Ինչո՞ւ է հենց Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոսանքի վարձը ՀԷՑ-ը զեղչել

11 Փետրվարի, 2026

Հայաստանի էլեկտրական ցանցերը 50 տոկոսով կզեղչի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոսանքի վարձը։

ՀԷՑ-ից նամակ էին ուղարկել Եկեղեցու հոգևոր տեսուչին՝ տիրադավների շարքը համալրած Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին, որտեղ նշվել էր, որ ՀԷՑ-ը 2025 թվականի դեկտեմբեր ու 2026 թվականի հունվար, փետրվար, մարտ ամիսներին կսուբսիդավորի եկեղեցու էլեկտրաէներգիայի ամբողջ ծախսի 50 տոկոսը։

Aysor.am-ը գրավոր հարցմամբ դիմել է ՀԷՑ՝ խնդրելով պարզաբանել, թե ինչպես է որոշվել, որ հենց այդ եկեղեցու հոսանքի վարձը պետք է սուբսիդավորել։

«Ո՞ւմ որոշումն է եղել, արդյոք այլ եկեղեցիներ դիտարկո՞ւմ եք»,- նշել էինք հարցման մեջ։

Ի պատասխան Aysor.am-ի հարցման՝ ՀԷՑ-ից հայտնել են, թե որոշել են հոսանքի վարձը սուբսիդավորել, քանի որ իրենց պաշտոնական գրությամբ դիմել է Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը։

«Տեղեկացնում ենք, որ հիմք ընդունելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից «Սպառողների առանձին խմբերին բարեգործական օգնության տրամադրման» կարգի 7.10 կետի պահանջը՝ ծրագրում կարող են ընդգրկվել ոչ առևտրային կազմակերպություններ, այդ թվում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։

Հավելենք, որ վերջինս պաշտոնական գրությամբ դիմել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին։

Ավելին, տարիներ շարունակ նույն բարեգործական օգնության տրամադրման ծրագրում ընդգրկվել են նաև ՀՀ-ում գործող մի շարք այլ եկեղեցիներ»,- նշված է ՀԷՑ-ի պատասխանում։

Նմանատիպ նյութեր

«Ի դեպ»․ Իշխանությունը դեռ չի՞ կողմնորոշվել՝ Ռուսաստանը գործընկեր է, թե ավելին

«Ի դեպ»․ Իշխանությունը դեռ չի՞ կողմնորոշվել՝ Ռուսաստանը գործընկեր է, թե ավելին

Ի դեպ, արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը կրկին հակասել է Նիկոլ Փաշինյանին։ Միրզոյանը հայտարարել է, թե Ռուսաստանը Հայաստանի համար իրավական, տնտեսական, քաղաքական առումներով ավելին է քան ռազմավարական գործընկերը։ Այնինչ, օրեր առաջ Փաշինյանն...

ԱԳՆ-ն այսուհետ նաև միջազգային առևտրի նախարարություն կլինի․ օրենքը ուժի մեջ մտավ

ԱԳՆ-ն այսուհետ նաև միջազգային առևտրի նախարարություն կլինի․ օրենքը ուժի մեջ մտավ

Այսօր ուժի մեջ է մտել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, որով արտաքին գործերի նախարարությունը վերանվանվում է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն։ Այս մասին հայտնում...

«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը բաց է երկխոսության համար․ Բելոզյորով

«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը բաց է երկխոսության համար․ Բելոզյորով

«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը կատարում է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի բոլոր կետերը և պատրաստ է տարբեր հարցերի ու առաջարկների շուրջ երկխոսության, Известия-ին տված մեկնաբանությունում հայտարարել է ընկերության ղեկավար Օլեգ Բելոզյորովը։ Նա նշել է, որ...

Քոչարյանի ձերբակալություններից հետո միշտ եղել են աղետներ․ Գառնիկ Դանիելյան

  Արցախը հանձնած ղեկավարի հրամանով հերթական անգամ ապօրինի կալանավորվել է Արցախն ազատագրած ղեկավարը։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 6-րդ օրն է, ինչ կալանքի տակ է։ Աշխարհաքաղաքակա՞ն, թե՞ ներքին քաղաքական հրահանգ, ինչո՞ւ հերթական...

Հայաստանի երկրորդ նախագահի ձերբակալությունը նվեր է Իլհամ Ալիևին․ փորձագետ

Հայաստանի երկրորդ նախագահի ձերբակալությունը նվեր է Իլհամ Ալիևին․ փորձագետ

Մենք անգամ չգիտենք Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպես կոչված խաղաղ գործընթացի բովանդակության մասին։ Այս մասին NEWS.am-ի փոխանցմամբ՝ հայտնել է բանակցությունների ոլորտի փորձագետ Արթուր Մարտիրոսյանը։ «Կարո՞ղ են նրանք այն բացահայտել մեզ համար։ Թե՞ անգամ դա էլ չեն կարող...