Փաշինյանը մտադիր է «սրտիկի»-ը դարձնել նախընտրական քարոզարշավի մաս․ «Հրապարակ»

17 Հունվարի, 2026

«Հրապարակ»․ թերթը գրում է  ․ Նիկոլ Փաշինյանը մտադիր է իր բրենդ դարձած «սրտիկի» ժեստը դարձնել հունիսի 7-ին սպասվող համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավի մաս։ Նեղ շրջապատում նա ակնարկել է, որ «սրտիկը» պետք է որեւէ կերպ օգտագործել, թիմակիցներից ոմանք չեն բացառում, որ այն կարող է այս անգամ դառնալ իշխող ուժի նախընտրական լոգոյի մի մաս։

Չնայած այդ սիմվոլն աշխարհում օգտագործում են շատ վաղուցվանից եւ տարբեր երկրներում: Իհարկե, Նիկոլ Փաշինյանի բոլոր նախասիրություններն ու սովորույթները իշխանության ութ տարիների ընթացքում տարածում են գտնում ու ընդօրինակվում իր թիմակիցների կողմից: Ասենք, մորուք էր պահում, թիմում էլ սկսեցին պահել, ուսապարկ էր կրում` այնքան կրեցին, մինչեւ անունները «ուսապարկ» մնաց, կեպի էր կրում, ապա ցիլինդր` նույնը, իսկ հիմա ՔՊ-ականները շեղվել են սրտիկի վրա եւ պատեհ-անպատեհ վայրերում սրտիկներ են ցուցադրում:

Ընդ որում, նիկոլական զանգվածի շրջանում սրտիկի ժեստը լայն տարածում է գտել, իսկ հականիկոլականներն ասում են` մի սիրուն սիմվոլ էլ ապականեցին սրանք, ինչպես «ապագա» կամ «խաղաղություն» բառերն են վարկաբեկել: Եվ այդ ժեստը կրկնելն արդեն իսկ դարձել է իշխանական լինելու խարան:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․  թերթի՝ 17․ 01․ 26

Նմանատիպ նյութեր

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները նշանակվելուց հետո՝ մինչև քվեարկության նախորդ օրը՝ հոկտեմբերի 24-ի ժամը 19։00-ն, թվով 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից երեքում՝ թիվ 12, թիվ 25 և թիվ 36, ստացվել է ընդհանուր 6 դիմում և գրություն, որոնցից մեկը՝...

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ նժույգթափեր վարժության եզրափակչում հավաքելով 15,300 միավոր։ Այս վարժությունում Հայաստանի...

Արթիկի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը մերժվել է․ փաստաբան

Արթիկի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը մերժվել է․ փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վ. Սարգսյանի, մերժեց ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող՝ «Հայրենիք» կուսակցության ցուցակի 6-րդ համարով Արթիկ համայնքի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու...

«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում ևս ցույցեր են

«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում ևս ցույցեր են

Հազարավոր մարդիկ Ստամբուլում և Անկարայում դուրս են եկել բողոքի ցույցերի՝ Թուրքիայում լրագրողների նկատմամբ ճնշումների ուժեղացման դեմ։ Ցույցերի մասնակիցները հանդես են գալիս լրատվամիջոցների ներկայացուցիչների ձերբակալությունների, խմբագրությունների փակման և անկախ մեդիա...

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ ռմբակոծությունների․ ավիակիրը համալրում է զինամթերքի պաշարները․ WSJ

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ ռմբակոծությունների․ ավիակիրը համալրում է զինամթերքի պաշարները․ WSJ

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի ուղղությամբ լայնածավալ ռմբակոծությունների․ Արաբական ծովում գտնվող «Ջորջ Վաշինգտոն» (USS George Washington) ավիակրի վրա ակտիվորեն համալրվում են զինամթերքի պաշարները։ Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի...