Քոչարյանը կարող է կանգնեցնել վտանգավոր սցենարը. Politik.am

1 Փետրվարի, 2026

Politik.am-ը գրում է. «TRIPP-ը կարող է դառնալ Հայաստանի ամենամեծ անվտանգային սպառնալիքներից մեկը», — հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան։

Նրա խոսքով՝ TRIPP-ը հայ-ամերիկյան նախագիծ է, որի կառուցվածքային շահառուները առաջին հերթին Ադրբեջանն ու Թուրքիան են։ Հայաստանը, ըստ Քոչարյանի, այս գործընթացում հանդես է գալիս ոչ թե որպես լիարժեք սուբյեկտ, այլ որպես կիսակողմ՝ սահմանափակ ազդեցությամբ և նվազագույն վերահսկողությամբ։

Երկրորդ նախագահը շեշտեց, որ Միացյալ Նահանգները տվյալ նախաձեռնության մեջ տնտեսական էական շահ չունի։ Ծրագրի իրական առանցքը, ըստ նրա, կապված է Իրանի հետ, որը Վաշինգտոնը փորձում է տարածաշրջանային մեխանիզմների միջոցով պահել վերահսկողության դաշտում։

Քոչարյանը միաժամանակ ընդգծեց, որ հաշվարկված քաղաքական աշխատանքի դեպքում հնարավոր է փոխել նախաձեռնության տրամաբանությունը։ Նրա խոսքով՝ եթե TRIPP-ը չսահմանափակվի միայն Հայաստանի տարածքով և շարունակություն ստանա նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ուղղությամբ, ապա այն իրականում կարող է դառնալ բազմակողմ և այդ թվում Հայաստանի շահերը սպասարկող նախագիծ։ Պետք է աշխատել նաև, որպեսզի ծրագրում ներգրավվի Ռուսաստանը կամ Չինաստանը՝ կոտրելով միակողմ ազդեցության մեխանիզմը և փոխելով տարածաշրջանային ռազմաքաղաքական բալանսը։ Սա հնարավորություն կտա նաև փարատել Իրանի արդարացի մտահոգությունները և Հայաստանը կշարունակի վստահելի գործընկեր տարածաշրջանում կարևոր դեր ունեցող հարևանի համար։

Այս հայտարարությունները անմիջապես բախվեցին իշխանության կոշտ հակազդեցությանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս Քոչարյանի ասուլիսի ընթացքում հայտարարեց, թե երկրորդ նախագահի պատկերացումները տարածաշրջանային գործընթացների մասին «հնացած են»։

Դրանից հետո իշխանական քարոզչամեքենան սկսեց ակտիվորեն տարածել այն թեզը, որ Քոչարյանի մատնանշած հնարավոր սցենարները իբր անիրատեսական են և գործնականում անիրագործելի։

Սակայն փաստական նախադեպերը այլ բան են ցույց տալիս։ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում Հայաստանը կարողացել է իրականացնել ռազմավարական ծրագրեր նույնիսկ այն պայմաններում, երբ Իրանի նկատմամբ գործում էին (այսօր էլ շարունակում են գործել) խիստ միջազգային պատժամիջոցներ, իսկ արտաքին ճնշումները բազմաշերտ էին։

Իրան–Հայաստան գազամուղի կառուցումը հենց այդ քաղաքական գծի օրինակն էր։ Ծրագիր, որն իրականացվեց արտաքին ճնշումների պայմաններում, չէր բխում դեպի Հայաստան միակ գազամատակարարի շահերից, բայց դրա իրագործումը ապահովեց Հայաստանի համար էներգետիկ մանևրի լրացուցիչ հնարավորություն և նվազեցրեց մեկ կենտրոնից կախվածությունը։ Այսինքն Քոչարյանը կարողացել է կյանքի կոչել մի մեգանախագիծ, որին խիստ դեմ էր ԱՄՆ-ն և այն չէր բխում Հայաստանում գազային մոնոպոլիա ունեցող Ռուսաստանի շահերից։ Սա երկու X-ով խնդրի լուծում էր։

Այս համատեքստում TRIPP-ի վերաբերյալ Քոչարյանի գնահատականները պետք է դիտարկել ոչ թե որպես քաղաքական դիվիդենտ հավաքելու փորձ, այլ որպես փորձով ձևավորված հաշվարկված վերլուծություն։ Վերլուծություն, որը հիմնված է այն իրողության վրա, որ նույնիսկ գործող պատժամիջոցների, արտաքին դիմադրության և միջազգային ճնշումների պայմաններում հնարավոր է հասնել արդյունքների, եթե պետությունը գործում է որպես սուբյեկտ, ոչ թե որպես միջանցք։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...