ՔԿ նախագահն ու Գլխավոր դատախազը հայտարարություններ են արել, որոնց վերաբերյալ տվյալներ քրվարույթում առկա չեն․ Լիդյա Մանթաշյան

11 Փետրվարի, 2026

18 արդարների գործով առանցքային կարևորության փուլ է` պաշտպանները ներկայացնում են հետազոտման ենթակա ապացույցների ծավալը: Այս մասին գրել է գործով անցնող Լիդյա Մանթաշյանը։

«Հետաքրքիր մանրամասներ են պարզվում.

-Կա’մ ԱԱԾ-ում պայծառատեսներ ու ժամանակի մեքենա ունեցողներ են աշխատում, կա’մ Երևան քաղաքի ԸԻ քրեական դատարանը հետին ամսաթվով թույլտվություններ է տալիս օպերատիվ հետախուզական միջոցառումներ անցկացնելու համար, որովհետև տվել են այնպիսի տվյալներ, որոնց մասին պարզ էր դառնալու մեկ ամիս անց:

-Պաշտպան Խուդոյանը դատարանին միջնորդեց որպես վկա հրավիրել և հարցաքննել ՀՀ Քննչական Կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին և ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին:

Նրանք կատարել են հրապարակային հայտարարություններ, որոնց վերաբերյալ տվյալներ քրեական վարույթում առկա չեն:

Պետք է հասկանալ` այդ տվյալներն ինչպես են ձեռք բերվել, արդյոք եղել են օբյեկտիվ իրականության մեջ: Եվ եթե եղել են, ապա ինչու չեն ներառվել վարույթում:

-Գործի մեջ առկա են բազմաթիվ գաղտնալսումներ, որոնցում մեղադրյալները հորդորում են տարբեր անձանց և խմբերի ՉԿԱՏԱՐԵԼ որևէ հակաօրինական արարք, խաղաղ անհնազանդությամբ հայտնել անհամաձայնություն ներկա իշխանությունների գործունեությանը:

Այսինքն` և’ ԱԱԾ-ն, հետագայում նաև Քննչական Կոմիտեն, արդեն նաև Դատախազությունը փայլուն տեղյակ է, որ Բագրատ Սրբազանն ու իր հետ մեղադրվողները հակաօրինական արարք չեն կատարել կամ պլանավորել, սակայն ստիպված կամ հոժարակամ իրենք են կատարել ու կատարում օրենքի խախտում` անմեղ մարդկանց դեմ քրեական կեղծ գործ սարքելով:

Գալիք նիստին պաշտպանական կողմը կշարունակի ներկայացնել իր` հետազոտման ենթակա ապացույցների ծավալը, ինչպես նաև կքննվի քաղակտիվիստ Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոփոխելու հարցը:

18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 12-ին, ժամը 15:00-ին, Երևանի Ընդհանուր Իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում (հասցե՝ Արշակունյաց 24/1)»։ա՝

Նմանատիպ նյութեր

Իրենց ամենամեծ պրոբլեմը լինելու է սահմանադրական բարեփոխումները․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը, ըստ էության հայտարարել է Երրորդ հանրապետությունը լուծարելու և Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով ինչ-որ նոր միավորում ստեղծելու մասին: Հիմա այս ճանապարհին երկրում կա դիմադրություն, կան քաղաքական ուժեր,...

Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան

Իշխանությունները պետության ամբողջ ռեսուրսը, նաև դատաիրավական ամբողջ համակարգը օգտագործում են նրա համար, որպեսզի չեզոքացնեն բոլոր այն դիմադրության օջախները, որոնք դիմադրում են մեր երկիրը դեպի անկման տանելու գործում: Սա խոսում...

Տեղի ունեցողը Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Խամոյան

«Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը զիջումներ է իրականացնելու, ցավոտ զիջումներ է իրականացնելու, և դրա համար նրան անհրաժեշտ է ընդդիմադիր բոլոր կամ ընդդիմադիր հիմնական խաղացողներին քաղաքականապես ոչնչացնելը՝ իր պատկերացմամբ ժողովրդին ավելի հեշտ...

Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան

Գործող ռեժիմի դեմ պայքարող մարդկանց, խմբերի դեմ վրեժխնդրության հարցն է: Փորձում են դիմադրության ցանկացած օջախ, իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք լռեցնել նման ճանապարհով: Պրոցեսը, իհարկե սպասելի...

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան քաղաքի...