Դատարանը մերժել է Արցախի հինգերորդ նախագահ Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ՀՀ ԿԳՄՍ նախարարի

2 Փետրվարի, 2026

Շահրամանյանը պահանջում էր «Հայոց պատմություն» 9-րդ դասարանի դասագրքից հանել տեղեկությունն այն մասին, որ Սամվել Շահրամանյանը, որպես ԼՂՀ նախագահ, ստորագրել է ԼՂՀ լուծարման մասին հրամանագիր:

Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում՝ դատավոր Աշոտ Հովհաննիսյանի նախագահությամբ, մերժել է  Արցախի հինգերորդ նախագահ Սամվել Շահրամանյանի հայցն՝ ընդդեմ ԿԳՄՍ նախարարության և  Հայաստանի պատմության 9-րդ դասարանի գրքի հեղինակ Նժդեհ Հովսեփյանի։ Տեղեկությունը հաստատել է  քաղաքացիական դատարանների խոսնակ Ալեքսանդրա Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ փաստաբան Ռոման Երիցյանն Արցախի Հանրապետության նախագահի անունից դիմել էր դատարան՝ ընդդեմ 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակների, ԿԳՄՍ նախարարության և պատասխանատու այլ անձանց՝ պահանջելով  հերքել նախագահի վերաբերյալ գրքում տեղ գտած զրպարտչական տեղեկությունները։ Մասնավորապես, պատմության 9-րդ դասարանի դասագրքում ԼՂ հայաթափման վերաբերյալ գլխում նշվում է, թե իբրև Սամվել Շահրամանյանը ստորագրել է լուծարման փաստաթուղթ։  Միևնույն ժամանակ հայցի ապահովում կիրառելու միջնորդություն է ներկայացվել, որով նախագահի ներկայացուցիչը խնդրել է արգելել ՀՀ բոլոր դպրոցներում Հայաստանի պատմության 9-րդ դասարանի 2025 թ, հրատարակության դասագրքի համապատասպան ենթավերնագրի ուսուցումը դպրոցներում՝ մինչև գործով դատական ակտն ուժի մեջ մտնելու պահը։

Որպես հերքման տեքստ Շահրամանյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողներին՝  հրապարակային հնարավոր բոլոր եղանակներով, այդ թվում՝ հերքումը կրթական ծրագիր մտցնելու միջոցով հրապարակել հետևյալ տեքստը․«Հայաստանի պատմություն 9-րդ դասարանի դասագրքի «ԼՂ հարցը միջազգային ասպարեզում․ վերադարձ պատերազմին» 5․3 գլխի «ԼՂ-ի հայաթափումը» ենթավերնագրի տակ արտացոլված համապատասխան հետևյալ տեղեկությունը․ «   ԼՂՀ նախագահը ստորագրեց ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր» կեղծ է և ոչ իրական։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ եղբայրական...

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է  «Ուժեղ Հայաստան» կուսակցության 14 համակիրներ և կուսակիցներ, այդ թվում՝  «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի...

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։55-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են «Kia Forte» մակնիշի ավտոմեքենան և «Կամազ» մակնիշի բեռնատարը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Kia Forte»-ի վարորդը տարբեր աստիճանի...