Մենք լուռ չենք, քանի որ այստեղ ենք աջակցելու Հայաստանի իշխանություններին և հայ ժողովրդին․ Մարագոս

17 Հունվարի, 2026

Մենք ակնկալում ենք, որ իշխանությունները կիրառեն բոլոր այն չափանիշերը, որոնք պահանջվում են օրենսդրությամբ և Սահմանադրությամբ։ Մենք կապի մեջ ենք բոլոր այդ մարմինների հետ։ Մենք չենք կարծում, որ անհրաժեշտ է քաղաքականացնել առանձին գործերը։ Դրանք պետք է դիտարկել երկրի ներսում ընթացող քաղաքական և ինստիտուցիոնալ քննարկումների համատեքստում։ Այս մասին ասել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ պատասխանելով ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին վերաբերող հարցին, փոխանցում է News.am-ը։

«Եվրոպական Միությունը լուռ չէ, սակայն Եվրոպական Միությունը չի կարող սկսել մեկնաբանություններ անել, քանի որ մենք իրավասու մարմին չենք։ Մենք աշխատում ենք գործընկերների հետ, ունենք երկխոսություն նաև քաղաքացիական հասարակության հետ։ Աշխատում ենք ինչպես կառավարության, այնպես էլ ընդդիմության հետ, որը նույնպես հետևում է այդ գործերից որոշներին։

Մենք մշտական երկխոսության մեջ ենք բոլորի հետ։ Սա է մեր գործունեությունը, և մենք լուռ չենք, քանի որ այստեղ ենք աջակցելու Հայաստանի իշխանություններին և հայ ժողովրդին՝ ավելի բարձր ստանդարտների հասնելու համար»-նշել է նա:

Նմանատիպ նյութեր

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում քննարկվել է Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում քննարկվել է Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 63-րդ նստաշրջանի ընթացքում «Christian Solidarity International» կազմակերպության հանրային շահերի պաշտպանության տնօրեն դոկտոր Ջոել Վելդկամպը Խորհրդի նիստում հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ։ «Այս ամիս լրանում է երեք տարին այն...

«Զանգեզուրի միջանցքը» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը տարածաշրջանում. Ալիև

«Զանգեզուրի միջանցքը» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը տարածաշրջանում. Ալիև

 Ալիևը  Ադրբեջանի 2-րդ միջազգային ներդրումային ֆորումի մասնակիցներին ուղղված ուղերձում կրկին  խոսել է «Զանգեզուրի միջանցքի»  մասին. «Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների խաչմերուկում գտնվող Ադրբեջանը դարձել է Ասիայի և Եվրոպայի միջև կարևոր կապող օղակ և դարպաս։...

Իշխանությունը պետական բյուջեից լավություններ է անում. Ոսկան Սարգսյան

Իշխանությունը պետական բյուջեից լավություններ է անում. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերիք է մեր մուծած հարկերից գոյացած պետբյուջեից մեծահարուստներին հարկային, մաքսային արտոնություններ տաք. Հայաստանի անկախանալուց առաջ ասում էին, որ «Ջերմուկը» կպահի Հայաստանը։ Սակայն «Ջերմուկը» Արսենյանների...

«Սրբապիղծնե՛ր, արդեն ամեն ինչ պարզ է՝ շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին». հերոսի հոր գրառումը

«Սրբապիղծնե՛ր, արդեն ամեն ինչ պարզ է՝ շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին». հերոսի հոր գրառումը

2020 թվականի արցախյան պատերազմի մեկնարկի վեցերորդ տարելիցից ընդամենը օրեր առաջ Երևանի Հաղթանակի զբոսայգում հեռացվել է Ալբերտ Հովհաննիսյանին նվիրված որմնանկարը։ Ալբերտի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանն անդրադարձել է միջադեպին՝ շեշտելով. «Ալբերտ Հովհաննիսյանի անունը պատկանում...

Արցախում վառելիքի պայթյունի զոհերի ընտանիքներին պետք է տրվի համարժեք կարգավիճակ. Արթուր Խաչատրյան

Արցախում վառելիքի պայթյունի զոհերի ընտանիքներին պետք է տրվի համարժեք կարգավիճակ. Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է. «3 տարի առաջ Արցախի Հանրապետության Իվանյան համայնքի մոտ տեղակայված վառելիքի պահեստում հուժկու պայթյունի զոհ դարձան 219 մարդ՝ քաղաքացիական անձիք, զինվորականներ, աշխարհաղորայիններ, ուժային կառույցների...