Պետության հաշվին հարստացողներն այլոց «նախաճաշն» են հաշվում. «Փաստ»

15 Հունվարի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս հերթական քպական «կարկառունը», «Մեր ձևով» շարժումից ջղաձգումների մեջ ընկած, որոշել է հաշվել Կարապետյաննների մեկ օրվա ծախսն ու ինչ-որ թվեր է հրապարակ նետել: Դժվար է ասել, թե ինչպես են հաշվել, ինչ մեթոդաբանությամբ, բայց դա նույնիսկ կարևոր չէ:

Կարևորագույնը պրիմիտիվագույն մանիպուլ յացիայի «մեթոդն» է, թե «Կարապետյանի գերդաստանի օրվա սովորական ծախսը» քանի անգամ է ավելի «հեռվաշենցի Վարսիկ տատիկի մեկ տարվա ծախսից»: Հա, մեկ էլ, որ եթե Կարապետյանները մի օր չնախաճաշեն, այդ երևակայական «Վարսիկ տատիկը» անհամեմատ լավ կապրի:

Սա ասվում է Կարապետյանների մասին, որ իրենց ունեցվածքը բիզնես գործունեությամբ են վաստակել: Ըստ որում, մշտապես իրենց միջոցներուվ (առավելապես դրսում աշխատած) իրականացրել են խոշոր բարեգործական ծրագրեր: Միայն Արցախում, որը ՔՊ-ն ու Փաշինյանը հանձնեցին թշնամուն, Կարապետյանները ահռելի բարեգործական ծրագրեր էին իրականացրել: Էլ չենք խոսում Հայաստանի մասին: Ու «հեռվաշենցի Վարսիկ տատիկներին» երբեք չէին մոռանում:

Հիմա թե ինչ նախաճաշ են անում կամ չեն անում, իրենց օրինական ունեցած միջոցներով են անում: Իսկ ՔՊ կարկառուններն ի՞նչ միջոցներով են ոչ միայն ճոխ «նախաճաշում», այլև օրավուր հարստանում: Ճիշտ է՝ պետության, պետբյուջեի, մեր՝ հարկատուներիս հաշվին: Իսկ հետաքրքիր է, եթե այդ նույն պաշտոնյաները մի քիչ պակաս պարգևավճար ստանան (դե, ասենք, ոչ թե 6-7 միլիոն դրամ, այլ գոնե 600-700 հազար), բյուջեի հաշվին մի քիչ պակաս ֆռֆռան «աշխարհեաշխարհ», ինչքանո՞վ կլավանա «հեռվաշենցի Վարսիկ տատիկների» ու «հարևան Պողոսների» կյանքը: Ինչքա՞ն կլավանար նրանց կյանքը, եթե իշխանությունների ապաշնորհության պատճառով այս աստիճան գնաճ չլիներ, եթե 10 կամ 20 հազար դրամով կենսաթոշակ բարձրացնելը անիմաստ չհամարվեր (դե, կենսաթոշակառուի ինչի՞ն է դա պետք, կարևորը՝ քպականները լավ ապրեն), եթե… Եթե, մի խոսքով, իշխանության ղեկին այսօրվա իշխող քաղաքական ուժը չլիներ…

Նմանատիպ նյութեր

Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»

Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի բնակիչները երեկ հայտնվեցին մի իրավիճակում, որը վաղուց պետք է լիներ ոչ թե սոցիալական ցանցերի քննարկման, այլ պետական մարմինների օպերատիվ արձագանքի առարկա։ Մայրաքաղաքի տարբեր հատվածներից քաղաքացիները հրապարակում էին տեսանյութեր,...

ԱՄՆ-ը շուրջ 7,5 մլն դոլար է հատկացրել Հայաստանում մեդիայի ֆինանսավորմանը

ԱՄՆ-ը շուրջ 7,5 մլն դոլար է հատկացրել Հայաստանում մեդիայի ֆինանսավորմանը

ԱՄՆ-ը շուրջ 7,5 մլն դոլար է հատկացրել հայկական ԶԼՄ-ների, լրագրողների և բլոգերների ֆինանսավորմանը։ Այդ մասին վկայում են ԱՄՆ կառավարության պետական ծախսերի վերաբերյալ տվյալները, որոնք ուսումնասիրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Սկզբում Վաշինգտոնը «Media Program in Armenia» ծրագրի...

Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ»

Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՊՆ N զորամասում պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ի մահվան դեպքով իրավապահները մի քանի վարկած են քննում՝ պարզելու, թե ինչ հանգամանքներ կարող էին հանգեցնել զինծառայողի այդ քայլին։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախաքննության...

Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է․ «Հրապարակ»

Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած տարաբնույթ խոսակցություններին, թե Հայկ Սարգսյանն իր հարցերը լուծել է, եւ նրան չեն հեռացնի «Քաղպայմանագրից», մեր աղբյուրները պնդում են, որ Հայկի՝ կուսակցությունում մնալն օրերի հարց է, եւ հարցը վարչությունը չի քննարկում մեկ պատճառով,...

Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը. «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ArmLur.am-ը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել համայնքների ղեկավարների հայտարարագրած ունեցվածքը։ Այս անգամ ուսումնասիրել ենք Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը։...