Եպիսկոպոսաց ժողովը կգումարվի Հայաստանից դուրս

19 Հունվարի, 2026

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ հունվարի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի էր ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ժամանակ որոշվել էր, որ հետաձգված Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի փետրվար ամսվա ընթացքում։

Aysor.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝  Եպիսկոպոսաց ժողովը Մայր Աթոռում չի լինելու, այլ՝ Հայաստանից դուրս։ Մեր  տեղեկություններով՝ նման որոշում է կայացվել՝ հաշվի առնելով իշխանությունների հակաեկեղեցական արշավն ու դրա հետևանքները։

Ավելի ուշ Aysor.am-ը նաև հանրությանը կտեղեկացնի, թե որտեղ է տեղի ունենալու Եպիսկոպոսաց ժողովը։

Հիշեցնենք՝ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, ի հետևումն նոյեմբերի 4-7-ի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում տեղի ունեցած քննարկումների, դեկտեմբերի 10-12-ը հրավիրվել էր եպիսկոպոսաց ժողով՝ քննության առնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր։

Դեկտեմբերի 7-ին, սակայն, հայտնի դարձավ, որ Եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվել է։

«Նկատի ունենալով Հայաստանում տիրող ներկա իրավիճակը, մասնավորապես եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, այդ թվում՝ կալանավորումները, ընդառաջ եպիսկոպոսների խնդրանքին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է»,- հայտնել էին Մայր Աթոռից։

Եպիսկոպոսաց ժողովը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետական աթոռների եպիսկոպոսաց դասի համախմբումն է:

Եպիսկոպոսաց ժողովի իրավասության սահմանները ներառում են հետևյալ ուղղությունները.

ա. Դավանաբանական հարցերի սահմանում,

բ. Ծիսական բարեփոխությունների և նոր ծեսերի հաստատում,

գ. Եկեղեցական-կրոնական կյանքի խնդիրներին առնչվող բարեփոխությունների և նոր օրենքների հաստատում,

դ. Միջեկեղեցական երկխոսություների արդյունքների հաստատում,

ե. Միջեկեղեցական և միջկրոնական հարցերի քննարկում,

զ. Ազգային Եկեղեցական Ժողովի կողմից հանձնարարված և լիազորված հարցեր:

Եպիսկոպոսաց ժողովը կազմավորվում է Հայ Եկեղեցու բոլոր եպիսկոպոսներից. նախագահն է Ամենայն Հայոց Կաթողիկոսը

Նմանատիպ նյութեր

Ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով

Ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 27-ի ցերեկը, 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 28-ի գիշերը և կեսօրից հետո, 30-ի ցերեկն առանձին շրջաններում, 29-ին, հոկտեմբերի 1-2-ը՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և...

Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան

Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 27-ին հանդես է եկել հայտարարությամբ, այսպես կոչված, «Ադրբեջանում հիշատակի օրվա» առթիվ, հայտնում է TRT Haber-ը։ Իր սոցիալական ցանցերում հրապարակված գրառման մեջ Էրդողանը Ադրբեջանն անվանել է «բարեկամ և եղբայրական երկիր» և...

Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. Աստղ Գալեյան

Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. Աստղ Գալեյան

44-օրյա պատերազմից վեց տարի անց հերոս Մխիթար Գալեյանի մայրիկը՝ Աստղիկ Գալեյանը, մեկ հարց է տալիս, որը պատասխան չունի՝ «էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը»։ «Մինչև օրս ինչո՞ւ պատասխանատվության ենթարկված որևէ պաշտոնյա չկա, ոչ մեկ պատասխան չի տվել տղաների չլինելու...

«Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց

«Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։50-ի սահմաններում պարեկները ծառայություն կատարելիս Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ նկատել են, որ կարապ է շրջում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարապին անվտանգ բռնելու...

Երևանի քաղաքապետարանը մերժել է արցախցիների հանրահավաքների դիմումը. Արցախի պետնախարար

Երևանի քաղաքապետարանը մերժել է արցախցիների հանրահավաքների դիմումը. Արցախի պետնախարար

«Քաղաքապետարանը մերժել է հանրահավաքների դիմումը՝ հիմնավորելով, թե այս փուլում ակցիաներ անելը նպատակահարմար չեն գտնում, բայց առաջիկայում որոշակի քայլեր ձեռնարկելու ենք, որովհետև ամեն օր արցախցիների սոցիալ տնտեսական վբիճակն ավելի ծանր է դառնում»,- Եռաբլուրում ասաց...