Հայհիդրոմետը զգուշացնում է․ ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց

20 Հունվարի, 2026

Հունվարի 20-ի երեկոյան, 20-ի լույս 21-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Երևանում հունվարի 20-ի ցերեկը, 23-ին սպասվում է ձյուն: Հունվարի 21-22-ին, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում հունվարի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 23-ին և 24-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Հունվարի 21-ի և 24-ի ցերեկը, 22-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հյուսիսային 2-5մ/վ, հունվարի 23-24-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 21-22-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով, հունվարի 23-24-ին գիշերային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը թիմում միայնակ է. չկա կողքին մեկը, որ հարվածն իր վրա վերցնի․ «Ժողովուրդ»

Փաշինյանը թիմում միայնակ է. չկա կողքին մեկը, որ հարվածն իր վրա վերցնի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավը գնալով ավելի քիչ է հիշեցնում քաղաքական ծրագրերի, գաղափարների ու հաշվետվության ներկայացում և ավելի շատ վերածվում է ընդդիմախոսներին և ընդդիմադիր...

ՔՊ-ականներն ահաբեկում են անգամ անչափահասներին. «Հրապարակ»

ՔՊ-ականներն ահաբեկում են անգամ անչափահասներին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխանականները խաղաղ քարոզարշավը վերածեցին «ռազբորկաների» եւ անգամ իրենց ընդդիմացող անչափահասների հետ են ընդհարվում։ Նախօրեին նման միջադեպ է գրանցվել Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում։ ՔՊ քարոզիչների՝ դռնեդուռ քարոզի ժամանակ անչափահաս՝...

Փաշինյանի քայլերին զուգահեռ՝ Արցախի պետական ինստիտուտների վերականգնման հարցը կրկին օրակարգում է. «Ժողովուրդ»

Փաշինյանի քայլերին զուգահեռ՝ Արցախի պետական ինստիտուտների վերականգնման հարցը կրկին օրակարգում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մի կողմից Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սկսել է Արցախի ներկայացուցչության շենքը վերցնելու և Արցախի պետական ինստիտուտների գործունեությունը փաստացի չեզոքացնելու գործընթաց, սակայն արցախյան շրջանակներում, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի...

Փաշինյանն ու իր թիմը երեկ երկրորդ ապտակը ստացան Տաշիրում. «Հրապարակ»

Փաշինյանն ու իր թիմը երեկ երկրորդ ապտակը ստացան Տաշիրում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը երեկ երկրորդ շառաչուն ապտակը ստացան Տաշիր համայնքում։ Օրեր առաջ Սուրեն Պապիկյանի անհաջող քարոզարշավը խմբագրելու` ռեւանշ վերցնելու նպատակով ՔՊ շրջիկ խմբակի հետ Լոռի՝ Տաշիր մեկնած Փաշինյանը երեկ մինի...

«Չեն հասցնում բոլորին լսել»․ ընտրական գործերը լարվածություն են ստեղծել համակարգում․ «Ժողովուրդ»

«Չեն հասցնում բոլորին լսել»․ ընտրական գործերը լարվածություն են ստեղծել համակարգում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրավապահ համակարգում ընտրակաշառքի գործերով հարուցված քրեական վարույթների ֆոնին, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, որոշակի խառնաշփոթ է առաջացել։ Վերջին շրջանում իրավապահները պարբերաբար հրապարակում են ձայնագրություններ, որոնցում,...