Մեր երկրում քննադատությունը որակվում է «սադրանք», անհամաձայնությունը՝ «պետականության դեմ վտանգ». Մհեր Մելքոնյան

4 Փետրվարի, 2026

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը շարունակաբար հանդես է գալիս ժողովրդավարության մասին բարձրագոչ հայտարարություններով՝ փորձելով թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային հարթակներում ձևավորել «ժողովրդավարական Հայաստանի» պատրանքը։

Սակայն իրականությունը, որի հետ ամեն օր առնչվում է քաղաքացին, բացահայտում է միանգամայն այլ պատկեր․ Հայաստանում ժողովրդավարությունը դարձել է ընտրովի, պայմանական և իշխանության շահերին ենթարկված գործիք։
Այսօր մենք գործ ունենք ոչ թե ժողովրդավարական կառավարման, այլ երկակի ստանդարտների վրա հիմնված քաղաքական համակարգի հետ։

Իշխանությանը քննադատող յուրաքանչյուր ձայն արագորեն հայտնվում է թիրախում։ Քաղաքացիական ակտիվիստները, հոգևորականները, ընդդիմադիր գործիչները, անկախ լրագրողները և հասարակական կառույցները բախվում են ճնշումների, հետապնդումների, վարչական և քրեական լծակների կիրառման։ Իրավապահ համակարգը, որը կոչված է պաշտպանել օրենքը, վերածվել է քաղաքական պատվերներ իրականացնող մեխանիզմի։

Քննադատությունը որակվում է «սադրանք», անհամաձայնությունը՝ «պետականության դեմ վտանգ», իսկ այլախոհությունը՝ «անվտանգության սպառնալիք»։ Այս ամենը ներկայացվում է որպես «օրինական գործընթաց», սակայն իրականում դա խոսքի ազատության և քաղաքական բազմակարծության կոպիտ խախտում է։

Սակայն նույն խստությունը, նույն վճռականությունն ու «օրենքի գերակայության» մասին հռետորաբանությունը անհետանում են այն պահին, երբ խոսքը վերաբերում է իշխանության ներկայացուցիչներին։ Կոռուպցիոն սկանդալներ, պետական միջոցների անարդյունավետ օգտագործում, քաղաքական և կառավարման ձախողումներ՝ մնում են առանց իրավական և քաղաքական հետևանքների։ Այստեղ օրենքը դառնում է լուռ, դատական համակարգը՝ կույր, իսկ պատասխանատվությունը՝ անտեսանելի։

Իշխանական շրջանակներում ձևավորվել է անպատժելիության մթնոլորտ, որն այսօր արդեն սպառնում է պետական կառավարման հիմքերին։ Երբ ժողովրդավարությունը օգտագործվում է որպես արտաքին լսարանին ուղղված ցուցափեղկ, իսկ երկրի ներսում կիրառվում են ճնշման, լռեցման և վախեցման մեթոդներ, դա այլևս ժողովրդավարություն չէ։ Դա քաղաքական կեղծիք է։

Գործող իշխանության իրական նպատակը վաղուց այլևս երկրի զարգացումը չէ։ Նպատակը իշխանության պահպանումն է՝ ցանկացած գնով։ Այդ ճանապարհին զոհաբերվում են ժողովրդավարական ինստիտուտները, արժեզրկվում է օրենքը, թուլանում է պետությունը։

Սա քաղաքական կարճատեսություն է, որը վտանգում է ոչ միայն ներկան, այլև երկրի ապագան։ Պետություն չի կարող կառուցվել վախի, կեղծիքի, լռեցման և երկակի ստանդարտների վրա։
Հայաստանին պետք է ոչ թե ժողովրդավարության իմիտացիա, այլ իրական ժողովրդավարություն՝ հիմնված սկզբունքների, ոչ թե երկակի ստանդարտների վրա։ Պետք է իշխանություն, որը չի թաքնվում գեղեցիկ բառերի հետևում, չի վախենում հաշվետվությունից և չի օգտագործում օրենքը որպես քաղաքական մահակ։

Ժողովրդավարությունը արժեք է միայն այն ժամանակ, երբ այն գործում է բոլորի համար՝ անկախ քաղաքական դիրքից, համոզմունքից կամ իշխանության նկատմամբ վերաբերմունքից»։

Նմանատիպ նյութեր

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

ՀՀ պետական բյուջեից վարչապետի աշխատակազմին լրացուցիչ 62 մլն 184 հազար 700 դրամ կհատկացվի, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Գումարի մեծ մասը՝ 40 մլն 544 հազար դրամը, նախատեսվում է ուղղել արտասահմանյան գործուղումներին, իսկ 21 մլն 640 հազար 700 դրամը՝...

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Կաթողիկոսի և մյուս հոգևորականների արդարացման կամ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Արթուր Ղամբարյանը։ Նա, մասնավորապես, նշել է....

Կապրենք՝ կտեսնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին 

  «Այդ տվյալների և կանխատեսումների վերաբերյալ կապրենք՝ կտեսնենք։ Եվ, ինչպես նախկինում ասել եմ և նոր էլ կառավարության նիստում ասացի, մեր հիմնական կենտրոնացումը Հայաստանի շարունակական զարգացումն է և մեր անկախության, ինքնիշխանության...

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Երևանում 22-ի ցերեկը, 25-ի երեկոյան սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Հոկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ի գիշերը, 25-ին...

Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել․ Փաշինյան 

  «Ես ասել եմ՝ խաղաղության համաձայնագիրը մինչև 2031-ն է ստորագրվելու, ոչ թե 2031-ին»,- այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել։ Ամենևին մինչև...