Մարդիկ հանգստյան օրից զրկվում են, որ բավարարեն Փաշինյանի անձնական քինախնդրությունները․ Մանուկյան

22 Հունվարի, 2026

Աշխատանքային իրավունքները համատարած ոտնահարվում են ամեն քայլափոխի: Այս մասին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Մենք միգուցե չէինք էլ նկատում, միգուցե այս օրերին, որ բոլորս դժգոհում ենք, որ Երևանի քաղաքապետարանը վատ է աշխատում և իրոք վատ է աշխատում, մայթերը սարցակալած են և այլն, մենք չենք էլ նկատում, որ PR-ի համար սառնամիքին ցանկացած ժամի քաղաքապետարանը շատ ցածր վարձատրվող հարյուրավոր մեր հայրենակիցների այդ սանիտարամաքրության, այդ ծառայության հանում է այդ սառնամիքին փողոցները, նկարում է, որպեսզի ցույց տա, թե ինչպիսի ջանասիրությամբ է քաղաքապետարանը մաքրում Երևանի փողոցները։

Բոլոր ոլորտներում է, այսինքն վարձատրությունից սկսած պարզ աշխատանքային ժամեր հազար ու մի տեսակ խնդիրներ և այստեղ կուզեմ մի հատ կարևոր մի բան, որ զեկույցում վստահաբար չկա, բայց կուզեմ մի աշխատանքային իրավունքի և ընդհանրապես իրավունքների ոտնահարման մի այլ աղմկահարույց փաստ ասեմ։ Խոսքը վերաբերում է պետական համակարգի աշխատողներին Խոսքը վերաբերում է կրթական հաստատությունների, առողջապահական հաստատությունների աշխատողներին: Խոսքը վերաբերում է ոստիկանության հազարավոր ծառայողների, որոնց լոկ Փաշինյանի կամակորության համար ամեն կիրակի հանում գցում են փողոցները, ամեն կիրակի այս համայնքից այն համայնք տանում են կեղծ պատարագների: Մարդիկ շաբաթներով հանգստյան օրից զրկվում են, որովհետև պետք է բավարարեն Նիկոլ Փաշինյանի անձնական քինախնդրությունները։ Շատերդ քաղաքի կենտրոնում եք աշխատում մի հատ կառավարության երկու մասնաշենքերի միջև այդ այգում նայեք ամեն օր 24 ժամ տասնյակ հարյուրավոր ոստիկաններ սոված, ծարավ, նստած են: Հիմա միգուցե հավելավճար են տալիս նրանց, բայց կրկնում եմ 24 ժամ հարյուրավոր ոստիկաններ սոված, ծարավ նստած են: Իհարկե ուժային համակարգում մարմինությունների իրավունքները շատ ավելի սահմանա փակ են, բայց կրկնում եմ փաստեր են, որ հատիկ-հատիկ միգուցե մենք առօրյա մեր կյանքում չենք նկատում, բայց դրանց հանրագումարն է, որ ի վերջո «Հայաստանը սոցիալական պետություն է» սահմանադրական նորմը իրականության հետ կապ չունի»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը. դեսպանատներից մեկը նրանց որակել է «վտանգավոր»

Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը. դեսպանատներից մեկը նրանց որակել է «վտանգավոր»

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն տեղեկացնում է, որ Համաշխարհային փառատոնների ասոցիացիան (World Festival Association, WOFA) չեղարկել է նոյեմբերին Վիեննայում նախատեսված միջազգային փառատոնին կազմակերպությանն անդամակցող Արցախի ազգային նվագարանների պետական...

ԿԳՄՍՆ-ի հրահանգով Արտենիի դպրոցի մուտքի պատից հեռացնում են Զորավար Անդրանիկի նկարը

ԿԳՄՍՆ-ի հրահանգով Արտենիի դպրոցի մուտքի պատից հեռացնում են Զորավար Անդրանիկի նկարը

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Արտենի բնակավայրում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն մի քանի օր է գյուղում անհանգիստ իրավիճակ է ստեղծվել, քանի որ բնակիչները տեղեկություն են ստացել, որ...

Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը․ «Փաստինֆո»

Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը․ «Փաստինֆո»

Կարգալույծ նախկին քահանա Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ Հովհաննավանքի քահանա Տեր Սարգիսն ասել է, որ Ստեփան Ասատրյանը ոչ միայն չի հեռացել եկեղեցուց, այլ նաև ոստիկաններն են շարունակում...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը

  Հակակոռուպցիոն դատարանը, Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ, հրապարակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդության վերաբերյալ որոշումը։ Մանրամասները՝ ուղիղ...

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, զոհեր կան

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, զոհեր կան

Հորդանանի հարավում գտնվող եկեղեցում կրակոցներ են հնչել. զոհերի թիվը հասնում է յոթի։ Մոտ տասը մարդ վիրավորվել է, հայտնում է պետական Al Mamlaka հեռուստաալիքը: Նախնական տվյալներով՝ երկու անհայտ զենքով կազմավորված մարդիկ կրակ են բացել Էլ-Կարաք մարզում ընթացող...