Աղոթում եմ, որ կարողանանք խթանել և պաշտպանել կրոնի ազատությունը ոչ թե խոսքով, այլ գործով․ Վարդևանյան

3 Փետրվարի, 2026

 

Փետրվարի 2-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովը (International Religious Freedom Summit), որի ժամանակ ելույթով հանդես է եկել նաև փաստաբան Արամ Վարդևանյանը։

Արամ Վարդևանյանի ելույթը ներկայացնում ենք ստորև․

«Շնորհակալություն IRF գագաթնաժողովին՝ այսօր Ձեր առջև ելույթ ունենալու հնարավորության համար։

Ես գալիս եմ իմ հայրենիքից՝ Հայաստանի Հանրապետությունից՝ ուժեղ երկրից, որը հարուստ է տաղանդավոր և աշխատասեր մարդկանցով։ Մի ազգ, որը ենթարկվել է ցեղասպանության, ճնշումների, շրջափակումների, տեսել պատերազմներ, բայց երբեք չի կորցրել հավատը։

301 թվականին Հայաստանն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն, ինչը մեր երկիրը դարձրեց առաջին քրիստոնյա ազգը։ Դարեր շարունակ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պահպանել է մեր ազգային, կրոնական և մշակութային ինքնությունը։ Դժվարին ժամանակներում, նույնիսկ ինքնիշխանության բացակայության պակմաններում Եկեղեցին մնացել է մեր խարիսխը՝ միավորելով հայերին հայրենիքում և Սփյուռքում։

Վերջին տարիներին հայ ժողովուրդը դիմակայել է նոր դժվարությունների։ Արցախյան 44-օրյա պատերազմը, որին հաջորդեց ավելի քան 120,000 հայերի բռնի տեղահանումն իրենց տներից։ Դարավոր քրիստոնեական եկեղեցիներն ու վանքերը վանդալիզմի են ենթարկվել՝ զրկելով քրիստոնյա հայերին պաշտամունքի վայրերից, որտեղ պահվում էին սուրբ մասունքներ։

Մեր խոսքի ընթացքում Քրիստոնյա հայերը որպես քաղբանտարկյալներ պահվում են Ադրբեջանում, որտեղ այսօր գտնվում է նրանցից առնվազն 19-ը։ Հատկանշական է, որ նախագահ Թրամփը հրապարակավ աջակցել է Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը։

Թեև Հայկական Եկեղեցին ենթարկվել է կրոնական հալածանքների օտար պետությունների կողմից, այսօր մենք ականատես ենք լինում աներևակայելի երևույթի՝ միջամտության մեր Եկեղեցու վրա Հայաստանի կառավարող ուժերի և կառավարության կողմից։

Անցյալ գարնանից սկսած՝ Հայաստանի կառավարության առաջատար դեմքերը գործադիր իշխանության պահանջել են Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Հայ Սուրբ Եկեղեցու առաջնորդի հրաժարականը։ Սա նույնն է, ինչ եթե կաթոլիկ երկրի առաջնորդը պահանջեր Հռոմի Պապի հրաժարականը։

Առաքելական Եկեղեցու չորս եպիսկոպոսներ շարունակում են կալանավորված մնալ: Մեր Առաքելական Եկեղեցու վեց սրբազանների մեղադրանք է ներկայացվել, սահմանափակելով ազատ տեղաշարժը: Այս մեղադրանքները խախտում են պատշաճ իրավական գործընթացը և հակասում են իրավական երաշխիքներին։

Անցյալ հունիսին ձերբակալվեց և կալանավորվեց նաև Առաքելական Եկեղեցու ամենախոշոր դոնորը՝ Սամվել Կարապետյանը, ում ներկայացնելու պատիվն ունեմ ես։ Երբ լրագրողը հարցրեց պարոն Կարապետյանին Եկեղեցու հալածանքների մասին, նա հայտարարեց, որ միշտ կանգնած է եղել Հայ Եկեղեցու կողքին և մասնակցելու է Եկեղեցու պաշտպանությանը՝ մեջբերում եմ՝ «Մեր ձևով»։

Ի պատասխան այդ խոսքերի՝ Հայաստանի վարչապետը հրապարակավ հայտարարությամբ հանդես եկավ։ Մի քանի ժամ անց պարոն Կարապետյանի տունը խուզարկվեց, և նա ձերբակալվեց ու կալանավորվեց իշխանությունը զավթելու հրապարակային կոչի մեղադրանքով։ Միայն այդ խոսքերի համար պարոն Կարապետյանը 200 օր անցկացրել է ծանրագույն պայմաններում, մի ՔԿ հիմնարկում որը հայտնի է, որպես «ԿԳԲ-ի պադվալ»։

