությունները

Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանցիները չպետք է հայի երես տեսնեն․ ԹՐԻՓՓ-ի հետ կապված «Հայաստան» խմբակցության մտահոգությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ներկայացնում  է TRIPP-ի իրական վտանգները. «Դուք արդեն տեսաք, որ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովում քննարկվեց հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագիրը, որը կարգավորում է TRIPP-ի գործունեությունը և մանրամասներ է...

Արթիկում ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ «Հրապարակ»

Արթիկում ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ «Հրապարակ»

«Հրապարակ»- գրում է․ «Ինչպես ավելի վաղ գրել էինք, Արթիկում ՏԻՄ ընտրությունների նախօրեին բերման էին ենթարկվել «Հայրենիք» և «Ապրելու երկիր» կուսակցությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանը։ Քիչ առաջ...