Այս ընտրություններն ունիկալ են լինելու, որովհետև լինելու են Հայաստանի էության մասին․ Ռոբերտ Քոչարյան

29 Հունվարի, 2026

Չի կարող լինել խաղաղություն քո հակառակորդի քմահաճույքից կախված։ Ուզում ես հարյուր անգամ ասա, որ խաղաղություն եկել է, եթե անգամ եկել է, ապա էլի եկել է Ալիևի տրամադրությունից կախված։ Այս մասին, այսօր՝ հունվարի 29–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Մեր առաջարկը հետևյալն է՝ ամրապնդել խաղաղությունը լուրջ երաշխիքային համակարգով։ Սա է միակ ձևը, ուրիշ ձև աշխարհում չկա։ Ուկրաինայում էլ ամենալուրջ խոչընդոտը երաշխիքային համակարգն է, որը պահանջում է լուրջ բանակցային գործընթաց և երաշխիքներ։

Չկա աշխարհում հակամարտություն, որը առանց այդ երաշխիքային  հյամակարգի կանգներ և կայուն զինադադար կամ կայուն  խաղաղություն հաստատվեր։ Ամեն տեղ կան երաշխավորենր, երաշխիքային համակարգ։ Հիմնական ձգտողը, որ լինի երաշխիքային համարագ, պետք է լինի այն կողմը, որն այս պահին ավելի թույլ կողմն է։ Ուժեղ կողմը չի ուզում երաշխիքներ, որովհետև ուզում է քո կախվածությունն իրենից մնա մաքսիմալ  բարձր մակարդակի, որ ինքն ինչ ուզի՝ քեզ թելադրի։ Սա այն է, ինչ մենք հիմա տեսնում ենք։ Հիմա եթե Նիկոլ Փաշինյանը հաճույք է ստանում նրանից, որ ամեն քայլափոխի իրեն թելադրում են, ինքը զիջում է, ժողովուրդը չպետք է այդ հաճույքը ստանա։

Ոչինչ չեն արել գոնե այդ թուլությունը հաղթահարելու համար։ 5 տարում չի արվել ոչինչ, որ Հայաստանի ընկալումը դրսում ու ներսում փոխվի։ Իրեն ձեռնտու է, որ մենք լինենք թույլ, որ պատերազմ սկսելու սպառնալիքը մշտական ներկա լինի մեր հասարակության մոտ։ Որովհետև ինքը դա օգտագործելու է վերընտրվելու համար։ Մեր ժողովրդին սա ձե՞ռք է տալիս, ինձ ձեռք չի տալիս»,–ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 

Նմանատիպ նյութեր

Բայրամովն ու Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում

Բայրամովն ու Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում

Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Աբաս Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Իրանի երկկողմ ու բազմակողմ օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացները։ Կողմերն...

Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան

Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան

«Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանքից փոխվեց տնային կալանքի։ Միաժամանակ կշարունակի գործել այլ անձանց հետ շփվելու արգելքը»,-գրում է ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, շարունակելով. «Մեկ կարևոր արձանագրում․ տնային կալանքը...

Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի

Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Նազարբեկյան 26...

Ծեծկռտnւքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը. «Ժողովուրդ»

Ծեծկռտnւքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը. «Ժողովուրդ»

Արարատի մարզում ծեծկռտուքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբորը` Գոռ Համբարձումյանին, գրում է Armlur․am-ը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Արարատի մարզում հայտնի «Հրաշք այգի» ռեստորանում սեպտեմբերի 10–ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի...

Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց

Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 19-ին Երևանում հերթական ոտնձգությունն է տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդի նկատմամբ։ Հայտնում է shamshyan.com-ը: Այդ օրը՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային...