Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը. «Փաստ»

24 Հունվարի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Գրեթե բոլոր ընտրություններից առաջ, այս անգամ՝ ևս, ակտիվանում են խոսակցությունները «բոլորին դեմ եմ» թեզի շուրջ: Ընդ որում, նշենք, որ խոսքը համանուն նախաձեռնության (կուսակցության) մասին չէ, որը գուցե և խորքում լավ նպատակներ ունի: Խոսքը բուն մտայնության, հասարակության շրջանում «բոլորին դեմ»-ի մտածելակերպի ակտիվ տարածման մասին է:

Սակայն բանն այն է, որ այդպիսի մոտեցումն ինքնին նշանակում է… թելել Նիկոլ Փաշինյանի իշխանապահության կծիկը: Սա արձանագրում են նաև բազմաթիվ փորձագետներ: Չենք ասում, թե անպայման նպատակը դա է: Բայց, կամա թե ակամա, դա ձեռնտու է բացառապես գործող իշխանությանը: Ինչո՞ւ:

Առաջինը՝ այն պատճառով, որ բոլորին մերժելու գաղափարը ենթադրում է նպաստել քվեարկությանը ընտրողների պասիվ մասնակցությանը: Իսկ դա, միարժեքորեն, ձեռնտու է իշխանություններին, որովհետև որքան քիչ մասնակցեն ընտրողները, այնքան լավ՝ իշխանության համար: Պասիվ կամ ցածր մասնակցության պարագայում իշխանության կողմից վարչական ռեսուրսով «բերման ենթարկվողների» քանակը դառնում է վճռորոշ: Մինչդեռ առաջիկա ընտրությունների հետ կապված առանցքային խնդիրներից մեկը պասիվների ակտիվացումն ու մոտիվացնելն է, քվեարկությանը մեր հայրենակիցների հնարավորինս ակտիվ ու բարձր մասնակցության հասնելը:

Երկրորդը՝ ի՞նչ ասել է «բոլորին դեմ»: Հիմա սա է մեր եղած քաղաքական դաշտում առկա ներկապնակը: Է՛հ, այդ փռվածքի մեջ եթե չեք գտնում ձեր սրտով ուժ, ապա գտեք համախոհների և ձևավորեք ձերը: «Դրսից» չեն գալու և «փրկեն» մեզ:

Եվ հետո, մեղմ ասած՝ տարօրինակ է «բոլորին դեմ» լինել մի իրավիճակում, երբ դեռ նույնիսկ հստակեցված չէ, թե այդ «բոլորի» շարքում կոնկրետ ովքեր են, ինչ ուժեր, քանիսն են և այլն:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ   «Փաստ» թերթի՝ 24․ 01․ 26

Նմանատիպ նյութեր

2 զոհ, 5 վիրավոր․ ողբերգական ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին

2 զոհ, 5 վիրավոր․ ողբերգական ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է...

Թուրքապատկան իշխանությունը հեռացնում է Զորավար Անդրանիկի նկարները․ դա ինքնանպատակ չի արվում․ Րաֆֆի Ասլանյան

Թուրքապատկան իշխանությունը հեռացնում է Զորավար Անդրանիկի նկարները․ դա ինքնանպատակ չի արվում․ Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ասում են՝ Հայաստանի թուրքապատկան իշխանությունը հիմա էլ սկսել է դպրոցների շրջակայքից հեռացնել Զորավար Անդրանիկի նկարները։ Սա նույնպես ինքնանպատակ ու ինքնուրույն չի արվում. ադրբեջանական բանակի ՀՊՊ ծրագրում մի ծավալուն...

Այս ամենը մեկ անուն ունի՝ ժողովրդին կապիտուլացնել ներսից․ Լիլիթ Գալստյան

Այս ամենը մեկ անուն ունի՝ ժողովրդին կապիտուլացնել ներսից․ Լիլիթ Գալստյան

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանն ահազանգում է Հայաստանում համատարած բռնաճնշումների մասին․ «Համատարած բռնությունների և վախի մթնոլորտում, բռնաճնշումների բոլոր տեսակների կիրառմամբ, այդ թվում՝...

Դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են Արտենիի մշակույթի տան պատին

Դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են Արտենիի մշակույթի տան պատին

Երեկ՝ հոկտեմբերի 23-ին Shamshyan.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Արագածոտնի մարզի Արտենի գյուղից, որտեղ բնակիչները դատապարտել էին թիվ 1 միջնակարգ դպրոցի մուտքի Զորավար Անդրանիկի հատուկ քարերով ստեղծված նկարը հեռացնելը։ Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ինչպես տեղից...

Վիեննայի միջազգային փառատոնի շուրջ նոր զարգացումներ. WOFA-ի կազմակերպչական կոմիտեն հրատապ նիստ է գումարել

Վիեննայի միջազգային փառատոնի շուրջ նոր զարգացումներ. WOFA-ի կազմակերպչական կոմիտեն հրատապ նիստ է գումարել

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն երեկ տեղեկացրել էր, որ Համաշխարհային փառատոնների ասոցիացիան (World Festival Association, WOFA) չեղարկել է նոյեմբերին Վիեննայում նախատեսված միջազգային փառատոնին կազմակերպությանն անդամակցող Արցախի ազգային նվագարանների պետական...