Հավատքն ու հայրենիքը բաժանված չեն, երբ մեկը վտանգվում է, մյուսը չի կարող փրկվել առանձին. Հայր Ռուբեն

12 Փետրվարի, 2026

Սուրբ Վարդանանց սխրանքը մեր պատմության մեջ պարզապես տարեգրություն չէ, այլ հոգևոր բանալի՝ հասկանալու, թե ինչո՛ւ է Հայ եկեղեցին բազում հաղթանակների ու պարտությունների միջից առանձնացրել հենց Ավարայրը՝ եկեղեցական տոնակատարությամբ դարձնելով մշտամնա խորհուրդ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մասյացոտնի թեմի առաջնորդի տեղապահ Հայր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

«Առաջին հայացքից Ավարայրը ռազմական պարտություն էր։ Զինվորական հաշվարկով՝ նահատակություն, կորուստ, նահանջ։ Բայց եկեղեցին պատմությունը չի կարդում միայն ռազմագիտական չափանիշներով։ Նա տեսնում է խորքային ընթացքը՝ գաղափարական խտացումը, այն պահը, երբ մի ժողովուրդ հստակ ասում է, թե հանուն ինչի է ապրում և հանուն ինչ է պատրաստ մեռնել։ Ավարայրը դարձավ ոչ թե պարտության խորհրդանիշ, այլ ինքնության հռչակագիր։

Հայ եկեղեցին անմահացրեց Ավարայրը, որովհետև այնտեղ կատարվեց հոգևոր ընտրություն։ Պարսից իշխանությունը պահանջում էր ոչ միայն քաղաքական հպատակություն, այլ՝ հավատափոխություն, ազգային-հոգևոր գիտակցության վերաձևում, կրթական-մշակութային հիմքերի քանդում։ Պահանջվում էր հրաժարվել հիշողությունից, լեզվից, Աստծուց։ Այսինքն՝ հրաժարվել ինքնությունից։ Եվ այդ պահին Սուրբ Վարդանը և նրա զինակիցները, Սուրբ Ղևոնդյանց քահանաները և նրանց հետ ամբողջ ժողովուրդը հռչակեցին կյանքը «Վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց»։

Այստեղ է գաղափարական խտացումը․ հավատքն ու հայրենիքը բաժանված չեն։ Հավատքը միայն անձնական բարեպաշտություն չէ, հայրենիքը միայն տարածք չէ։ Հավատքը ինքնության հոգին է, հայրենիքը՝ այդ հոգու մարմինը։ Երբ մեկը վտանգվում է, մյուսը չի կարող փրկվել առանձին։

Այդ պատճառով էլ Ավարայրը դարձավ եկեղեցու հիշողության խտացումը։ Ոչ թե որովհետև այնտեղ ամեն ինչ ավարտվեց, այլ որովհետև այնտեղ ամեն ինչ սկսվեց։ Ավարայրը ցույց տվեց, որ պատմական պարտությունը կարող է դառնալ հոգևոր հաղթանակի սկիզբ։ Եվ իրական հաղթանակը եկավ տարիներ անց՝ Նվարսակի պայմանագրով։ Այսինքն՝ այն, ինչ թվաց պարտություն, դարձավ երկարատև դիմադրության հիմք և վերջնական արդարության ճանապարհ»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր

ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգում․ «Հրապարակ»

ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգում․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Այս օրերին քրտնաջան` 24/7 ռեժիմով աշխատում են ոչ միայն Քննչական կոմիտեն, դատախազությունն ու ԱԱԾ-ն, այլեւ Պետական եկամուտների կոմիտեն: ՊԵԿ որոշ վարչություններում արդեն մոտ մեկ ամիս է՝ աշխատակիցներն արտաժամյա մնում են եւ մինչեւ ուշ գիշեր...

Փաշինյանը վերադարձել է Եկատերինբուրգից՝ առանց շոշափելի արդյունքների. «Ժողովուրդ»

Փաշինյանը վերադարձել է Եկատերինբուրգից՝ առանց շոշափելի արդյունքների. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 6-ին մեկնարկած աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն, որտեղ նա մասնակցել է Եկատերինբուրգում անցկացվող միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին, Հայաստանի համար սպասված տնտեսական արդյունքները, ըստ...

ԱԺ-ում ինչպես կբաշխեն պաշտոնները․ «Հրապարակ»

ԱԺ-ում ինչպես կբաշխեն պաշտոնները․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ում գրեթե ավարտվել է խորհրդարանի ղեկավար կազմի ընտրությունը, ԱԺ նախագահի, փոխնախագահների, խմբակցության ղեկավարի թեկնածուներն արդեն ընտրված են, մնացել են խմբակցության քարտուղար եւ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները։ 12...

«Ուժեղ Հայաստան»-ը պատրաստվում է առաջին քաղաքական մարտերին. «Ժողովուրդ»

«Ուժեղ Հայաստան»-ը պատրաստվում է առաջին քաղաքական մարտերին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկա օրերին «Ուժեղ Հայաստան» խմբի ընտրված պատգամավորները կհավաքվեն՝ հանդիպելու Սամվել Կարապետյանին։ Հանդիպման գլխավոր նպատակը լինելու է ոչ միայն խմբակցության աշխատանքների կազմակերպումը, այլև...

Փաշինյանը չի ներում Ծառուկյանին՝ իր հասցեին արված վիրավորանքների համար․ «Հրապարակ»

Փաշինյանը չի ներում Ծառուկյանին՝ իր հասցեին արված վիրավորանքների համար․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ի թիվս այլ օբյեկտների, նախօրեին իրականացված խուզարկությունների արդյունքում իրավապահները կապարակնքել են նաեւ ՀԱՕԿ-ի շենքը, իշխանական քարոզչամեքենան էլ տարածում էր, թե հաստատությունում լայնածավալ ստուգումներ են իրականացվում: Ակնարկում էին,...