Իրենց համար հանցագործ են բոլոր նրանք, ովքեր դեմ են իշխանություններին․ Գառնիկ Դանիելյան

5 Փետրվարի, 2026

 

«Դե գիտեք՝ Հայաստանում ինչ է կատարվում, ավելի քան պարզ է, ռեժիմը այս ամբողջ տարիների ընթացքում իր ռեպրեսիոն համակարգը պարբերաբար օգտագործելով, իշխանական լծակները միահեծան օգտագործելով, նաև ճնշում գործադրելով իրավապահ համակարգի վրա իրեն համար ոչ ցանկալի մարդկանց ապօրինաբար ազատազրկման է դատապարտում և նաև գիտեք, որ սրբազան հայրեր, քաղաքական գործիչներ, հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ, քաղակտիվիստներ, լրագրողներ անազատության մեջ են և անազատության մեջ են մեկ միայն պատճառով, որ քննադատել են, որ իրենց սուր խոսքով, իրենց սուր ելույթներով անհարմար իրավիճակ են ստեղծել իշխանությունների համար։ Բոլոր այդ մարդկանց ապօրինաբար քրեակատարողական հիմնարկներում է պահում քիչ չէ, այդ մարդկանց իրավունքներն են խախտված՝ կեղծ ձայնագրություններ, կեղծ քրեական գործեր, շինծու մեղադրանքներ։ Մենք Այսօր այստեղ ենք մեր բողոքի ձայնը բարձրացնելու, ասելու, որ Հայաստանը կիսաավտորիտար ռեժիմից դառնում է բռնապետական ռեժիմ»,- այս մասին Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմվբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը. դեսպանատներից մեկը նրանց որակել է «վտանգավոր»

Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը. դեսպանատներից մեկը նրանց որակել է «վտանգավոր»

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն տեղեկացնում է, որ Համաշխարհային փառատոնների ասոցիացիան (World Festival Association, WOFA) չեղարկել է նոյեմբերին Վիեննայում նախատեսված միջազգային փառատոնին կազմակերպությանն անդամակցող Արցախի ազգային նվագարանների պետական...

ԿԳՄՍՆ-ի հրահանգով Արտենիի դպրոցի մուտքի պատից հեռացնում են Զորավար Անդրանիկի նկարը

ԿԳՄՍՆ-ի հրահանգով Արտենիի դպրոցի մուտքի պատից հեռացնում են Զորավար Անդրանիկի նկարը

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Արտենի բնակավայրում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն մի քանի օր է գյուղում անհանգիստ իրավիճակ է ստեղծվել, քանի որ բնակիչները տեղեկություն են ստացել, որ...

Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը․ «Փաստինֆո»

Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը․ «Փաստինֆո»

Կարգալույծ նախկին քահանա Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ Հովհաննավանքի քահանա Տեր Սարգիսն ասել է, որ Ստեփան Ասատրյանը ոչ միայն չի հեռացել եկեղեցուց, այլ նաև ոստիկաններն են շարունակում...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը

  Հակակոռուպցիոն դատարանը, Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ, հրապարակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդության վերաբերյալ որոշումը։ Մանրամասները՝ ուղիղ...

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, զոհեր կան

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, զոհեր կան

Հորդանանի հարավում գտնվող եկեղեցում կրակոցներ են հնչել. զոհերի թիվը հասնում է յոթի։ Մոտ տասը մարդ վիրավորվել է, հայտնում է պետական Al Mamlaka հեռուստաալիքը: Նախնական տվյալներով՝ երկու անհայտ զենքով կազմավորված մարդիկ կրակ են բացել Էլ-Կարաք մարզում ընթացող...