Վաշինգթոնն այլևս չի ցանկանում իր ուսերին կրել Եվրոպայի անվտանգության բեռը․ Գարիկ Քեռյան

17 Հունվարի, 2026

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը.

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր գործողություններով հարցականի տակ է դնում «Արևմուտք» աշխարհաքաղաքական հասկացությունը: Մոտ մեկ դար հումանիտար և հատկապես քաղաքական գիտությունների տերմինաբանության մեջ այն ընկալվում էր որպես Եվրոպայի, ԱՄՆ-ի և Կանադայի տնտեսական և ռազմաքաղաքական բևեռ: ԽՍՀՄ փլուզումից հետո կիրառության մեջ մտավ Հավաքական Արևմուտք հասկացությունը, որի տակ կրկին ընկալվում է ԱՄՆ-ԵՄ աշխարհաքաղաքական բևեռը, իհարկե Կանադան ևս այստեղ է: Այս բևեռը գաղտնիք չէ, որ Ռուսաստանը, Չինաստանը և նրանց ազդեցության գոտում գտնվող պետությունները դիտում է որպես արևմտյան շահերի և ազդեցության հիմնական հակառակորդ/մրցակից/խոչընդոտ կենտրոններ: Ներկայումս Թրամփի գործողությունները կարծես թե քանդում և խարխլում են այս ճարտարապետությունը: Վաշինգտոնն այլևս չի ցանկանում իր ուսերին կրել Եվրոպայի անվտանգության բեռը: Բանակցությունները Պուտինի հետ և ուկրաինական ճգնաժամում ԱՄՆ ռազմավարության վերանայումը դրա վառ ապացույցն են: Այս գործընթացում, Թրամփի իշխանության գալուց հետո մեկ տարվա ընթացքում, ԵՄ առաջատար եռյակի (ԳՖՀ-Ֆրանսիա-Իտալիա) և նրանց միացած Մեծ Բրիտանիայի փոխհարաբերություններն արդեն դաշնակցային ձևաչափից տեղափոխվում են դեպի մրցակցային հարթություն: Գրենլանդիայի շուրջ իրադարձությունները նույնիսկ սպառնում են ՆԱՏՕ-ի միասնությանը»։

Նմանատիպ նյութեր

Երևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Chevrolet Volt»-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Երևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Chevrolet Volt»-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Նոյեմբերի 9-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:20-ի սահմաններում Դավիթ Բեկի 110/5 հասցեի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Միքայել Ս.-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Հովսեփ Դ.-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի...

Եվրոպական պատվիրակությունը կժամանի Աբու Դաբի, սակայն բանակցություններին չի մասնակցի. Politico

Եվրոպական պատվիրակությունը կժամանի Աբու Դաբի, սակայն բանակցություններին չի մասնակցի. Politico

Եվրոպական պատվիրակությունը կժամանի Աբու Դաբի, սակայն հիմնական բանակցություններին չի մասնակցի։ Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ գրում է Politico-ն: Այս մասին պարբերականին հայտնել է գերմանացի անանուն պաշտոնյան։ Նրա խոսքով՝ քննարկումների առաջընթացին զուգահեռ կորոշվի...

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց

Նոյեմբերի 9-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր։ Դեպքերը գրանցվել են Երևանում, Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։ Տրանսպորտային...

Իրանի պարագան լավագույն օրինակներից է, թե ինչպես պետք է ստեղծել և կիրառել անզուգաչափ պայքարի գործիքակազմեր․ Ոսկանյան

Իրանի պարագան լավագույն օրինակներից է, թե ինչպես պետք է ստեղծել և կիրառել անզուգաչափ պայքարի գործիքակազմեր․ Ոսկանյան

Այժմ շատերը չեն հիշում, որ Իրանի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի նպատակներից մեկը թե՛ Իսրայելի վարչապետի և թե՛ ԱՄՆ-ի նախագահի կողմից հայտարարվում էր Թեհրանում իշխանության տապալումը կամ իրենց եզրույթով՝ «վարչախմբի փոփոխությունը»։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան...

Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել․ «Հրապարակ»

Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մասիս քաղաքի Դարբնիկ բնակավայրում որոշ ժամանակ առաջ մեծ դեբոշ է եղել գյուղում բնակություն հաստատած երկու իրանցիների եւ մեկ հայի միջեւ: Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, միմյանց հայհոյել, քաշքշել, հարվածել են: Երկաթյա շղթաներ, մահակներ,...