Պապական առանձնատունը կիսելու հարցը. ինչն է եղել Գորիսի քաղաքապետի վարորդի մահվան պատճառը. Արմլուր

25 Հունվարի, 2026

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Գորիսի քաղաքապետի վարորդ Արենը իր հարազատների հետ կենցաղային հարցերի հետ կապված տարիների վեճ է ունեցել։

Մասնավորապես, Առուշ Առուշանյանի վարորդ Արենը, որ ազգական Վարուժան Յոլյանի հետ, պապական առանձնատունը կիսելու շուրջ տարիներ շարունակ կոնֆլիկտ են ունեցել։ Անգամ առանձնատան հարցով գործը հասել է դատարան, սակայն կողմերը չեն սպասել դատարանի որոշմանը եւ առանձնատունը կիսելու թեման այնքան է խորացել ազգականների հետ, որ բանը հասել է կռվին ու միջադեպի ժամանակ նռնակ են նետել ու 2 հոգի՝ Գորիսի քաղաքապետի վարորդը՝ Արենը եւ նրա ազգական Վարուժան Յոլյանը մահացել են։

Քիչ առաջ Armlur.am-ին Ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ Գորիսում, ըստ նախնական տեղեկությունների, նռնակի պայթյունի հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր: ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նռնակի պայթյունից տուժածը փորձել է կանխել միջադեպը, սակայն չի հասցրել դա անել։ ArmeniaSputnik-ի տեղեկություններով՝ կոնֆլիկտը ծագել է կենցաղային հողի վրա զարմիկների միջև՝ պապական առանձնատան պատճառով։ 

Առուշանյանի մահացած վարորդը 3 անչափահաս երեխա ուներ։  Դեպքի պահին համայնքի ղեկավար Առուշանյանը մարզասրահում է եղել:

Նմանատիպ նյութեր

Շիրակի մարզում թմրամիջոցի իրացման դեպք է գրանցվել

Շիրակի մարզում թմրամիջոցի իրացման դեպք է գրանցվել

Հոկտեմբերի 10-ին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները թմրամիջոցի իրացման վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էին ստացել։ Քրեական ոստիկանները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նույն օրը Առափի բնակավայր տանող ճանապարհին հայտնաբերել,...

Մակրոնն ինքն է իր մահիճը պատրաստել․ Արաղչի

Մակրոնն ինքն է իր մահիճը պատրաստել․ Արաղչի

Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին քննադատել է Մակրոնին՝ հայտարարելով, որ նա ինքն է նպաստել պատերազմի հրահրմանը, իսկ այժմ արդեն ուշ է մեղադրել դրա հետևանքները։ «Արդեն ուշ է մեղադրել պատերազմը, որի բռնկմանը նրա նմաններն են նպաստել: Ֆրանսիայի ժողովուրդը պահանջում է արմատական...

Իսրայելը պետք է երկու տարվա ընթացքում ավարտի «խնդիրները բոլոր ճակատներում»․ Նեթանյահու

Իսրայելը պետք է երկու տարվա ընթացքում ավարտի «խնդիրները բոլոր ճակատներում»․ Նեթանյահու

Իսրայելը պետք է ավարտի իր կարևոր «խնդիրների իրականացումը բոլոր ճակատներում» առաջիկա երկու տարվա ընթացքում, քանի դեռ ԱՄՆ նախագահի պաշտոնում է գտնվում Դոնալդ Թրամփը։ Այսպիսի կարծիք է հայտնել նախընտրական ուղերձում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ «Մեզ մնացել է իմ...

«Ես խաբել չեմ կարող»․ Արթուր Մովսիսյանը հեռացել է պաշտոնից

«Ես խաբել չեմ կարող»․ Արթուր Մովսիսյանը հեռացել է պաշտոնից

ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից սեփական դեմումի համաձայն հեռացել է Արթուր Մովսիսյանը։ Ֆեյսբուքյան գրառման մեջ նա խոսել է դիմումի պատճառների մասին ու մասնավորապես նշել. «Իմ գնահատմամբ՝ այս տարիներին Հայաստանի գիտության ոլորտում թռիչքային առաջընթաց...

Ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության․ կա 2 վիրավոր․ ձերբակալվածի մոտ հայտնաբերվել են կաթուցիչ և դեղնականաչավուն զանգված

Ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության․ կա 2 վիրավոր․ ձերբակալվածի մոտ հայտնաբերվել են կաթուցիչ և դեղնականաչավուն զանգված

Սեպտեմբերի 25-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Ավետիք Իսահակյան փողոցում գտնվող «Կոբա»...