Սա Ալիևի «նախընտրական նվերն է» Փաշինյանին, հայ ժողովրդին էլ` ՄԵԾ ԿՈՒՏ. Սևակ Հակոբյան

4 Փետրվարի, 2026

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Փաշինյանն ու Ալիևը՝ «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի հանձնման արարողությանը արտհայտվում են։ «Այս արարողությունը միայն խաղաղության համաձայնագիրը տոնելու մասին չէ, այն նաև Հայաստանի և Ադրբեջանի կողմից այն փաստի հաստատումն է, որ հակամարտության էջը փակ է»․ սա ասել է Նիկոլ Փաշինյանը, որից հետո Իլհամ Ալիևն էլ ասում է. «Մենք պատերազմի մեջ էինք ավելի քան 30 տարի։ Հիմա մենք խաղաղության մեջ ենք վեց ամիս։ Մենք սովորում ենք ապրել խաղաղության մեջ։ Սա յուրահատուկ զգացողություն է»: 

Շատ կուզենայի հավատալ, բայց, ախար, չի ստացվում։ Նայում եմ դեմքերին, մի կողմից ՀՀ թիվ մեկ սուտասանն է, մյուս կողմից՝ իրեն «հարբած ծաղրածու» անվանած ու հայի գլուխը կացնով կտրողին հերոս սարքող Ալիևը։ Նույն Ալիևը, որը հենց հիմա իր աշխատակազմի միջոցներով պահում է «Արևմտյան Ադրբեջան» պրոեկտը։ Ո՞վ չգիտի՝ դա ՀՀ սուվերեն տարածքի մասին է։

Նույն Ալիևը, որը ռազմական բյուջե է ավելացնում այդ «խաղաղության» մեջ։ Ու՞մ դեմ է ավելացնում ռազմական բյուջեն։ Սա հարցերիս ընդամենը 0,5 տոկոսն է, օրինակների՝ ևս․ դրա համար, որքան էլ ուզենամ հավատալ, մեկ է՝ ավելի շատ հավատում եմ, որ սա Ալիևի «նախընտրական նվերն է» Փաշինյանին, հայ ժողովրդին էլ՝ ՄԵԾ ԿՈՒՏ, թե՝ սաղ «թամամ ա», էլի ընտրեք Նիկոլին, խերի մեջ կորելու եք։ 

Հենա՝ տենց մի ԿՈւՏ էլ արցախցիների մասով տվեցին, տեսանք էդ խաղաղասեր հարևանի պահվածքը, 2 տարի անց։ 

Մեզ լուրջ մարդ պետք է ներկայացնի, լուրջ մարդ մեր կողմից բանակցի, ոչ թե թշնամու «նախընտրական նվերների» հույսին մնացածը։

Նմանատիպ նյութեր

Կրեմլը պահանջել է, որ Ֆինլանդիան դուրս գա ՆԱՏՕ-ից․ BILD

Կրեմլը պահանջել է, որ Ֆինլանդիան դուրս գա ՆԱՏՕ-ից․ BILD

Աբու Դաբիում, Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բազմակողմ բանակցությունների ընթացքում, ռուսական պատվիրակությունը ոչ պաշտոնապես առաջ է քաշել «եվրոպական անվտանգության նոր կարգի» դրույթներ, որոնք վերաբերել են ոչ միայն Կիևին։ Կրեմլի ներկայացուցիչները պահանջել են, որ...

Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է

Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է

Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին  հայտնում են Քննչական կոմիտեից։ Կոմիտեի փոխանցմամբ, քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գլխավոր դատախազություն։ Հիշեցնենք, որ ս.թ. հոկտեմբերի 1-ին տեղեկություններ են տարածվել,...

Աշոցքում ավագանու ընտրություններին մասնակցում է միայն ՔՊ-ն․ ի՞նչ գույք են հայտարարագրել նրանք․ «Հետք»

Աշոցքում ավագանու ընտրություններին մասնակցում է միայն ՔՊ-ն․ ի՞նչ գույք են հայտարարագրել նրանք․ «Հետք»

Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքում նոյեմբերի 29-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։ Աշոցքում ընտրելու իրավունք ունի 8900 անձ։ Այստեղ ավագանու ընտրություններին մասնակցող միակ քաղաքական ուժը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որն...

Ո՞ւմ ապօրինի գույքերն է թաքցնում դատախազությունը

Ո՞ւմ ապօրինի գույքերն է թաքցնում դատախազությունը

ՀՀ գլխավոր դատախազը մշտապես տարբեր առիթներով (հաճախ՝ նաև անառիթ) անդրադառնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործընթացներին։ Yerevan.Today-ն օրերս հարցում էր ուղարկել դատախազություն՝ մի քանի կոնկրետ հարցերի վերաբերյալ պատասխան ստանալու...

Հայաստանն ու Ադրբեջանը չեն միացել Դուբլինում ներկայացված հակառուսական փաստաթղթին

Հայաստանն ու Ադրբեջանը չեն միացել Դուբլինում ներկայացված հակառուսական փաստաթղթին

Հայաստանն ու Ադրբեջանը չեն միացել Դուբլինում ներկայացված հակառուսական փաստաթղթին։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ֆրանսիայի առաջարկած փաստաթուղթը սահմանում է եվրոպական անվտանգության հիմնական սկզբունքները և պարունակում է մեղադրանքներ Մոսկվայի հասցեին՝...