Հիմա ինչի՞ց են «նեղված» քպականները. «Փաստ»

7 Փետրվարի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, ՔՊ-ում դժգոհության նոր ալիք է բարձրանում։ Այս դեպքում դա պայմանավորված է նրանով, որ Նիկոլ Փաշինյանը արվեստի և մշակույթի մի շարք գործիչների «համոզել» է առաջադրվել ՔՊ նախընտրական ցուցակով՝ վերջիններիս բավական բարձր դիրքեր խոստանալով ընտրական ցուցակում, ինչն էլ հարուցել է ՔՊ հնաբնակների և խորհրդարանական խմբակցության պատգամավորների դժգոհությունները։ Վերջիններս հրաշալի հասկանում են, որ նշյալ դերասանները, երգիչները քարոզարշավում իրենց անունն օգտագործելու համար բարձր դիրքեր են պահանջելու ընտրական ցուցակում։

Առանց այն էլ ակնհայտ է, որ պատգամավորներից շատերը նոր խորհրդարանում պարզապես չեն լինի։ Փոխարենը կլինեն մարդիկ, որոնք երբևէ քաղաքացիական և քաղաքական դիրքորոշմամբ աչքի չեն ընկել, պարզապես հանուն իրենց կոնմֆորտի և լավ ապրելու համագործակցության մեջ են մտել Նիկոլ Փաշինյանի հետ և կարող են հայտնվել խորհրդարանում՝ որպես կոճակ սեղմողներ։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, օրերս ՔՊ խմբակցությունում բավականին լուրջ քննարկում է եղել, դիմել են Նիկոլ Փաշինյանին, որպեսզի վերջինս նշված «սերիալային դերասաններին» իր հիմնական թիմակիցներից ավելի բարձր հորիզոնականներում չդնի։ Հարցը հասել է մինչև ՔՊ վարչության նիստ, որտեղ այն բարձրաձայնվել է Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ։ Մեր տեղեկություններով, սակայն, Փաշինյանը սարսափելի զայրացել է, հորդորել «չմոռանալ», որ ինքն է որոշում, թե ով պետք է լինի խորհրդարանում։ Ճիշտ է, նաև հիշեցրել է, որ ցուցակը կազմվելու է առաջիկայում կայանալիք ՔՊ համաժողովում, բայց խմբակցությունում վստահ են, որ այդ համաժողովում ցուցակները կազմվելու են նախապես տրամադրված հուշաթերթիկներով:

Համաժողովին 1000- ից ավելի պատվիրակներ են մասնակցելու, որոնց հետ հիմնականում աշխատում են ՔՊ տարածքային կազմակերպության ներկայացուցիչները, նրանց վերահսկում են վարչապետի աշխատակազմից՝ «հուշելով» այս կամ այն ընտրությունը կատարել: Ըստ մեր զրուցակցի, քպականները վստահ են, որ արդյունքում բազմաթիվ նոր դեմքեր կլինեն ընտրացուցակի բարձր հորիզոնականներում։ Ըստ այդմ, քպականները նաև դժգոհ են, որ իրենք ոչ միայն չեն հայտնվի խորհրդարանում, այլև կկորցնեն կես միլիոնից մինչև 1,5 միլիոն դրամ գումարը, որը պարտադրել են վճարել կուսակցության բյուջե։

Ի դեպ, այս պահին հայտնի է միայն մեկ դերասանի անուն, սակայն, մեր ունեցած տեղեկություններով, քպականացվող ու ՔՊ-ի ցուցակում տեղ ունենալու թեկնածու դերասանների և երգիչների թիվը մոտ երկու տասնյակի է հասնում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր

Կանդազի տնային կալանքը փոխվել է. նրա նկատմամբ սահմանվել  է վարչական հսկողություն` համակցված բացակայելու արգելքով

Կանդազի տնային կալանքը փոխվել է. նրա նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն` համակցված բացակայելու արգելքով

րթուր Ավանեսյանի (Կանդազ) տնային կալանքը փոխվել է, դատարանը սահմանել է վարչական հսկողություն՝ համակցված բացակայելու արգելքով։ Արթուր Ավանեսյանը կալանավորվել էր ապրիլի 28–ին` հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ ընտրակաշառքի փորձի մեղադրանքով։ Հունիսի վերջին դատարանը...

Երևանի օդի և շրջակա միջավայրի աղտոտվածությունը վերջին տարիներին հասել է մտահոգիչ մակարդակի. Հրայր Կամենդատյան

Երևանի օդի և շրջակա միջավայրի աղտոտվածությունը վերջին տարիներին հասել է մտահոգիչ մակարդակի. Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանի օդի և շրջակա միջավայրի աղտոտվածությունը վերջին տարիներին հասել է մտահոգիչ մակարդակի՝ դառնալով մայրաքաղաքի ամենալուրջ էկոլոգիական և առողջապահական մարտահրավերներից մեկը: 1. Աղտոտվածության հիմնական աղբյուրները...

Զինծառայությունից ազատման նոր նախագիծ․ ովքեր կարող են ազատվել

Զինծառայությունից ազատման նոր նախագիծ․ ովքեր կարող են ազատվել

ՀՀ ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում։ Օրենսդրական  նախաձեռնությունը ՆԳՆ արդեն իսկ հանրային քննարկման է ներկայացրել «e-draft» իրավական ակտերի նախագծերի հրապարակման...

Մենք առաջ ենք մղում «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման». ԱՄՆ նախագահի  շնորհավորանքը

Մենք առաջ ենք մղում «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման». ԱՄՆ նախագահի շնորհավորանքը

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Անկախության 35-ամյակի առիթով: Շնորհավորական ուղերձում նշված է. «Հարգելի՛ պարոն վարչապետ, Ամերիկայի ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և հայ ժողովրդին՝...

ՌԴ նախագահը պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահի հետ. Կրեմլ

ՌԴ նախագահը պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահի հետ. Կրեմլ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույցների ընթացքում մշտապես ընդգծում են անհրաժեշտության դեպքում ևս մեկ հանդիպում...