Արցախցիների բարեգործական ծրագրերին միացել են մի շարք նվիրատուներ․ այդ թվում՝ Սամվել Կարապետյանը, Լևոն Քոչարյանը

16 Հունվարի, 2026

Ինչպես տեղյակ եք ստեղծել ենք բարեգործական հիմնադրամ և կոչով դիմել ենք մեր հայրենակիցներին իրենց աջակցությունները ցուցաբերեն՝ դժվար իրավիճում հայտնված մեր հայրենակիցներին օգնելու համար։ Արձագանքներ անմիջաես եղան։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։

«Ազգային բարերար Սամվել Կարապետյանն արձագանքելով իմ կոչին օգնություն է ցուցաբերել բենզինի պահեստի պայթյունից զոհվածների 238 ընտանիքներին և ադրբեջանայան ագրեսիայի հետևանքով զոհված քաղաքացիական մեր 22 հայրենակիցների ընտանիքներին, ընդհանուր թվով 260 անդամների։ Կարապետյանները 50 հազար դրամ աջակցություն են ցուցաբերել յուրաքանչյուրին։

Արցախի ազատամարտիկների միությունը 5 մլն դրամ է հատկացրել, Գագիկ Ծառուկյանը 3 մլն դրամ է հատկացրել։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը 2 մլն դրամ է փոխանցել Արցախցիների աջակցության հիմնադրամին, նա ցանկություն է հայտնել շարունակաբար աջակցություն ցուցաբերել  այս նպատակով, երգչուհի Սիրուշոն  ևս 1 մլն դրամ է փոխանցել հիմնադրամին։

Նժդեհ Իսկանդարյանի խոսքով՝ բարեգործական հիմնադրամը ստեղծվել է կարիքից, քանի որ ՀՀ Կառավարությունը բավարար աջակցություն չի ցուցաբերում սոցիալական և հոգեբանական ծանր իրավիճակում հայտնված մեր հայրենակիցներին»,- ասաց նա։

 

Նմանատիպ նյութեր

Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ. փաստաբան

Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ. փաստաբան

Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ, բողոքս բավարարել և նախաքննական մարմնին պարտավորեցրել անհապաղ հեռախոսը վերադարձնել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել փաստաբան Ռոման...

Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին, մեղավոր են ճանաչվել

Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին, մեղավոր են ճանաչվել

Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան։ Արմավիրի մարզի դատարանը՝ նախագահությամբ Գևորգ Մանուկյանի, մեղադրական վերդիկտ է կայացրել։ Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Գևորգ և Համբարձում...

«Ի դեպ»․ Ոստիկաններին սպասելիս

«Ի դեպ»․ Ոստիկաններին սպասելիս

Ի դեպ, եթե Շաքի գյուղի բնակչուհին չտրվեր մայրական բնազդին և սպասեր ոստիկաններին, ապա ոչինչ էլ չէր լինի։ Նման կարծիք ունի Նիկոլ Փաշինյանը։ Եկեք մի քանի պարզ օրինակով հասկանանք, թե ինչ կլիներ, եթե կինն իսկապես հետևեր Փաշինյանի հորդորին։ Ինչպի՞ն է նրա օրոք...

Հարցաքննել են ադրբեջանցի զինծառայողի կրակոցից ծանր վիրավորում ստացած Անի Ավետիսյանին․ Armlur.am

Հարցաքննել են ադրբեջանցի զինծառայողի կրակոցից ծանր վիրավորում ստացած Անի Ավետիսյանին․ Armlur.am

ՀՀ քննչական կոմիտեի քննիչները գնացել են հիվանդանոց եւ հարցաքննել Ադրբեջանի զինծառայող Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին: Հայտնում է Armlur.am-ը։ Վերջինս դժվարությամբ, բայց կարողացել է պատմել, թե ինչ է կատարվել տանը եւ ինչպես է կյանքի գնով...

Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին

Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին

Հոկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի Փասադենայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ուխտավորներին՝ առաջնորդությամբ համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Սարգիս...