Բնակարանային գողության դեպք՝ Շիրակի մարզում

13 Փետրվարի, 2026

Բնակարանային գողության մասին հաղորդումը Ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել էր դեռևս անցած տարվա նոյեմբերի 28-ին։ Գյումրիի Շիրակացու փողոցում գտնվող տնակից գողացել էին հեռուստացույց և կենցաղային իրեր։ Մեկնել էր Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացվել էին անհրաժեշտ գործողություններ:

Փետրվարի 3-ին ստացվեց հավաստի տեղեկություն, որ բնակարանային գողությունը կատարել են 23-24 տարեկան գյումրեցի երկու երիտասարդներ։ Պարզվեց նաև, որ նրանք հեռուստացույցը վաճառել են 31-ամյա համաքաղաքացուն։

Նույն օրը Գյումրիի Խրիմյան Հայրիկի խճուղում կասկածվողներից մեկը ձերբակալվեց։ Նա խոստովանեց, որ տեխնիկական միջոցի գործադրմամբ դռնով մտել են հիշյալ տնակ և գողոնով հեռացել պատուհանից։

Գողոնը հայտնաբերվել է։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Մի բնակարանային գողություն էլ Շիրակի քրեական ոստիկանները բացահայտեցին փետրվարի 5-ին։ Այս դեպքում հանցանքը կատարվել էր հունվարի 29-ին։

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ առավոտյան 9-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով բացել են Գյումրիի Կիրակոսյան փողոցում գտնվող բնակարանի դուռը և գողացել ոսկյա զարդեր, ժամացույցներ ու 1900 եվրո։

Նախաձեռնվեց քրեական վարույթ։

Շիրակի քրեական ոստիկանների և Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների համատեղ միջոցառման արդյունքում ստացվեց տեղեկություն, որ գողությունը կատարել են Արարատի մարզի Արևշատ գյուղի բնակիչ 50-ամյա և մայրաքաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակիչ 36-ամյա երկու տղամարդիկ։ Պարզվեց նաև, որ նրանք դեպքի վայր են ժամանել 50-ամյա տղամարդու վարած «Նիսան» մակնիշի մեքենայով։

Փետրվարի 5-ին 50-ամյա արևշատցին հայտնաբերվեց, ձերբակալվեց, իսկ փետրվարի 7-ին մայրաքաղաքի Բաշինջաղյան փողոցի իր տանը ձերբակալվեց նաև 36-ամյա տղամարդը։

Երկուսի նկատմամբ էլ խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր

ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա

ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա

Եվրամիությունը պատրաստ է ծածկել Ուկրաինայի կողմից պահանջված լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի երկու երրորդը, այսինքն՝ շուրջ 46,7 միլիարդը: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Սովորաբար մենք ծածկում ենք Ուկրաինայի ֆինանսական...

Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց

Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում «Hyundai» մակնիշի ավտոբուսը Աճառյան 61/10 հասցեի բակային հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի...

Սպանության փորձի և խուլիգանության համար հետախուզվող 22 և 23-ամյա երիտասարդները ձերբակալվել են․ ՆԳՆ

Սպանության փորձի և խուլիգանության համար հետախուզվող 22 և 23-ամյա երիտասարդները ձերբակալվել են․ ՆԳՆ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Տավուշի մարզի քրեական ոստիկանները իրացնելով ստացված տեղեկությունները հոկտեմբերի 14-ին՝ մայրաքաղաքի Լազոյի նրբանցքի տներից մեկում, հայտնաբերեցին սպանության փորձի և խուլիգանության հատկանիշներով հետախուզվող 22 և 23 տարեկան Իջևան...

ԹՐԻՓՓ-ը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում

ԹՐԻՓՓ-ը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվել և կայացած քվեարկությամբ ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ներառվել է Ազգային ժողովի...

Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Փարիզի քաղաքապետի միջազգային և եվրոպական հարաբերությունների ու ֆրանկոֆոնիայի հարցերով տեղակալ Օդրի Պուլվարը և միջազգային հարաբերությունների հարցերով գլխավոր պատվիրակի տեղակալ Բենուա Հերցբրունը հոկտեմբերի 22-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր։  Այս մասին...