Դանակահարություն և կրակոցներ Երևանի Աբովյան փողոցում. Շամշյան

14 Հունվարի, 2026

Այսօր՝ հունվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան 25 շենքի մոտից 3 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Shamshyan.com-ի տեղեկություններով, տեղում քրեական և համայնքային ոստիկանները պարզել են, որ նշված վայրից 2 անչափահասներ, որոնցից մեկը՝ սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածով, տեղափոխվել են «Ուիգմոր» բժշկական կենտրոն, ևս մեկ հոգի էլ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Աբովյան փողոցում գտնվող՝ մետրոպոլիտենի համար օգտագործվող գետնանցումի տակ հայտնաբերվել է տնտեսական խանութի հսկայական ապակին փշրված, որն ըստ օպերատիվ տեղեկությունների կոտրվել է կրակոցի արդյունքում։ Իսկ դրսում տեղադրված՝ «Երևան» անունը կրող նստարանի մոտ հայտնաբերվել են արնանման հետքեր։ Նաև հայտնաբերվել է ատրճանակի «դետալ»։

Համայնքային ու քերական ոստիկանները պարզում են նաև վիրավորների ինքնությունը։

Նմանատիպ նյութեր

Խորհրդարանը նոյեմբերի 2-ից կքննարկի 2027-ի պետական բյուջեն

Խորհրդարանը նոյեմբերի 2-ից կքննարկի 2027-ի պետական բյուջեն

Հայտնի է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2027 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման և Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկը։ Քննարկումները ԱԺ...

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը ուղևորվել է դեպի Նյու Յորք

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը ուղևորվել է դեպի Նյու Յորք

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը դուրս է եկել Պրիմորսկի նավահանգստից և ուղևորվում է դեպի Նյու Յորք։ Այս մասին վկայում են նավերի տեղաշարժին հետևող տվյալները, որոնց ծանոթացել է РИА Новости-ն։ Նշվում է, որ նավը տեղափոխում է 326 800 բարել նավթամթերք։ Reuters-ի...

Դատավորը պետք է արդարության կողմնակիցը լինի․ բոլոր դատերն էլ պետք է արդար ելք ունենան․ Տեր Փառեն

Դատավորը պետք է արդարության կողմնակիցը լինի․ բոլոր դատերն էլ պետք է արդար ելք ունենան․ Տեր Փառեն

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ դուրս եկած նախկին հոգևորականների գործերով վերջին օրերին նոր զարգացումներ են տեղի ունենում։ Նախ հայտնի դարձավ, որ դատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի գործի վարույթը, որով նա պահանջում էր իրեն վերականգնել...

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա՝ տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա՝ տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։ «Ի լրումն Արսենն Գևորգյանի փաստաբանական թիմի հայտարարության հայտնում ենք, որ հոկտեմբերի 25-ին...

ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա

ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա

Եվրամիությունը պատրաստ է ծածկել Ուկրաինայի կողմից պահանջված լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի երկու երրորդը, այսինքն՝ շուրջ 46,7 միլիարդը: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Սովորաբար մենք ծածկում ենք Ուկրաինայի ֆինանսական...