Այս նախադեպերը, որ դուք ստեղծում եք, վաղը աշխատելու են ձեր դեմ․ Վարդանյանը՝ ՔՊ-ին 

5 Փետրվարի, 2026

Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ անմեղության կանխավարկածի բացահայտ ոտնահարման պայմաններում զրկվել են ազատությունից կամ հետապնդվում են ոչ թե հանցանքի, այլ իրենց գաղափարների, խոսքի և դիրքորոշման համար, որոնց առնչությամբ առկա են խտրական և տարբերակված մոտեցում: Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։

«Պետք է նշեմ, որ այս ժամանակահատվածում իհարկե առանձնապես իրավիճակը չի բարելավվել, թեև որոշ գործերով խափանման միջոց կալանքը փոխարինվել է, բայց փոխարինվել է տնային կալանքով, ինչը նույնքան ազատության սահմանափակում է ենթադրում, և հետևաբար այս մարդիկ շարունակում են մնալ քաղբանտարկյալների կարգավիճակում: Հատուկ ուզում եմ նաև նշել, որ վերջին գործընթացը, որ տեղի է ունենում հոգևորականների նկատմամբ, յոթ հոգևորականի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում և այստեղ նրանց նկատմամբ նաև ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն է կիրառվել: Պարզապես սրա մասին ուզում եմ խոսեմ նաև այն տեսակետից, որ իրավունքի և իրավա Գիտության բոլոր նորմերի խախտումներ է տեղի ունենում և որևէ ոչ միայն իրավական, այլ նաև բանական ձևակերպման մեջ չի տեղավորվում այն գործընթացը, որ տեղի է ունենում»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...