Միջին կենսաթոշակ ստացողն աղքատ է, նվազագույն կենսաթոշակ ստացողը՝ ծայրահեղ աղքատ․ Թադևոս Ավետիսյան

20 Հունվարի, 2026

 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի ելույթը․

«Սիրելի հայրենակիցներ,

Այս կառավարության գործունեության հնգամյա շրջանն ավարտվում է։

Այլևս արձանագրված փաստ է․

սոցիալական պաշտպանության ոլորտի չափելի երեք խոստումները կատարված չեն, որի հետևանքով կենսաթոշակառուներն ու աշխատող աղքատները ներկայումս ապրում են ավելի վատ, քան ապրում էին 2021 թվականին։

Ընդհանուր պատճառը ևս ակնհայտ է․

այս անձանց եկամուտներն աճել են անհամեմատ ավելի քիչ չափով, քան արձանագրված գնաճն է, հատկապես՝ առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացումը։

Հիմա բերեմ պաշտոնական ցուցանիշներ։

Կյանքի որակը գնահատելու հիմնական ցուցիչը նվազագույն զամբյուղի ամսական արժեքն է՝ մեկ մարդու գոյատևման համար անհրաժեշտ նվազագույն ծախսը։

Այս զամբյուղի արժեքը 2025 թվականի առաջին կիսամյակին 2021 թվականի առաջին կիսամյակի համեմատ աճել է 15000 դրամով։

Այս նույն ժամանակահատվածում՝

  • նվազագույն կենսաթոշակն աճել է 9500 դրամով,
  • միջին կենսաթոշակն աճել է 9000 դրամով,
  • նվազագույն աշխատավարձը աճել է 7000 դրամով։

Այսինքն՝ կենսաթոշակառուն միջին կենսաթոշակով կարող է ամսվա ընթացքում կատարել ընդամենը իր 18 օրվա նվազագույն ծախսը, իսկ նվազագույն կենսաթոշակով՝ ընդամենը՝ 13 օրվանը։

Ավելի պարզ՝ միջին կենսաթոշակ ստացողը աղքատ է, իսկ նվազագույն կենսաթոշակ ստացողը ծայրահեղ աղքատ։

Խոստացել էին, որ միջին կենսաթոշակառուն պետք է հաղթահարի աղքատությունը, իսկ ծայրահեղ աղքատությունը պետք է վերացնեն։

Խոստացել էին նաև նվազագույն աշխատավարձը դարձնել 85000 դրամ։ Դրա չափը հիմա 75000 դրամ է՝ շուրջ 7000 դրամով պակաս նույնիսկ մեկ անձի նվազագույն ամսական ծախսից։ Ի դեպ, 2021 թվականին նվազագույն աշխատավարձը գերազանցում էր այդ շրջանում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին։ Փաստորեն, նվազագույն աշխատավարձ ստացողն էլ դարձել է աշխատող աղքատ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Նայեք թշնամուն ու սովորեք․ չեղած տեղը երկիր են դառնում, իսկ մենք՝ ինքնաոչնչանում. Զարուհի Մուրադյան

Նայեք թշնամուն ու սովորեք․ չեղած տեղը երկիր են դառնում, իսկ մենք՝ ինքնաոչնչանում. Զարուհի Մուրադյան

Նկարչուհի Զարուհի Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկացած մեկը, ով գոնե աչքի պոչով հետևում է ազրստանի քաղաքական քայլերին՝ կփաստի, որ օր ու գիշեր աշխատում են, առանց շաբաթ, կիրակի... ողջ քաղաքական համակարգը անդադար աշխատում է մեզ հաղթելու և տնտեսապես, և...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փոխնախագահ է ընտրում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փոխնախագահ է ընտրում

Տեղի է ունենում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ։ Օրակարգում 6 հարց է, որոնց թվում՝ հանձնաժողովի փոխնախագահի ընտրություն։ Թեկնածուն «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից Արգիշտի Դարբինյանն է։ Օրակարգը՝ այստեղ։ Հանձնաժողովի նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Արտոնյալ լռություն․ ինչու է իշխանությունը հանդուրժում բլոգերին. «Արմլուր»

Արտոնյալ լռություն․ ինչու է իշխանությունը հանդուրժում բլոգերին. «Արմլուր»

Երեկ տեղեկացրել ենք, որ սցենարիստ Վահրամ Սահակյանին ձերբակալել էին, այնուհետև դատարանը վարչական վերահսկողություն էր սահմանել: Սահակյանի ձերբակալությունը Հայաստանում սոցիալական ցանցերում հայհոյանքի, վիրավորանքի եւ ատելության խոսքի վերաբերյալ վաղուց կուտակված մեկ այլ՝...

Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է ուղարկել

Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է ուղարկել

Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է ուղարկել և շրջվել Սաուդյան Արաբիայի վրայով, - հաղորդում է The Times of Israel-ը։ Flydubai-ի չվերթը փոխանցել է 7700 կոդը՝ միջազգային արտակարգ իրավիճակի ազդանշանը։ Լրատվամիջոցի աղբյուրների համաձայն, Իսրայելի ռազմաօդային...

Նոր հակամարտության վերսկսումն ավելի հավանական է. Axios

Նոր հակամարտության վերսկսումն ավելի հավանական է. Axios

Այս շաբաթ Կատարի միջնորդների՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև դիվանագիտական բեկում ապահովելու ուղղությամբ ձեռնարկած ջանքերը քիչ առաջընթաց են արձանագրել, քանի որ կողմերից ոչ մեկը պատրաստ չէ զիջումների գնալ։ Այդ մասին հայտնել են բանակցություններին ծանոթ երեք աղբյուրներ։ Հայտնում է...