Կեղծ օղիներ պատրաստած և իրացրած անձինք պետությանը պատճառել են 6 մլն դրամի վնաս

22 Հունվարի, 2026

Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Ա.-ն իրականացնում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն: Մասնավորապես՝ վերջինս Ա.Վ.-ից և Կ.Վ.-ից ձեռք է բերում շշալցված տարբեր տեսակի կեղծ օղիներ, որոնք վաճառում է տարբեր անձանց և տնտեսվարողների:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ա.Ա.-ի, Ա.Վ.-ի և Կ.Վ.-ի կողմից փաստացի օգտագործվող շինությունում, բնակության վայրում և տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են կեղծ օղու շշեր, պիտակներ, ակցիզներ:

Նախաքննության ընթացքում վերջիններիս կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 6 մլն ՀՀ դրամ գումարը:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր

Ծանրամարտի ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ

Ծանրամարտի ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ

Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում ընթացող ծանրամարտի պատանիների ու Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը՝ օգոստոսի 22-ին, Հայաստանի հավաքականը կունենա երկու մասնակից։ Մեդալների համար պայքարի մեջ կմտնեն պատանիների առաջնությունում հանդես եկող 60...

Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա 5-6 աստիճանով

Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա 5-6 աստիճանով

Ըստ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայամանավորված օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 23-24-ին օգոստոսի 21-ի հետ համեմատ ցերեկային ժամերին կբարձրանա 5-6...

ԱԳՆ-ն 902 քաղաքացիների ավիատոմսերի փոխհատուցում է տրամադրել

ԱԳՆ-ն 902 քաղաքացիների ավիատոմսերի փոխհատուցում է տրամադրել

ՀՀ քաղաքացիներն օգտվել են ՀՀ վերադարձի չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու համար տրամադրվող գումարի փոխհատուցման՝ ՀՀ կառավարության կողմից տրամադրված աջակցությունից: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: ՀՀ ԱԳՆ կողմից իրականացվել է Մերձավոր Արևելքում...

Ռուսաստանն Ադրբեջանով Հայաստան է ուղարկել 630 տոննա ցորեն և 36 տոննա պրոպան

Ռուսաստանն Ադրբեջանով Հայաստան է ուղարկել 630 տոննա ցորեն և 36 տոննա պրոպան

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել բեռների հերթական խմբաքանակը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։ Բալաջարի կայարանից ուղարկվել է ինը վագոն՝ 630 տոննա ցորենով, և մեկ վագոն՝ 36 տոննա պրոպանով։ Ընդհանուր առմամբ, այս պահի դրությամբ Ռուսաստանից...

Իրանը պատերազմից հետո կրկնապատկել է սպառազինության արտադրությունը և մտադիր է այն եռապատկել. ՊՆ

Իրանը պատերազմից հետո կրկնապատկել է սպառազինության արտադրությունը և մտադիր է այն եռապատկել. ՊՆ

Իրանը վերջին մեկ տարվա ընթացքում կրկնապատկել է սպառազինության և ռազմական տեխնիկայի արտադրությունը և այժմ ծրագրում է դրա ծավալները եռապատկել։ Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Ռեզա Թալաեի-Նիկը, հայտնում...