24 մшh և ինքնաuպանnւթյան փորձի աճ․ քրեակատարողական համակարգի մտահոգիչ վիճակագրությունը. «Հետք»

12 Փետրվարի, 2026

2025 թվականին Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերը կրկնապատկվել են: Եթե մեկ տարի առաջ անազատության մեջ մահացել էր 12 մարդ, ապա 2025-ին՝ 24։ Քրեակատարողական ծառայության տվյալներով՝ 24 դեպքից 16-ը եղել է կենսաբանական մահ, իսկ 8-ը՝ ինքնասպանություն: 2024թ. արձանագրված 12 մահերը եղել են կենսաբանական, ինքնասպանության դեպք չի արձանագրվել: Այս մասին գրում է «Հետքը»։

Մահվան ամենաշատ դեպքերն արձանագրվել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում՝ 9  (2024թ.՝ 5): Մահվան մեկ դեպք արձանագրվել է «Վարդաշեն» ՔԿՀ-ում, «Աբովյան», «Գորիս», «Երևան-Կենտրոն», «Վանաձոր» ՔԿՀ-ներում մահվան դեպքեր չեն գրացվել:

Ինքնասպանության փորձերը ևս ավելացել են: Եթե 2024թ. ինքնասպանության փորձ էր կատարել 14 մարդ (19 դեպք), ապա 2025 թ.-ին ծայրահեղ քայլի դիմել է 26 մարդ (46 դեպք): Այստեղ էլ պատկերը մտահոգիչ է, քանի որ անձանց և դեպքերի աճը ցույց է տալիս, որ մեկից ավելի ինքնասպանության փորձ կատարողներ են եղել:

2025թ. անազատության մեջ պահվող 183 մարդ ինքնավնասում է կատարել (2024թ.-ին՝ 205), իսկ ինքնավնասման դեպքերի թիվը 617 է (2024թ.-ին՝ 626): Սա նշանակում է, որ երբեմն նույն անձը մեկից ավելի ինքնավնասում է արել:

Նախորդ տարի տարբեր բողոքներով հացադուլ է հայտարարել 202 դատապարտյալ և կալանավորված անձ (2024թ.-ին՝ 298):

Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամ Շուշան Խնկոյանի գնահատմամբ, 2025թ.-ի վիճակը շատ մտահոգիչ է: Փորձագետը հիշում է, որ նման բարձր ցուցանիշներ եղել են մոտ 10 տարի առաջ: Դրանից հետո նվազման միտում է նկատվել, սակայն վերջին տարիներին դարձյալ աճում է:

Շուշան Խնկոյանը նշում է, որ դիտորդական խումբը 2025թ.-ին ստացել է ահազանգեր, կատարել է այցելություններ, ուղարկել գրություններ: Ահազանգերի մեծ մասը վերաբերել է բուժօգնությանը:

«Մարդկանց բուժօգնությունը տրամադրվում է թերի, պատշաճ չի իրականացվում սպասարկումը: Լուրջ խնդիր է նաև պատժի հետ անհամատեղելի հիվանդություն ունեցողների պատիժ կրելը, նրանք շարունակում են գտնվել քրեակատարողական հիմնարկում»,-ասում է փորձագետը:

Ըստ Շ. Խնկոյանի՝ կան դեպքեր, երբ  անազատության մեջ պահվող անձի առողջական վիճակը փաստացի ծանր է, սակայն հիվանդությունը ներառված չէ պատժի հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում: Մեկ այլ դեպքում՝ բյուրոկրատական քաշքշուկներն այնքան շատ են, որ անձը չի հասցնում դուրս գալ և մահանում է քրեակատարողական հիմնարկում:

Շուշան Խնկոյանն ասում է, որ ինքնասպանության դիմած անձանց մեծ մասը հոգեկան առողջության խնդիր ունեցողներն են: Դիտորդական մարմնի անդամը կարծում է, որ անհրաժեշտ է խորքային վերլուծություն կատարել ամբողջ պատկերը հասկանալու համար:

«Ինչու՞ եմ շեշտում հոգեկան առողջության խնդիրներ ունեցողներին, որովհետև վերջիններս քրեակատարողական հիմնարկներում պատշաճ բուժօգնություն չեն ստանում: Նրանց տրամադրվում են հիմնականում հանգստացնող  դեղամիջոցներ, որոնք մեծամասամբ չեն կարող համարվել բուժում»,-ասում է Շ. Խնկոյանը:

2025թ. դեկտեմբերի 31-ից «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի գործունեությունը դադարեցվել է: Շուշան Խնկոյանը նշեց, որ այս ՔԿՀ-ի փակումով հոգեկան առողջության խնդիրներ ունեցողները բուժում կստանան մասնագիտացված հիվանդանոցներում: Թեև այս քայլը ողջունում են, սակայն մտահոգություններ ունեն: Փորձագետի ասելով՝ 6 կամ 7 դատապարտյալ, կալանավորված անձ է գտնվում հոգեկան առողջության կենտրոնում, մյուսները դեռ պահվում են քրեակատարողական հիմնարկներում:

Նմանատիպ նյութեր

Սպասվում է ոչ սառը և բավարար տեղումներով սեպտեմբեր․ Գագիկ Սուրենյան

Սպասվում է ոչ սառը և բավարար տեղումներով սեպտեմբեր․ Գագիկ Սուրենյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ նշում է․ ««Հայհիդրոմետի» կանխատեսումների համաձայն այս տարվա սեպտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում...

Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական․ «Փաստ»

Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, ի դեպ՝ արդեն երկրորդ անգամ, ծննդյան տարեդարձը «նշեց» ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա կալանավայրից մի քանի դիտարկումներ էր փոխանցել: «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ...

Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում․ «Հրապարակ»

Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթ»-ի տեղեկություններով` պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրահանգել է՝ ստուգել զինվորականների վարկային պարտավորությունները: Պայմանագրային զինծառայողներին ասվել է, որ բանկային հաշվի քաղվածքներ ներկայացնեն: Ասում են՝ այս քայլով փորձում է կանխել...

Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել․ «Հրապարակ»

Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Մեր տեղեկություններով, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի դուստրը` Արփի Միրզոյանն այս տարի ավարտել է դպրոցը եւ ուսանելու է մեկնել Եվրոպայի հեղինակավոր համալսարաններից մեկը՝ Նիդերլանդների Թիլբուրգի համալսարան, իրավագիտության բաժնում սովորելու։ Նա...

Գիտելիքների բարի արդյունքներով ազնիվ նպաստ բերեք մեր երկրին․ Վեհափառի մաղթանքը

Գիտելիքների բարի արդյունքներով ազնիվ նպաստ բերեք մեր երկրին․ Վեհափառի մաղթանքը

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ․ «Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով շնորհավորում ենք կրթօջախների սաներին ու մանկավարժներին, կրթության բոլոր մշակներին և հղում Հայրապետական Մեր սերն ու...