Արշակ սրբազանը մի օր բանտից դուրս կգա․ թող մտածեն այն գևորգները, որոնք ազատության մեջ են՝ բանտարկված հավիտյան․ փաստաբան

24 Հունվարի, 2026

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը իր ֆեյսբուքյան էջում  գրում է․ «Գեւորգ սրբազան, այն հանգամանքը, որ հոգեւորի հետ առնչությունդ կորցրել ես՝ համոզվել ենք տեւական ժամանակ: Բայց սովորական մարդկային մտածողության ու տղամարդկությա՞ն հետ ինչի խզեցիր հարաբերություններդ:

Արշակ սրբազանը նաեւ քո «կամավոր» ընտրության հետեւանքով այժմ գտնվում է բանտում, որտեղ գտնվելու ամբողջ ընթացքում նրան արգելված է օգտվել ինտերնետից, հաղորդակցվել այլ անձանց հետ եւ այդպիսով հնարավորություն ունենալ պատասխանել քեզ:

Դու հրաշալի գիտես, որ առնվազն այս փուլում Արշակ սրբազանը կամ չի իմանա շարունակական զրպարտություններիդ ու վիրավորանքներիդ մասին կամ իմանալու դեպքում հնարավորություն չունի արձագանքել դրանց: Լավ, դու հե՞չ ամոթ չունես:

Ո՞նց ես կարողանում օգտվել մարդու բանտարկված լինելու հանգամանքից:

Հ.Գ. Արշակ սրբազանը մի օր (հուսամ շուտ) բանտից դուրս պիտի գա: Թող մտածեն այն գեւորգները, որոնք ազատության մեջ են բանտարկված հավիտյան…»։

Նմանատիպ նյութեր

5 օր ի՞նչ էիք անում, ձեր պաշտպանության նախարարն ի՞նչ էր անում․ Նարեկ Կարապետյան

  «Ադրբեջանցի զինվորը հատել է Հայաստանի սահմանը, որի մասին հարց տալու ժամանակ ծիծաղում են։ Երբ մեր գործընկերները հարց էին տալիս այդ մասին, այս կողմից ծիծաղներ հնչեցին, ու դա սկսեց լարել իրավիճակը։ Ադրբեջանցին հատել է Հայաստանի...

Մի խումբ անձանց մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում

Մի խումբ անձանց մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում

Սեպտեմբերի 28-ին մի խումբ անձանց մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 01:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ...

Եղոյան Արմանը մի օր արմատախիլ է անելու Դաշնակցությունը, մյուս օրը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին․ Գեղամ Մանուկյան

  «Ճիշտն ասած, նախորդ ելույթից հետո բարիք դժվար է խոսել, բայց փորձեմ։ Ասեմ անկեղծ՝ ժամը 12-ին պետք է լինեմ Պռոշյանի զորաց պանթեոնում։ Այսօր լրանում է 44-օրյա պատերազմում Դաշնակցության կամավորական վաշտերի կողմից Վարագնաթաղի ազատագրման...

Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն կարող են ոչնչացվել Իրանի հետ հակամարտության ընթացքում. Թրամփ

Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն կարող են ոչնչացվել Իրանի հետ հակամարտության ընթացքում. Թրամփ

Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն կարող են ոչնչացվել Իրանի հետ հակամարտության ընթացքում։ Ինչպես հաղորդում է «CBS» հեռուստաալիքը՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես ուզում եմ տեսնել հոյակապ հաղթանակ, դուք ուզում եք տեսնել հոյակապ հաղթանակ, որովհետև դա...

Ողորմի ձեր բարեկրթությունը․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ին 

«Այսօր օրակարգում երկու հարց է, որոնցից մեկը վերաբերում է մեր Սուրբ Առաքելական Եկեղեցուն։ Եվ իրենք՝ Շաքիի դեպքերը շեղելու համար, որ մեր սահմանները սարքել են «պրախադնոյ դվոր», դրա փոխարեն եկել՝ կեղծ օրակարգով ուզում են սնել բոլորին։ Ձեր ՊՊԾ...