Մարտ ամսին ակնկալվում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ձեռքբերում

7 Փետրվարի, 2026

Ըստ երեք աղբյուրների՝ ամերիկացի և ուկրաինացի բանակցողները քննարկել են հավակնոտ մի նպատակ՝ մարտ ամսին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության կարգավորման համաձայնագրի ձեռքբերումը, հայտնում է Reuters-ը:

ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների ընթացքում քննարկվող սխեմայի համաձայն՝ ցանկացած համաձայնագիր կդրվի ուկրաինացի ընտրողների հանրաքվեին, որոնք միաժամանակ կմասնակցեն համապետական ընտրություններին,  հայտնել է հինգ աղբյուր:

Երկու աղբյուրի փոխանցմամբ՝ ամերիկացի բանակցողները հայտարարել են, որ Թրամփը, ամենայն հավանականությամբ, կկենտրոնանա ներքին գործերի վրա՝ նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին ընդառաջ, ինչը նշանակում է, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները խաղաղության համաձայնագիր կնքելու համար ավելի քիչ ժամանակ և քաղաքական կապիտալ կունենան:

Երկու աղբյուր հայտնել են, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի պաշտոնյաները քննարկել են մայիսին ընտրություններ և հանրաքվե անցկացնելու հնարավորությունը:

Սակայն բանակցությունների ընթացքին իրազեկ մի քանի աղբյուրներ ԱՄՆ-ի առաջարկած ժամանակացույցն անվանել են «անիրատեսական»: Ուկրաինայի ընտրական մարմինները կանխատեսում են, որ ներկա պայմաններում ընտրությունների կազմակերպումը կտևի մոտ վեց ամիս:

«Ամերիկացիները շատ են շտապում»,- ասել է իրավիճակին ծանոթ աղբյուրը՝ հավելելով, որ քվեարկությունը հնարավոր է կազմակերպել վեց ամսից պակաս ժամկետում, սակայն դա միևնույն է զգալի ժամանակ կպահանջի։

Նման ընտրությունների կազմակերպման համար կպահանջվեն օրենսդրական փոփոխություններ, քանի որ Ուկրաինայում ռազմական դրության ժամանակ նման քվեարկություններն արգելված են։

Ուկրաինան պնդում է, որ հանրաքվեի ամբողջականությունը պաշտպանելու համար՝ ողջ ընտրարշավի ընթացքում պետք է հրադադար հաստատվի և հայտարարում է, որ Կրեմլը մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ իր խոստումները դրժելու փորձ ունի, հայտնել է աղբյուրներից մեկը։

«Ուկրաինական դիրքորոշումն այն է, որ ոչինչ հնարավոր չէ համաձայնեցնել, քանի դեռ ԱՄՆ-ի և գործընկերների կողմից Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ չեն տրամադրվել»,— ասել է աղբյուրը։

Ուկրաինացի պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ Զելենսկին բաց է մոտ ապագայում ընտրություններ անցկացնելու գաղափարի համար, որը բազմիցս բարձրացվել է որպես ԱՄՆ-ի պահանջ՝ 2025 թվականի հունվարին Թրամփի իշխանության գալուց ի վեր։

Զելենսկին, ում աջակցության մակարդակը նվազել է 2022 թվականին Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր, սակայն դեռևս զգալիորեն գերազանցում է 50%-ը, վստահ է իր հաղթանակի հարցում, հայտնել է այդ պաշտոնյան։

Ուկրաինայում մոտ ապագայում խաղաղության հաստատման ճանապարհին հիմնական խոչընդոտը Դոնբասի արևելյան տարածաշրջանի ճակատագրի վերաբերյալ հստակության բացակայությունն է, հայտնել են մի քանի աղբյուրներ։

«Տարածքային հարցում դեռևս որևէ առաջընթաց չկա»,- հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։

Աղբյուրներից մեկը նշել է, որ Ռուսաստանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը, ըստ որի՝ Վաշինգտոնը պետք է վերահսկի էլեկտրակայանը և դրա արտադրած էլեկտրաէներգիան բաշխի Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև։ Մոսկվան պնդում է էլեկտրակայանի նկատմամբ սեփական վերահսկողության հարցում՝ միաժամանակ Ուկրաինային առաջարկելով էժան էլեկտրաէներգիա, ինչը Կիևը անընդունելի է համարում, հայտնել է աղբյուրը։

Նմանատիպ նյութեր

Դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են Արտենիի մշակույթի տան պատին

Դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են Արտենիի մշակույթի տան պատին

Երեկ՝ հոկտեմբերի 23-ին Shamshyan.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Արագածոտնի մարզի Արտենի գյուղից, որտեղ բնակիչները դատապարտել էին թիվ 1 միջնակարգ դպրոցի մուտքի Զորավար Անդրանիկի հատուկ քարերով ստեղծված նկարը հեռացնելը։ Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ինչպես տեղից...

Վիեննայի միջազգային փառատոնի շուրջ նոր զարգացումներ. WOFA-ի կազմակերպչական կոմիտեն հրատապ նիստ է գումարել

Վիեննայի միջազգային փառատոնի շուրջ նոր զարգացումներ. WOFA-ի կազմակերպչական կոմիտեն հրատապ նիստ է գումարել

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն երեկ տեղեկացրել էր, որ Համաշխարհային փառատոնների ասոցիացիան (World Festival Association, WOFA) չեղարկել է նոյեմբերին Վիեննայում նախատեսված միջազգային փառատոնին կազմակերպությանն անդամակցող Արցախի ազգային նվագարանների պետական...

Ծեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»

Ծեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Արտաշատ քաղաքում ավտոկայանատեղիի հետ կապված ծեծկռտուք է տեղի ունեցել, որին, ըստ մեզ փոխանցված տեղեկությունների, մասնակցել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Պետական եկամուտների կոմիտեի հերթափոխի պետերից Կարեն...

Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանցիները չպետք է հայի երես տեսնեն․ ԹՐԻՓՓ-ի հետ կապված «Հայաստան» խմբակցության մտահոգությունները

Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանցիները չպետք է հայի երես տեսնեն․ ԹՐԻՓՓ-ի հետ կապված «Հայաստան» խմբակցության մտահոգությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ներկայացնում  է TRIPP-ի իրական վտանգները. «Դուք արդեն տեսաք, որ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովում քննարկվեց հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագիրը, որը կարգավորում է TRIPP-ի գործունեությունը և մանրամասներ է...

Արթիկում ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ «Հրապարակ»

Արթիկում ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ «Հրապարակ»

«Հրապարակ»- գրում է․ «Ինչպես ավելի վաղ գրել էինք, Արթիկում ՏԻՄ ընտրությունների նախօրեին բերման էին ենթարկվել «Հայրենիք» և «Ապրելու երկիր» կուսակցությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանը։ Քիչ առաջ...