Սահմանադրագետները՝ Սամվել Կարապետյանի՝ վարչապետ ընտրվելու հնարավորության մասին 

12 Փետրվարի, 2026

 

«Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ «Մեր ձևով» շարժման նախաձեռնող Նարեկ Կարապետյանը ներկայացրեց, թե ինչ մեխանիզմով Սամվել Կարապետյանը կարող է դառնալ Հայաստանի վարչապետ։

Նա, մասնավորապես նշեց. «Մեր Սահմանադրությունն ունի 148–րդ հոդված, որը սահմանում է, թե ով պետք է լինի մեր երկրի վարչապետը։ Իսկ ինչպե՞ս է փոփոխվում 148–րդ հոդվածը, փոխվում է Ազգային ժողովի կողմից։ Ազգային ժողովի միջոցով է լինելու, ոչ թե սահմանադրական բարեփոխումներով։

Որպեսզի վստահ լինեք մեր առաջարկի սահմանադրականության օրինականության մեջ, կուզենայի լսեինք մեր հայտնի սահմանադրագետների կարծիքը»։

Այնուհետև ներկայացվեց փաստաբան, «Միջազգային համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ Սիրանուշ Սահակյանի, իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Խամբարյանի, ՍԴ նախագահի նախկին տեղակալ Ալվինա Գյուլումյանի, ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ամբիոնի վարիչ Գևորգ Դանիելյանի, սահմանադրագետ Վարդան Պողոսյանի տեսակետները։

Նրանք, մասնավորապես, նշեցին, որ Սահմանադրության 148–րդ հոդվածը, որը վերաբերում է վարչապետի ընտրության կարգին, կարող է փոփոխվել ԱԺ–ի կողմից։

Նշվեց, որ Սահմանադրության 148-րդ հոդվածը անփոփոխելի հոդված չէ, ավելին չի պահանջվում դրա փոփոխության համար հանրաքվե, ուստի այս հոդվածի փոփոխությունների համար անհրաժեշտ է Ազգային ժողովի կողմից փոփոխությունների տեքստի ընդունում։ Նախաձեռնությունը տեղի ունենալու պարագայում նախագիծը դրվում է քվեարկության Ազգային ժողովում և այն պետք է հավաքի պատգամավորների ընդհանուր թվի 2/3–ի ձայները։

148-րդ հոդվածը չի մտնում 202 հոդվածի առաջին մասում սահմանված այն գլուխների և հոդվածների ցանկում, որոնց համար պարտադիր է հանրաքվեի անցկացումը։

Նարեկ Կարապետյանը խոստացավ, որ ընտրություններում հաղթելու դեպքում, ընտրություններից 20 օր անց, իրենք ԱԺ–ում 2/3 ձայներով փոփոխություն կկատարեն վարչապետի ընտրությանը վերաբերող Սահմանադրության 148–րդ հոդվածում, որը թույլ կտա ՀՀ ցանկացած քաղաքացու, այդ թվում Սամվել Կարապետյանին ընտրվել վարչապետ։

Նշենք, որ այս պահին գործող կարգավորումներով վարչապետ կարող է ընտրվել միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող անձը։

 

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ասուլիս․ թոշակը կբարձրանա 1000 դրամով՝ թաղման նպաստները կտրելու հաշվին

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ասուլիս․ թոշակը կբարձրանա 1000 դրամով՝ թաղման նպաստները կտրելու հաշվին

Մամուլի ասուլիսով է հանդես գալիս ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ վճարների քաղաքականության վարչության պետ Անահիտ Գալստյանը։ ԹԵՄԱ․- 2027 թ. հունվարի 1֊ից նախատեսվում է կենսաթոշակների չափի բարձրացում, ինչպես նաև...

Ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորված կնոջ առողջական վիճակը կայուն է․ ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորված կնոջ առողջական վիճակը կայուն է․ ԱՆ

Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է, ստանում է անհրաժեշտ և վիճակին համարժեք բուժօգնություն. կյանքին սպառնացող վտանգ չունենք: Այս մասին հայտնել է ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Ստացել են անհրաժեշտ հոգեբանական և...

Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները. թյուրքագետ

Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները. թյուրքագետ

Չկա այլևս հայկական ազգային պետություն. Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները: Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը: «Ինքնիշխան հայկական պետությունը դադարում է գոյություն ունենալ, երբ. 1. պետություն չի...

Տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է հաստատված․ Հաջիևը՝ Շաքիի դեպքերի ֆոնին

Տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է հաստատված․ Հաջիևը՝ Շաքիի դեպքերի ֆոնին

Ադրբեջանը սպասում է միայն մեկ վերջին քայլի՝ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին վերաբերող փոփոխությունների կատարմանը, որից հետո վերջնական խաղաղության համաձայնագիրը իրականություն կդառնա։ Այս մասին Բաքվում կայացած CAMCA 2026...

Հենց սրա նման բազմաթիվ «զինծառայողներով» է համալրված թշնամու բանակ կոչեցյալը․ Ոսկանյան

Հենց սրա նման բազմաթիվ «զինծառայողներով» է համալրված թշնամու բանակ կոչեցյալը․ Ոսկանյան

«Բաքվի բարբարոսական վարչախմբի ԶՈւ-երի բաշիբոզուկի հետ կապված' Հայաստանի տարածքում տեղի ունեցած դեպքը ցուցիչ է այն բանի, որ թշնամական բանակում, մեղմ ասած, ամեն ինչ չէ, որ այն «փառապանծ» վիճակում է, ինչ որ փորձում է մեզ ներկայացնել այդ նույն վարչախմբի քարոզչամեքենան և...