Հիմնի տեսահոլովակն ինչո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»

14 Փետրվարի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Օրերս Նիկոլ Փաշինյանը հերթական «կռիվն էր տալիս», այս անգամ՝ մի տեսահոլովակի հետ: Խոսքը Հանրային հեռուստատեսությամբ ամեն օր եթեր հեռարձակվող հիմնի տեսահոլովակի մասին է: «Եկեք խնդրենք Հանրային հեռուստատեսությանը՝ էդ հնամաշ հոլովակն ի վերջո պետք է փոխել։ Ինչքա՞ն կարելի է, ես ինչքան հիշում եմ՝ էդ մի հոլովակն է։ Այսինքն՝ մեր պետությունը կամ հեռուստատեսությունները գումար չունե՞ն երկու տարին մեկ թարմացնեն պետական օրհներգի հոլովակը։ Սա վերաբերմունք է, չէ՞, ոնց որ մենք նույն շորերով ման գանք, կանե՞նք։ Բայց մեր պետությանը հագցնում ենք նույն շորերը, ասում ենք՝ հա դե լավ է, էլի, ինչ է եղել, մեկ ա ժամը 12-ին ոչ նայող կա, ոչ լսող կա, առավել ևս՝ ոչ էլ ոտքի կանգնող կա»,ասաց Նիկոլ Փաշինյանը:

Արդյո՞ք իրապես «հին շորն» է անհանգստացնում նրան, ի՞նչ կա այդ հոլովակում, որ այդպես նեղվել է Փաշինյանը: Պարզվում է՝ կա, այն էլ՝ ինչքան: Այդ տեսահոլովակում ի ցույց է դրված այն ամենը, ինչի դեմ Փաշինյանն ու իր իշխանությունը պատերազմում են տարիներ շարունակ: Նախ՝ հոլովակում «առաջին պլանում» Հայ առաքելական եկեղեցին է: Երկրորդ՝ հոլովակը պատրաստված է ազգային «մոտիվներով»: Երրորդ՝ հոլովակում նաև հայոց պատմությունն է, այդ թվում՝ հերոսական, հաղթական անցյալը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության հիշատակումը: Առավել ևս՝ հպանցիկ երևում է Մեծ Հայքի քարտեզը: Ահա, այս ամենն էլ, ամենայն հավանականությամբ, նյարդայնացրել է Նիկոլ Փաշինյանին:

Այդ ամենի դեմ նա հետևողականորեն պայքարում է: Սարսափելի է անգամ պատկերացնել, թե ինչ նոր հոլովակներ են պատրաստելու: Երևի առաջին պլանում կլինեն 2018 թ. իշխանափոխությունը և Ադրբեջանից եկող ցորենն ու բենզինը…

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ ․ «Փաստ»   թերթի՝ 14․ 02․ 26

Նմանատիպ նյութեր

Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից. Արա Զոհրաբյան

Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից. Արա Զոհրաբյան

ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աբովյանը և դատավոր Հ. Մելքոնյանը կարճել են Արագածոտնի թեմի նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանի (նախկին Տեր Արամ) և Արամայիս Թախմազյանի (նախկին Տեր Թադե) հայցերով հարուցված քաղաքացիական գործերի...

Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգվել է․ Հակոբ Կուրեղյան

  «Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով։ Միանշանակ, դատական ակտը ստանալուց հետո այն կբողոքարկվի։ Խոստացել են, որ դատական ակտը շուտ կտրամադրեն, և կփորձենք վերաքննության կարգով հասնել արդյունքի: Ըստ էության՝...

Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ. Նարեկ Կարապետյան

Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ. Նարեկ Կարապետյան

Մենք պատրաստ ենք։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Միա՛յն օրն ասեք։ Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ»,- գրել է...

Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող են քննարկել նոյեմբերի 11-ին

Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող են քննարկել նոյեմբերի 11-ին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար...