Մակրոնը սկսել է փոխել իր արմատական հակառուսական հռետորաբանությունը. Գարիկ Քեռյան

13 Փետրվարի, 2026

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ուշադրության արժանի իրողություններ Արևմուտքի ճեղքման մասին․ մի կողմից ԱՄՆ-ԵՄ հարաբերություններում, մյուս կողմից ԵՄ-ի ներսում: Եվ ահա հետաքրքիր գուցե և զվարճալի… Մյունխենի 62-րդ անվտանգության համաժողովը (MSC) մեկնարկում է Գերմանիայում ուրբաթ՝ փետրվարի 13-ին։ Բացումից առաջ MSC փորձագետները հրապարակել են միջազգային հարաբերությունների վիճակի վերաբերյալ իրենց տարեկան զեկույցը։

Այս տարվա զեկույցը կոչվում է «Ավերման տակ» և կենտրոնանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալու հետևանքների վրա։ Զեկույցում նշվում է, որ ամերիկյան առաջնորդը «ձեռնարկել է գործող կառույցներն ու կանոնները կացինով ոչնչացնելու գործը»։ Մյուս կողմից հունվարի վերջին Եվրոպական խորհուրդը հաստատեց մի փաստաթուղթ, որը կոչ էր անում 2027 թվականի սկզբից լիովին արգելել ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումը ԵՄ, ինչպես նաև դադարեցնել Ռուսաստանից խողովակաշարային գազի գնումները 2027 թվականի սեպտեմբերի 30-ից։ Սրա դեմ են քվեարկել Հունգարիան, Սլովակիան և եթե չեմ սխալվում նաև Չեխիան, որոնց տնտեսությունը այդ դեպքում կհայտնվի կոլապսի մեջ: Եվ երրորդ հանգամանքը՝ ի տարբերություն Ստարմերի և Մերցի, Մակրոնը սկսել է փոխել իր արմատական հակառուսական հռետորաբանությունը: Երեկ նա անհրաժեշտ է համարել երկխոսությունը Ռուսաստանի հետ: Նրան աջակցություն է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն»:

Նմանատիպ նյութեր

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները և վատթարացնել Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ։ Այդ մասին նա ասել է Իրանի Իսլամական Հանրապետության պետական...

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ։ Այս մասին հայտնում են Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունից։ Ներկայումս զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ...

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Հոկտեմբերի 4-ին Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական տիկին Փոլա Ուայթ-Քեյնը, ով Հայաստան էր ժամանել մասնակցելու հոկտեմբերի 2–3-ին Երևանում կայացած Աղոթքի երկրորդ նախաճաշին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեց Սուրբ և Անմահ Պատարագին։ Սրբազան...

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանին ինչ-որ գործողություններ ծրագրելու մեջ մեղադրում են բացառապես այն հայտարարությունների հիման վրա, որոնք հնարավոր չէ ստուգել։ «Օրինակ՝ Ֆեյրֆորդի ավիաբազայի հետ կապված,...

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների սիրելի՛ ներկայացուցիչներ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ջերմորեն շնորհավորում է ձեզ Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ։ Դարեր...