Վարդան Ղուկասյանին հարկադրաբար դատարան կներկայացնեն

12 Փետրվարի, 2026

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին հարկադրաբար դատարան կներկայացնեն։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր  Լևոն Պետրոսյանի նախագահությամբ, որոշեց դատական սանկցիա կիրառել Ղուկասյանի նկատմամբ՝ հարկադրաբար դատական նիստին ներկայացնելու վերաբերյալ՝ բավարարելով հանրային մեղադրողների միջնորդությունը։ Գրում է Փաստինֆոն. 

Այսօրվա նիստին Վարդան Ղուկասյանը չէր ներկայացել, դատարան դիմում  էր ներկայացրել՝ խնդրելով իր բացակայությունը ճանաչել հարգելի և հայտնելով, որ տևական ժամանակ է, ինչ բողոքում է կրծքավանդակի և երիկամների ցավից, չի ստանում անհրաժեշտ բուժօգնություն, հնարավորությունները չեն բավարարում, որ ներկայանա նիստին, իսկ ընդունված դեղորայքն առաջացնում է անհանգստություն, լարվածություն, շաքարի պարունակությունն արձանագրվել է 14 նիշ։ Հանրային մեղադրող Արթուր Դանիելյանը հայտարարեց, թե մեղադրյալը չի կատարում իր վրա դրված պարտականությունները, նրա հայտարարությունից բացի որևէ այլ տվյալ՝ բժշկական փաստաթուղթ առկա չէ։ Մեղադրող Գորիկ Հովակիմյանը միայն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ պաշտպաններից Զարուհի Փոստանջյանը ևս չի ներկայացել նիստին։

Պաշտպաններից Արամայիս Հայրապետյանը նախ նկատեց, որ մյուս պաշտպանները ներկա են, բացի այդ, պաշտպանը փաստեց, որ Ղուկասյանի առողջական խնդիրները հայտնի փաստ է։ Վահե Միսակյանն էլ ընդգծեց, որ Ղուկասյանի նկատմամբ կիրառված է ամենածանր հարկադրանքի միջոցը, դրանից այն կողմ ինչ պետք է կիրառվի՝ դատարան ներկայացնելու համար՝ պարզ չէ։ Միսակյանի դիտարկմամբ՝ Ղուկասյանի առողջական խնդիրները նաև փորձաքննությամբ են արձանագրված, անձը բարձրացնում է առողջական վիճակի վերաբերյալ հարցեր, ինչը դատական նիստին ներկա լինելու հետ անհամատեղելի է։  Ղուկասյանը հասկանում է, որ նիստերից բացակայելը հօգուտ իրեն չեն։  Այդուհանդերձ, դատարանը որոշեց հարկադրաբար դատարան ներկայացնել Ղուկասյանին։

Նմանատիպ նյութեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին

Սեպտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ-ից ժամանած Ասորի Ուղղափառ Եկեղեցու ուխտավորներին՝ գլխավորությամբ Նյու Ջերսիի Սուրբ Մարկոս մայր տաճարի հոգևոր հովիվ Հայր Ջոզեֆ Շամունի։...

ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կկիրառվի. նախագիծ

ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կկիրառվի. նախագիծ

Շրջակա միջավայրի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ՝ ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Սևանա լճում 2025-2026 թվականների սիգի բնական վերարտադրությունը գնահատելու, ձվադրման...

ՀՀ բանակում սպորտային համազգեստ հագնում են. սա նորություն չէ. ՊՆ-ն պարզաբանումը

ՀՀ բանակում սպորտային համազգեստ հագնում են. սա նորություն չէ. ՊՆ-ն պարզաբանումը

ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սոցցանցերի որոշ օգտատերեր իրազեկ չլինելու պատճառով քննարկում են զորամասի հրամանատարի՝ սպորտային համազգեստով ՀՀ պաշտպանության նախարարին ներկայանալը, հարկ ենք համարում տեղեկացնել, որ զինված...

Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը

Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը

Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն թուլացնի ռազմական ճնշումը և վերացնի շրջափակումը։ Այս մասին գրում է Reuters-ը։ Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ-ն պետք է հայտարարի խնդիրը դիվանագիտական ​​ճանապարհով լուծելու իր մտադրության մասին, պաշտոնականացնի դա և համաձայնեցնի...

«Ընդունվել է ի գիտություն». Ռուբինյանը պատասխանել է Վարդանյանի՝ ԱԺ պատգամավորական պատվիրակության Բաքու մեկնելու առաջարկին

«Ընդունվել է ի գիտություն». Ռուբինյանը պատասխանել է Վարդանյանի՝ ԱԺ պատգամավորական պատվիրակության Բաքու մեկնելու առաջարկին

Նախորդ քառօրյայում՝ սեպտեմբերի 15-ին,առաջարկ-հայտարարություն էի արել. Նպատակն էր ձեւավորել ԱԺ պատգամավորական պատվիրակություն եւ մեկնել Բաքու։ Այս մասին հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Նույն օրը պաշտոնական...