Արցախի պետական օրհներգը չի կարող հնչել, եթե պետությունը չկա. մարզահամերգային համալիրում արգելել են հնչեցնել Արցախի օրհներգը

19 Հունվարի, 2026

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մոտեցումն այնպիսին է, որ այնտեղ կազմակերպվող յուրաքանչյուր միջոցառում պետք է լինի պետականության շրջանակներում։ Այսպիսի պնդում է արել Համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում։

Երեկ՝ հունվարի 18-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Արցախի մշակույթին նվիրված «ՄԵՆՔ ԿԱՆՔ» մշակութային միջոցառումը, որի ընթացքում չի հնչել Արցախի Հանրապետության պետական օրհներգը, քանի որ դրա հնչեցման պարագայում համերգը կդադարեցվեր։

«Ընդհանրապես մեր մոտեցումն այն է, որ ամեն ինչ, ինչը մեզ մոտ արվում է, արվի մեր պետականության շրջանակներում։ Դրա համար կլինի եկեղեցու հետ կապված, այլ բաների հետ կապված՝ կան որոշակի ուղղվածություններ, այդքան բան։ Ոչ մի արգելք, ոչ մի այլ բան չի եղել, մարդիկ նորմալ համերգ են արել, Արցախի դրոշ էլ է եղել, ամեն բան էլ եղել է»,– ասել է Համալիրի տնօրենը։

Նրա խոսքով՝ համերգի մասնակիցների հագուստների վրա սիմվոլիկա է եղել, ոչինչ չի արգելվել, սակայն ինչ վերաբերում է պետական օրհներգին, ապա այն չի կարող հնչել, եթե պետություն չկա։

«Երբ պետությունը չկա, բայց ասում են՝ պետական օրհներգ լինի, այդ պատճառով իրենք չեն կարող հայտարարել այն որպես պետական օրհներգ»,– ասել է տնօրենը։

Հստակեցնող հարցին, թե երբվանի՞ց նման կետ կա պայմանագրում, մեր զրուցակիցը նշել է, որ նման համերգ առաջին անգամ է տեղի ունեցել, սակայն եթե լինեն այլ համերգներ, որոնք Արցախի հետ կապված չլինեն, այլ կապված լինեն այլ երկրների հետ, այնուամենայնիվ այդ կետը նույնպես կլինի։

«Բոլոր այն պայմանագրերում, որտեղ նման բաներ կան, իհարկե պարզ համերգների ժամանակ չէ, նման պայմանագրերում որոշակի արգելքներ լինում են։ Քանի՞ անգամ է նման համերգ եղել։ Նման համերգ առաջին անգամ է լինում։ Այս կետը, իհարկե, լինելու է պայմանագրերում՝ անկախ նրանից՝ կապված է Արցախի հետ, թե ոչ, այլ երկրի հետ էլ կապված լինի, էլի կլինի»,– նշել է Ղազարյանը։

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ եթե օրհներգը, այնուամենայնիվ, հնչի, Ղազարյանը նշել է, որ տուգանքներ չկան, պարզապես համերգը դադարեցվում է։

Նմանատիպ նյութեր

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։ Հիմնական զեկուցողը ՀՀ...

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...