Փաշինյանը գնում է իրավական բեսպրեդելության, միայն թե Ավստրիայում կայանալիք հոգևոր ժողովը խափանվի. Սևակ Խաչատրյան

3 Փետրվարի, 2026

«Առաջ» աջակենտրոն կուսակցության ԿԳԿ նախագահ Սևակ Խաչատրյանը գրում է. «Փաշինյանը գնում է իրավական բեսպրեդելության, միայն թե Ավստրիայում կայանալիք հոգևոր ժողովը խափանվի։ Իսկ պատճառն այն է, որ նա չի ցանկանում, որպեսզի Վեհափառ Հայրապետի մակարդակով ևս մեկ անգամ նշվի արցախահայության վերադարձի իրավունքի մասին։ Նա վախենում է Փաշազադեի սպասվելիք արձագանքից․․․ տպավորություն է, որ նույն Փաշազադեն ավելի մեծ ներազդեցություն ունի Փաշինյանի հոգեկերտվածքի ու աշխարհընկալումների վրա, քանց թե Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։ Հիսուս Քրիստոսին միայնակ թողնելու համար ներողություն խնդրողն իր տեսակի մեջ դարձել է մուսուլմանական կամակատարության ենթակա անձ։
Մեր ամենավատ երազում, անգամ, չէինք կարող պատկերացնել, որ կունենանք մի այնպիսի իրականություն, որում մենք ապրում ենք այսօր։ Առաջիկայում մեզ տրվելու է բացառիկ լեգիտիմ շանս՝ չարի իշխանությունից ազատվելու համար, և ցանկացած գիտակից մարդ և Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ իր պարտքը պետք է համարի օր ու գիշեր աշխատելն ու մաքառելը՝ երկիրը հակաքրիստոնյաներից ազատագրելու համար»։

Նմանատիպ նյութեր

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Հակակոռուպցիոն դատարանը պիտի քններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը: Սակայն, ինչպես հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը, այդ գործով քննությունները հետաձգվել...

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն աստիճանաբար տարհանում է իր ռազմական և դիվանագիտական անձնակազմը Մերձավոր Արևելքի երկրներից, հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։ «Վերջին օրերին ամերիկացի զինվորականներն աննկատ կերպով կրճատում են իրենց ներկայությունը Մերձավոր Արևելքի...

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Հայր և որդի Քոչարյանների գործը, անկախ դրա անհիմն և ապօրինի լինելուց, վերաբերում է բացառապես ֆինանսական բնույթի մեղադրանքների, իսկ նախաքննությանը խոչընդոտելու վտանգի հիմնավորումները բացակայում են։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքից։ Բացատրենք։ Գործի հիմքում...

Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը ծանոթացել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին

Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը ծանոթացել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին

Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են Սյունիքի մարզ՝ TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկն ու հետագա ընթացքը տեղում քննարկելու նպատակով: «Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը,...