Բա որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածք էր, դու ի՞նչ գործ ունեիր այդ տարածքում՝ քեզ կցագրված զենքnվ. Իսկանդարյանը՝ Թորոսյանին

23 Հունվարի, 2026

Օրեր առաջ ՀՀ սոցապ նախարար Արսեն Թորոսյանն իր էջում լուսանկար էր դրել՝ ինչ տեսք ուներ 2016 թվականին, և ինչ տեսք ունի հիմա։ 2016 թվականի նկարում նա զինվորական համազգեստով է, ըստ ամենայնի, ցանկացել է այսպես ընդգծել, որ զինծառայություն է անցել։ Բայց պարոն նախարարն այդպես էլ չի նշել, թե որտեղ է որպես բժիշկ անցել իր այլընտրանքային զինծառայությունը։ Գիտե՞ք ինչու չի ասել, որովհետև պիտի նշեր, որ որպես սպա ծառայել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գլխավոր շտաբում, այսինքն ծառայել է մի Պետության զինված ուժերում, որի տարածքը նա այսօր առանց դրա անհրաժեշտության՝ դիտավորյալ նշեց որպես «Ադրբեջանի Հանրապետություն»։ Այս մասին գրել է  Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը:

«Հետագայում, երբ արդեն տեղի ունեցած 1018-ի իրադարձություններն ու Թորոսյանը դարձավ ՀՀ կառավարության անդամ՝ առանձնակի հպարտությամբ էր այցելում Արցախ՝ մասնակցելով տարբեր հանրային նշանակության իրադարձությունների, ֆորումների, Արցախ տանող ճանապարհին էլ հպարտորեն լուսանկարվում էին «Բարի գալուստ Արցախ» ցուցապաստառի առջև։

Թորոսյանը շռայլ էր Արցախի հանդեպ իր սիրո խոստովանությունների մեջ, անգամ Հադրություն 2018-ին տեղի ունեցած Երիտֆորումի ժամանակ հայտարարում էր, որ Արցախը պիտի էլ ավելի բարգավաճի իրենց իշխանության օրոք, խոսում էր Արցախի երիտասարդական ներուժի ակտիվացման ու զարգացման կարևորության մասին։

Հետո եղավ 2020-ը, դրանից հետո 2023-ը, ու ամեն ինչ փոխվեց մեր կյանքում։ Փոխվեցին նաև Թորոսյան Արսենի պատկերացումները Արցախի հայկականության մասին, իսկ վերադասին հաճոյանալու անհեթեթ ջանքերը նրան բերեցին այնպիսի ինքնաուրացման մի մակարդակի, որ այսօր, խոսելով Արցախից Հայաստան վերադարձված 10 հայերի մասին, Թորոսյանը որոշել է Ղարաբաղի տեղը ավելի հստակ բացատրել ու անպայման նշել, որ Ղարաբաղը գտնվում է Ադրբեջանի Հանրապետությունում։

Ու մեկը չկա՝ հարցնի, բա՞ որ Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության տարածք էր, դու ի՞նչ գործ ունեիր այդ տարածքում՝ քեզ կցագրված զենքով ու հիմա էլ հպարտորեն նկար ես հրապարակում էդ տարածքից՝ զինվորական համազգեստով։ Վերացրու էդ արխիվն ու լավ կանես Արցախում քո ունեցած կենսագրությունից մաքսիմալ հեռու մնաս, որովհետև Ալիևի համար Արցախում զինվորական ծառայություն անցած յուրաքանչյուր հայ «ահաբեկիչ» է, իսկ քո պարագայում՝ անսկզբունք «ահաբեկիչ»»,-գրել է նա:

Նմանատիպ նյութեր

Նիկոլ Փաշինյանի օրոք ստիպված ենք լինում կյանքի մեծ մասն անցկացնել դատարանի առջև․ Անուշ Միրզոյան

  «Ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք մենք ստիպված ենք լինում մեր կյանքի, այսպես ասած, մեծ մասն անցկացնել դատարանի առջև, որովհետև տեղի են ունենում ոչ թե իրավական գործընթացներ, այլ քաղաքական հետապնդումներ քաղաքական...

Նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ

Նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ

Հակոռուպցիոն կոմիտեն նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Տնային կալանքում գտնվող Ղուկասյանին այսօր տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նրան ներկայացվել է նոր մեղադրանքը՝...

«Կարող է՝ ընդհանրապես չշփվեն»․ Միրզոյանը՝ TRIPP-ից օգտվող Ադրբեջանի քաղաքացիների մասին 

«Մենք ամրագրում ենք իրավունքը, որ ֆրոնտ օֆիսի գործառույթների իրականացմանը կարող է ներգրավվել մասնավոր ընկերություն՝ մասնավոր օպերատոր։ Սա դեռ փաստ չէ, հետագա ընթացքը ցույց կտա՝ դա կլինի՞ մասնավոր ընկերություն, թե՞ ոչ։ Ինչ վերաբերում է...

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամն այցելել է Ծիծեռնակաբերդ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամն այցելել է Ծիծեռնակաբերդ

COP17-ի շրջանակներում Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ, իտալացի սենատոր Աուրորա Ֆլորիդիան Հայաստանում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան։ Շրջայցի ընթացքում հյուրերը ծանոթացել են...

Արարատ Միրզոյանը դեռ չի ծանոթացել ԵԱՏՄ զեկույցին

  «Փաստաթուղթը, որը դուք մատնանշեցիք, երեկ է հրապարակվել, տառացիորեն կարող ենք ասել՝ ժամեր առաջ, նույնիսկ չգիտեմ՝ 24 ժամը լրացավ, թե չէ։ Բավականին ծավալուն փաստաթուղթ է, մենք ծանոթանում ենք փաստաթղթին, վերլուծում ենք և ըստ այդմ...