Երևանում թալանել են հայտնի բլոգերներից մեկի տունը

21 Հունվարի, 2026

Այսօր՝ հունվարի 21-ին, Երևանում անհայտ անձը կամ անձինք թալանել են հայտնի բլոգեր «Թու-թու-թու լավա»-ի տունը։ Քիչ առաջ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորագավիթ 7-րդ փողոցում սեփական տանը գողություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Այս պահին դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։ Քրեական, համայնքային ոստիկանները ու պարեկները սպասում են մինչև դեպքի վայր կժամանեն քննիչները ու քննչական կոմիտեի փորձաքրեագետը։

Ֆոտոլագրողը հայտնում է, որ թալանել 7-րդ փողոցի թիվ 17 տունը, որը պատկանում է հայտնի բլոգեր «Թու-թու-թու լավա» մականվամբ Էրիկ Շահբազյանին և նա Հանրապետությունից բացակայում է, իսկ գողը կամ գողերը տուն մտել են բակի կողմից, տակն ու վրա են արել ամբողջ տունը հատուկ գործիքով կոտրել ու բացել են չհրկիզվող պահարանը և այնտեղ եղած ողջ պարունակությունը հափշտակել են։

Տանը կան նաև 2 մեծ շներ, սակայն նրանք ոչինչ չեն կարողացել անել, քանի որ ստահակը կամ ստահակները տուն են մտել բակի կողմից։

Նմանատիպ նյութեր

Վաղվանից՝ Սեպտեմբերի 29-ից Դալման կրկին բաց կլինի

Վաղվանից՝ Սեպտեմբերի 29-ից Դալման կրկին բաց կլինի

  Սիրելի՛ հաճախորդներ, տարածքում էլեկտրամատակարարման հետ կապված բոլոր խնդիրները լուծված են, և վաղվանից Դալմա Գարդեն մոլը կվերսկսի իր բնականոն աշխատանքը։ Այս մասին հայտարարություն է տարածել Դալմա Գարդեն...

ԱՄՆ-ն և Իրանը միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել․ Թրամփ

ԱՄՆ-ն և Իրանը միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել․ Թրամփ

Իրանը և Միացյալ Նահանգները միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Այո, նրանք արել են դա»,- ասել է ԱՄՆ վարչակազմի ղեկավարը Սպիտակ տանը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք այսօր...

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ Լիխաչով

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ Լիխաչով

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում, պատմել է պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, հաղորոդում է ՏԱՍՍ-ը։ «Հայ գործընկերների հետ աշխատում ենք «Նաիրիտ» նախագծի...

Հաղթել Ռուսաստանի պես երկրին անհնար է. Պուտին

Հաղթել Ռուսաստանի պես երկրին անհնար է. Պուտին

Հաղթել Ռուսաստանի պես երկրին և վախեցնել ռուսաստանցիների պես մարդկանց անհնար է։ Այս մասին ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նա նշել է, որ հակառակորդը փորձում էր խանգարել քվեարկությանը, և...

«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». ՔՊ-ական թաղապետը սպառնացել է իր կրթության բաժնի պետին. «Ազատություն»

«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». ՔՊ-ական թաղապետը սպառնացել է իր կրթության բաժնի պետին. «Ազատություն»

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը նիստի ժամանակ կրթության բաժնի պետին սպառնացել է թևից բռնել, «դուրս շպրտել», երբ նա հանդգնել է արձագանքել թաղապետի դիտողություններին; Այդ մասին «Ազատությանը»պատմում է կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա...