ՔՊ-ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու իր բաժակն է տարել․ «Հրապարակ»

24 Հունվարի, 2026

«Հրապարակ»․ թերթը գրում է  ․ Գրել էինք, որ ՔՊ-ականները որոշել են նշել Արփի Դավոյանի դստեր ծնունդը` երեխայի ծնվելուց մոտ 2 ամիս անց: Տեղեկացանք, որ անցած շաբաթ հավաքվել են Հատիսի «Սարին» ռեստորանում։ Հավաքույթին մոտ 60 մարդ է մասնակցել։

Նիկոլ Փաշինյանը եկել է մենակ` առանց կնոջ, եւ ինչը ներկաների զարմանքն է հարուցել` իր հետ սեփական մատուցողին ու իր բաժակն է բերել։ Ներկաները մեզ պատմեցին, որ Փաշինյանի բերած մատուցողը մի 18-20 տարեկան պատանի էր, միայն իրեն էր սպասարկում: Իսկ երբ նստել է սեղանի մոտ, հրահանգել է հավաքել իր դիմաց դրված բաժակները եւ իր հետ բերած բաժակով է ամեն ինչ խմել:

Ներկաները նկատել են նաեւ, որ բավականին անտրամադիր է, հրաժարվել է նվագելուց, պարելուց եւ առաջինն է հեռացել խնջույքից։ Ի դեպ, Արփի Դավոյանի երեխայի հայրը եւս ներկա չի եղել։

Լավատեղյակ անձը մեզ բացատրեց, որ հավանաբար կասկածում է, որ իրեն ուզում են թունավորել: Օրինակ, հայտնի «Նովիչոկ» նյութը տարբեր առարկաների, այդ թվում` բաժակի միջոցով են մարդուն հրամցնում, իսկ ուտելիքին ու խմիչքին չի կասկածել, քանի որ բոլորն են դրանից օգտվել:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․  թերթի՝ 24․ 01․ 26

Նմանատիպ նյութեր

2 զոհ, 5 վիրավոր․ ողբերգական ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին

2 զոհ, 5 վիրավոր․ ողբերգական ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է...

Թուրքապատկան իշխանությունը հեռացնում է Զորավար Անդրանիկի նկարները․ դա ինքնանպատակ չի արվում․ Րաֆֆի Ասլանյան

Թուրքապատկան իշխանությունը հեռացնում է Զորավար Անդրանիկի նկարները․ դա ինքնանպատակ չի արվում․ Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ասում են՝ Հայաստանի թուրքապատկան իշխանությունը հիմա էլ սկսել է դպրոցների շրջակայքից հեռացնել Զորավար Անդրանիկի նկարները։ Սա նույնպես ինքնանպատակ ու ինքնուրույն չի արվում. ադրբեջանական բանակի ՀՊՊ ծրագրում մի ծավալուն...

Այս ամենը մեկ անուն ունի՝ ժողովրդին կապիտուլացնել ներսից․ Լիլիթ Գալստյան

Այս ամենը մեկ անուն ունի՝ ժողովրդին կապիտուլացնել ներսից․ Լիլիթ Գալստյան

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանն ահազանգում է Հայաստանում համատարած բռնաճնշումների մասին․ «Համատարած բռնությունների և վախի մթնոլորտում, բռնաճնշումների բոլոր տեսակների կիրառմամբ, այդ թվում՝...

Դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են Արտենիի մշակույթի տան պատին

Դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են Արտենիի մշակույթի տան պատին

Երեկ՝ հոկտեմբերի 23-ին Shamshyan.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Արագածոտնի մարզի Արտենի գյուղից, որտեղ բնակիչները դատապարտել էին թիվ 1 միջնակարգ դպրոցի մուտքի Զորավար Անդրանիկի հատուկ քարերով ստեղծված նկարը հեռացնելը։ Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ինչպես տեղից...

Վիեննայի միջազգային փառատոնի շուրջ նոր զարգացումներ. WOFA-ի կազմակերպչական կոմիտեն հրատապ նիստ է գումարել

Վիեննայի միջազգային փառատոնի շուրջ նոր զարգացումներ. WOFA-ի կազմակերպչական կոմիտեն հրատապ նիստ է գումարել

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն երեկ տեղեկացրել էր, որ Համաշխարհային փառատոնների ասոցիացիան (World Festival Association, WOFA) չեղարկել է նոյեմբերին Վիեննայում նախատեսված միջազգային փառատոնին կազմակերպությանն անդամակցող Արցախի ազգային նվագարանների պետական...