Աշխարհում իրավիճակն ավելի վտանգավոր կդառնա. Պեսկով

3 Փետրվարի, 2026

Աշխարհում իրավիճակն ավելի վտանգավոր կդառնա, եթե «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին» (ՌՀՍ) պայմանագիրը դադարի գործել: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մի քանի օրից աշխարհը կմնա, հավանաբար, ավելի վտանգավոր վիճակում՝ համեմատած մինչ այժմ եղածի հետ։ Առաջին անգամ ԱՄՆ-ն և ՌԴ-ն, որոնք ունեն աշխարհի ամենամեծ միջուկային զինանոցները, կմնան առանց հիմնարար փաստաթղթի, որը կսահմանափակի և վերահսկողություն կսահմանի այդ զինանոցների նկատմամբ»,-ասել է նա:

Նա նաև նշել է, որ Կրեմլը ուշադիր հետևում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին՝ Հնդկաստանի կողմից ռուսական նավթի գնումների հնարավոր դադարեցման վերաբերյալ։

«Մենք, անշուշտ, շատ ուշադիր հետևում ենք այս առնչությամբ բոլոր նորություններին, բնականաբար, շատ ուշադիր ենք նախագահ Թրամփի հայտարարությունների նկատմամբ, դրանք մանրակրկիտ արձանագրում ենք, վերլուծում և հարգանքով ենք վերաբերվում ամերիկա-հնդկական երկկողմ հարաբերություններին», — ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Այնուամենայնիվ, ըստ Պեսկովի, ռուսական կողմը ոչ պակաս կարևորություն է տալիս Հնդկաստանի հետ ռազմավարական գործընկերության զարգացմանը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանի համար այս պահին դա ամենակարևորն է։

Փետրվարի 2-ին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին համաձայնել է դադարեցնել նավթի գնումը Ռուսաստանից։ ԱՄՆ նախագահը նշել է, որ իր համար պատիվ է եղել «իր լավագույն ընկերներից մեկի» և «իր երկրի ազդեցիկ ու հարգված առաջնորդ» Նարենդրա Մոդիի հետ խոսելը։

Նմանատիպ նյութեր

Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը

Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը

Այսօր՝ Սուրբ Գևորգ Զորավարի հիշատակության օրը և Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի նախօրեին, Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում տեղի ունեցավ խաչքարի օծման արարողություն՝ ձեռամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի։ Խաչքարը, որի...

Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. դեսպանատուն

Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. դեսպանատուն

Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել։ Այս մասին զգուշացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։ Ձեր զբոսաշրջային վիզան չի թույլատրվում օգտագործել ԱՄՆ-ում ծննդաբերելու և նորածնին ԱՄՆ քաղաքացիություն ապահովելու նպատակով։ Վիզայի...

Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը

Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկած՝ Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման պլանը: «Ես մերժում եմ նրանց առաջարկը», - հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ Սպիտակ տան Հարավային սիզամարգում պատասխանելով լրագրողների հարցերին: Ընդ որում, նա...

Ավինյա՛ն, հերոսների անունները ջնջելով՝ պատմությունը չեք փոխելու․ գնդապետ

Ավինյա՛ն, հերոսների անունները ջնջելով՝ պատմությունը չեք փոխելու․ գնդապետ

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը գրում է․ «Ավինյա՛ն, հերոսի նկարը ջնջելու հրաման տվողներից մեկը, ըստ հրապարակային պնդումների, դո՛ւք եք։ Մի բան հասկացե՛ք՝ պատից նկարը կարող եք ջնջել, բայց մեր հերոսներին հայ ժողովրդի հիշողությունից երբեք չեք ջնջի։ Հանուն պաշտոնի,...

Ձեր «ծանուցագրերին» հերթ չի հասնում․Դանիելյանը՝ Ղազարյանին

Ձեր «ծանուցագրերին» հերթ չի հասնում․Դանիելյանը՝ Ղազարյանին

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հ1֊ի Պետրոս Ղազարյանը դարձյալ տրտնջում է, թե մերժում եմ իրենց հրավերքները, այս անգամ էլ հրաժարվել եմ մասնակցել ՊՈԱԿ֊ի, այսպես կոչված, զեկույցի քննարկումներին։ Նախ, բոլոր այդ հարցերը գրեթե...