Ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանն անպայմանորեն ցանկանում Սրբազանին կա՛մ իր կողմը գրավել, կա՛մ ֆիզիկապես մեկուսացել. Սևակ Խաչատրյան

6 Փետրվարի, 2026

«Առաջ» աջակենտրոն կուսակցության ԿԳԿ նախագահ Սևակ Խաչատրյանը գրում է. «Կարճ ժամանակ առաջ, երբ իշխանության ուղիղ ցուցումներով սկսվեց պիղծ և եղկելի հակաքարոզչությունը Արշակ Սրբազանի նկատմամբ, նույն այդ իշխանության գրպանային լրատվականներն ու սփիքերները սկսեցին հանդես գալ Արշակ Սրբազանին պաշտպանելու դիրքերից։ Ըստ իրենց, իբր՝ Ամենայն Հայոց Հայրապետն էր հրապարակված ԿԵՂԾ կոմպրոմատի հեղինակը։ Նիկոլ Փաշինյանի ողջ մարդկային կենսագրությանը հարիր այս՝ շրիշակից ցածր դավադրությանը, իհարկե՛, ո՛չ Հայոց Հայրապետը տրվեց, ո՛չ էլ Արշակ Սրբազանը, քանի որ ինտելկետների, ընկալումների ահռելի անդունդ կա մեր հոգևոր հայրերի և դեղին լրագրողի միջև։
Տեսնելով, որ նմանատիպ զզվելի մեդիամանիպուլացիաներն ավելի շատ են բարձրացնում Եկեղեցու վարկանիշը՝ Նիկոլ Փաշինյանն իրեն հատուկ պարանոյիկ դրսևորումներով հրահանգ տվեց հին ու բարի մեթոդի՝ «գործ կարելու» կիրառմանը։ Այս անգամ էլ Արշակ Սրբազանին մեղադրեցին՝ իբրև նա ինչ-որ Վեհարանի վրա գրոհ իրականացրած խուժանի գրպանը թմրանյութ է գցել։ Սա էլ, իհարկե՛, հասարակության քրիստոնյա գերակշիռ խավի մոտ բացի ծիծաղից ոչինչ չառաջացրեց և Նիկոլին անելու ոչինչ չմնաց, քան՝ Սրբազանին ֆիզիկապես մեկուսացնելն ու պատանդառելը ԱԱԾ հայտնի նկուղում։
Իսկ ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանն անպայմանորեն ցանկանում Սրբազանին կա՛մ իր կողմը գրավել, կա՛մ ֆիզիկապես մեկուսացել․․․այստեղ է գտնվում գլխավոր հարցի պատասխանը։
Իսկ պատասխանը նրանում է, որ Արշակ Սրբազանի նման Տղամարդ հոգևորականներն են իրականում հանդիսանում 4 կողմերից Հայ Եկեղեցու վրա գրոհող լոկալ և արտերկրյա ուժերին դիմադրողները։ Դա Արշակ Սրբազանն ապացուցել է ոչ միայն Սրբազան լինելու ժամանակ, այլև՝ շատ տարիներ առաջ, երբ զբաղեցնում էր հոգևոր դասակարգության շատ ավելի ցածր պաշտոն։ Հենց նա էր 2008-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի առջև՝ խաչը ձեռքին, դիմադրում տասնյակ հրեա ուժայինների, ովքեր ցանկանում էին ներխուժել Պատրարքության տարածք։
Ասում են՝ Սրբազանը փայտյա խաչով այնպես է հարվածել ուժային խմբապետի գանգին, որից հետո վերջիններիս ոչինչ չի մնացել, քան տարածքը լքելը։ Նույնկերպ՝ Սրբազանը պաշտպանեց Վեհարանը 2018-ին, երբ մի քանի տասնյակ խուժանից բաղկացած խումբը ցանկացավ գրավել Մայր Աթոռը։
Նման տեսակի հետ է Նիկոլի կռիվը, և եթե նա կարծում է, որ ֆիզիկական մեկուսացմամբ կարող է կոտրել Արշակ Սրբազանին, ապա նա չարաչար է սխալվում։ Իսկ, որ սխալվում է, մենք դա կտեսնենք մոտ ապագայում։
Ազատություն մեր Սրբազաններին՝ Հայ Առաքելական Եկեղեցու նվիրյալ զավակներին»։

Նմանատիպ նյութեր

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1000-ը

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1000-ը

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1000-ը: Տարերային աղետների ռիսկերի նվազեցման ազգային վարչության տվյալով՝ ավելի քան 3900 մարդ անհետ կորած է համարվում, նրանցից ավելի քան 600-ը հիդրոէներգետիկ օբյեկտների աշխատակիցներ են: Անհետ կորած է համարվում մոտ 600...

ԱՄՆ-ն այս պահին հարվածներ է հասցնում Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող իրանական թիրախներին․ Թրամփ

ԱՄՆ-ն այս պահին հարվածներ է հասցնում Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող իրանական թիրախներին․ Թրամփ

ԱՄՆ-ն այս պահին հարվածներ է հասցնում Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող իրանական թիրախներին։ Հարվածները լայնածավալ և հզոր են։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Եթե Իրանը պատասխանի, ապա կրկին կհարվածենք՝ շատ ավելի մեծ և հզոր...

Օրենքի ընդունմամբ՝ հրաժարվել ենք հանրաքվեի գաղափարից, իսկ հրաժարվել ենք, որովհետև այդ հարցը դեռ հասունացած չէ․ Փաշինյան

Օրենքի ընդունմամբ՝ հրաժարվել ենք հանրաքվեի գաղափարից, իսկ հրաժարվել ենք, որովհետև այդ հարցը դեռ հասունացած չէ․ Փաշինյան

Մենք ուսումնասիրել ենք իրավական բազան, և որևէ խախտում չենք հայտնաբերել ոչ ՌԴ-ի նկատմամբ, ոչ ԵԱՏՄ-ի։ Վերջինիս կանոնադրությունը հստակ սահմանում է, թե ինչ պետք է անի երկիրը միությունից դուրս գալու համար։ Իսկ մենք չենք հայտնել ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, հայտարարել է Նիկոլ...

Որքան շուտ Հայաստանը որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ, այնքան լավ․ Պուտինը՝ Փաշինյանին

Որքան շուտ Հայաստանը որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ, այնքան լավ․ Պուտինը՝ Փաշինյանին

Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու ձգտումը երկրի օրինական իրավունքն է, սակայն դա դժվարություններ է ստեղծում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ին անդամակցության պատճառով առաջացած դժվարությունները: Այս մասին Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ...

Միքայել Արզումյանն ազատ է արձակվել տնային կալանքից․ «Հրապարակ»

Միքայել Արզումյանն ազատ է արձակվել տնային կալանքից․ «Հրապարակ»

Երեք տարի` 2022 թվականից սկսած Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը` Միշկոն, կալանավորված էր: 2025-ի հոկտեմբերի 28-ին բանտային կալանքը փոխարինվեց տնային կալանքով և 30 միլիոն դրամ գրավով։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝...