ժողովրդագրական հիմնական ցուցանիշներն արձանագրել են իրավիճակի էական վատացում. Թադևոս Ավետիսյան

3 Փետրվարի, 2026

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը ներկայացրել է Ժողովրդագրական իրավիճակի մտահոգիչ միտումները.

«ՀՀ պաշտոնական վիճակագրության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ 2025 թվականի հունվար-նոյեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ժողովրդագրական հիմնական ցուցանիշներն արձանագրել են իրավիճակի էական վատացում։ Մասնավորապես․

  • բնակչության կենսունակության գործակիցը` ծնվածների և մահացածների թվաքանակի հարաբերակցությունը կազմել է 127%` նվազելով շուրջ 6 տոկոսային կետով,
  • բնական հավելաճը` ծնվածների և մահացածների թվաքանակի տարբերությունը կազմել է 6228՝ նվազելով 1383-ով կամ 18 տոկոսով,
  • ծնվածների թվաքանակը կազմել է 29337՝ նվազեկով շուրջ 1524-ով կամ 5 տոկոսով,
  • մահացածների թվաքանակը մնացել է գրեթե նույնը,
  • ամուսնությունների թիվը կազմել է 12672՝ նվազելով 1643-ով կամ շուրջ 12 տոկոսով,
  • ամուսնալուծությունների թիվը կազմել է 4419՝ աճելով շուրջ 140-ով կամ շուրջ 3 տոկոսով,
  • 0-1 տարեկան նորածինների մահերի դեպքերը կազմել են 207՝ աճելով 16-ով կամ շուրջ 8,5 տոկոսով,
  • 0-4 տարեկան երեխաների մահերի դեպքերը կազմել են 251՝ աճելով 25-ով կամ շուրջ 11 տոկոսով։

Այս խիստ մտահոգիչ ժողովրդագրական միտումները բնութագրական են այս իշխանության կառավարմանը և հիմնականում հետևանքն են վարվող հակասոցիալական քաղաքականության:

Սոցիալապես առավել խոցելի խմբերում գտնվող մեր բնակչության շուրջ 40 տոկոսի կյանքի որակը նվազում է, այդ թվում՝ կենսաթոշակառուներ, նպաստառուներ, աշխատող աղքատներ, աղքատներ և ծայրահեղ աղքատներ, ինչը հանգեցրել է նաև սոցիալական պատճառներով ամուսնությունների թվի կտրուկ նվազման և ամուսնալուծությունների թվի աճի, մահացության, այդ թվում՝ մանկամահացության ցուցանիշների աճի, բնականաբար նաև՝ ծնվածների թվաքանակի նվազման ու արտագաղթը բնութագրող ցուցանիշի աճի»։

 

Նմանատիպ նյութեր

Դանիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն

Դանիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն

Դանիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրա դեմ բողոք է ներկայացվել Դանիայի ռազմաօդային ուժերի ուղղաթիռի և ռուսական ռազմանավի միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարությունը։ Ռուսաստանը ուղղաթիռի...

Մենք գրեթե լիակատար վերահսկողություն ունենք Հորմուզի նեղուցի նկատմամբ․ Թրամփ

Մենք գրեթե լիակատար վերահսկողություն ունենք Հորմուզի նեղուցի նկատմամբ․ Թրամփ

Դուք շատ շուտով կտեսնեք, թե ինչ է կատարվում։ Մենք գրեթե լիակատար վերահսկողություն ունենք Հորմուզի նեղուցի նկատմամբ, հայտարարել է ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփը՝ խոսելով Իրանի մասին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Թրամփը իր ելույթում հայտարարել էր, որ վերջին ամերիկյան...

Դիվանագիտության առանցքային մասը ետնաբեմային աշխատանքն է, որտեղ կիրառվում են կոշտ մեթոդներ. Արա Պողոսյան

Դիվանագիտության առանցքային մասը ետնաբեմային աշխատանքն է, որտեղ կիրառվում են կոշտ մեթոդներ. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հույս ունեմ, որ մի օր Հայաստանի առաջնորդները վերջապես կհասկանան, որ դիվանագիտությունը շողոքորթությունը, ճարպկությունը կամ ուղղակի ինչ-որ բան համոզելը չէ (բնականաբար խոսքը գործողների մասին չէ, սրանք անհույս են)։...

«ՎԱԶ 2105»-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար

«ՎԱԶ 2105»-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում «ՎԱԶ 2105» մակնիշի ավտոմեքենան Գագարին բնակավայրից դեպի Ծաղկունք բնակավայր տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով հայտնվել...

Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի ամբողջական արդարացման համար. «Ուժեղ Հայաստան»

Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի ամբողջական արդարացման համար. «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջամարտիկ Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ մեղադրող կողմի միջնորդությունը դատարանը մերժել է և որոշում կայացրել կալանավորումը փոխարինել 3 ամիս ժամկետով տնային կալանքով: Այս որոշումը հաջորդում...