Սա «խաղաղության» գործընթացի՝ անզեն աչքով տեսանելի ողբերգությունների շարքն է. Վահե Սարգսյան

5 Փետրվարի, 2026

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ամենասարսափելին այն չէ, որ վատագույն երազում անգամ չէինք պատկերացնի նման ստորացուցիչ տեսարան և օրվա լրահոս՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվում դատապարտվեց ցմահ ազատազրկման։

Սարսափելին այն էլ չէ, որ այս ողբերգությունը ուղիղ կերպով մաս է կազմում «խաղաղության» օրակարգին ու իրագործվում է Արցախի դահճի ու նրա հայաստանյան գործիքակազմի փոխհամաձայնությամբ։
Սարսափելին այն է, որ «խաղաղության» այս գործընթացը ծայրից ծայր բաղկացած է հար և նման ողբերգություններից՝
— «Զանգեզուրի միջանցք» ու ՀՀ-ի ուկրաինացում,
— ՀՀ Սահմանադրության և Անկախության հռչակագրի (իմա՝ հանրապետության) վերացում և Ալիևի Սահմանադրության ընդունում,
— «անկլավների» հանձնում, Արարատի, Տավուշի և Լոռու մարզերը Ադրբեջանի Յաշմա ու Կոմանդո հատուկ ջոկատների պլացդարմի վերածում, դեպի Վրաստան և Իրան միջպետական ճանապարհների հանձնում թշնամուն,
— ադրբեջանցիների լայն թափով վերադարձ և ՀՀ-ի ադրբեջանիզացիա՝ ՀՀ ազգաբնակչության գույքի, անվտանգության ու արժանապատվության հաշվին,
— միլիարդավոր դոլարների ռեպարացիաների պահանջ՝ ընդուպ մինչև ՀՀ-ի վասալացում․ հայ ժողովուրդը և Հայաստանի Հանրապետությունը պետք է գոյատևեն ոչ թե Ադրբեջանի կողքին, այլ Ադրբեջանի համար։

Շարքը շարունակելի է։

Հ․գ․ Սա «խաղաղության» գործընթացի՝ անզեն աչքով տեսանելի ողբերգությունների շարքն է։ Դրանք որոշ մասով արդեն իսկ սկսվել են իրագործվել, իսկ որոշների կիրարկումը լայն թափով սկսվելու է ընդամենը 3-4 ամիս հետո՝ ցեղասպան Թուրքիայի հատուկ ծառայությունների և հետախուզության առանցքային դեմքերից՝ Հաքան Ֆիդանի անմիջական աջակցությամբ խամաճիկների վերարտադրությունից անմիջապես հետո»։

Նմանատիպ նյութեր

Հայ ազգն ու ժողովուրդն էլ են հասկանում, որ սա ընդամենը վրեժխնդրություն է․ պատգամավորը՝ Քոչարյանների դեմ գործի մասին 

«Դատախազության գործելաոճը չի փոխվում։ Ինչպես եղել են, ինչքան հասկանում եմ, այդպես էլ շարունակում են գործել՝ որպես կամակատարներ։ Այսօրվա դատավարությունը ամբողջ Նիկոլ Փաշինյանի՝ մեկ անձի հրամանի շարունակությունն է, կարող ենք ասել, որովհետև...

Գրուշկոն զգուշացրել է Հայաստանին ԵՄ-ի հետ մերձեցման ռիսկերի մասին

Գրուշկոն զգուշացրել է Հայաստանին ԵՄ-ի հետ մերձեցման ռիսկերի մասին

Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի ղեկավարությունը ճիշտ է գնահատում Եվրամիության հետ մերձեցման հետ կապված բոլոր ռիսկերը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն՝ Վերոնայի եվրասիական տնտեսական 19-րդ համաժողովի...

Չենք հաշտվելու և մեր սկսածը հասցնելու ենք ավարտին․ Իշխան Սաղաթելյան

Ձեզանից յուրաքանչյուրի ներկայությունը շատ կարևոր է։ Դուք, ովքեր ոտքի եք կանգնում, ասում եք՝ դեմ ենք այս իշխանություններին, հաշտ չենք այս իրավիճակի հետ և, չնայած այսքան բռնություններին ու ճնշումներին, պատրաստ ենք պայքարել,...

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վրույր Այվազյանն ու Լենա...

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

https://youtu.be/yon2vulQ6xI   «Դա նշանակում է, որ Փաշինյանն ընդունում է՝ նախորդ ընտրություններում ձախողվել է։ Որովհետև իր հիմնական ուղերձն ի՞նչ էր․ եթե իմ օգտին չքվեարկեք, եթե երկու երրորդի չափով ձայն չհավաքեմ, պատերազմ կլինի և այլն։ Մարդիկ նրա շանտաժին...