Հայաստանի կառավարությունն իր ուժը զենք է դարձրել մեր Եկեղեցու դեմ։ Նախնական կալանքը վերածվել է պատժի, ինչն անընդունելի է։ Մեր ազգային բարերարը և սուրբ առաջնորդները դարձել են քաղբանտարկյալներ մեր իսկ երկրում։

Իմ փաստաբանական 15 տարվա պրակտիկայի ընթացքում ես երբեք չեմ տեսել կրոնական ազատության նման ակնհայտ խախտումներ:

Մեկ տարի առաջ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մի շատ կարևոր հայտարարություն արեց. «Մենք պետք է ավելին անենք, քան պարզապես խոսենք ժողովրդավարական արժեքների մասին։ Մենք պետք է ապրենք դրանցով»։ Ես հավատում եմ, որ հենց այս բանաձևի միջոցով է հնարավոր հաջողել։

Ես աղոթում եմ, որ մենք միասին կարողանանք խթանել և ավելի լավ պաշտպանել կրոնի ազատությունը ոչ թե խոսքով, այլ գործով։ Ես աղոթում եմ բոլոր նրանց ազատության համար, ովքեր ապօրինի կերպով կալանավորված են և ենթարկվում են անօրինական հալածանքների իմ հիասքանչ երկրում և արտասահմանում։ Շնորհակալություն, Աստված բոլորին պահապան»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Աննա Վարդապետյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Միքայել Աջապահյանի վերաբերյալ

Աննա Վարդապետյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Միքայել Աջապահյանի վերաբերյալ

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2026 թվականի հունիսի 25-ի որոշման դեմ։ Այս մասին հայտնում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանական թիմը։...

Արցախի բարբառը՝ Այֆոններում. երիտասարդ ծրագրավորողը նոր ստեղնաշար է ստեղծել

Արցախի բարբառը՝ Այֆոններում. երիտասարդ ծրագրավորողը նոր ստեղնաշար է ստեղծել

Այֆոնների օգտատերերի համար երիտասարդ ծրագրավորող Ալբերտ Հարությունյանը նոր ստեղնաշար է ստեղծել՝ «iBuben Keyboard»-ը, որում հասանելի է նաև Արցախի բարբառը։ Արցախի Մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով ողջունում և բարձր է գնահատում iOS օպերացիոն...

«Լազարևյան ակումբը» պատրիարք Կիրիլին կոչ է արել հանդես գալ՝ ի պաշտպանություն Վեհափառի

«Լազարևյան ակումբը» պատրիարք Կիրիլին կոչ է արել հանդես գալ՝ ի պաշտպանություն Վեհափառի

«Լազարևյան ակումբը» Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին կոչ է արել հանդես գալ՝ ի պաշտպանություն Վեհափառի։ «Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ստիպված է եղել ներկայանալ դատարան՝ կեղծ մեղադրանքով, և այդ խայտառակությունը հավերժ կմնա Սուրբ Էջմիածնի վարկաբեկման նման մեթոդների...

ՔՊ խմբակցության անդամներն ուղղորդված ատելության խոսք են տարածում. Մայր Աթոռ

ՔՊ խմբակցության անդամներն ուղղորդված ատելության խոսք են տարածում. Մայր Աթոռ

Խորհրդարանում վերջին օրերին հիմնական լարվածությունն առաջանում է այն բանից հետո, երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, հավատարիմ լինելով կառավարության генеральная линия-ի հետ, Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմում են երբեմնի ավազանի անունով։ Այս թեմայի...

ԵԱՏՄ-ում սննդի ինքնաբավությունը հասել է 94 տոկոսի

ԵԱՏՄ-ում սննդի ինքնաբավությունը հասել է 94 տոկոսի

ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը նշել է, որ նախորդ տարվա արդյունքներով ԵԱՏՄ-ի սննդամթերքի ինքնաբավության մակարդակը կազմել է 94 տոկոս։ Նրա խոսքով՝ անդամ երկրների միջև համագործակցության խորացումը թույլ կտա հետագայում ևս բարձրացնել այդ ցուցանիշը։ Ռուսաստանի...