Գործի են անցել իրավապահները, ում դեմ կարողացել են կոմպրոմատ գտնել․ «Հրապարակ»

13 Հունվարի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է. Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» եւ այդ նպատակով համակարգող խորհուրդ ձեւավորելու մասին հայտարարությունից օրեր անց մի քանի քահանաներ հայտարարեցին «բարենորոգման» ծրագրին միանալու մասին, խոսքը մոտ երկու տասնյակ քահանաների մասին է, որոնց մեծ մասը գործունեություն է ծավալում Փաշինյանին միացած տասը տիրադավների առաջնորդած թեմերում։ Այս պահի դրությամբ նրանցից 8-ն Արարատյան թեմից է, որի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւս դեմ է դուրս եկել Գարեգին Երկրորդին: Մեզ պատմեցին, որ, այդուհանդերձ, տիրադավներին ու հակաեկեղեցական արշավին միացած քահանաներն ինքնակամ որոշումներ չեն ընդունել։

Փաշինյանի հիշյալ հայտարարությունից հետո գործի են անցել իրավապահները, ում դեմ կարողացել են կոմպրոմատ գտնել, դրանով են ծնկի բերել, իսկ մյուսներին սոցիալական եւ ֆինանսական երաշխիքներ են տվել, որ պետությունը կհոգա նրանց վարձատրության հարցը, անգամ բնակարանների մասին խոստումներ են տվել՝ փորձելով նյութական շահագրգռությամբ իրենց կողմը բերել։ Եկեղեցին ներսից քանդելու գործընթացն ու նման բանակցությունները դեռ շարունակվում են, սակայն վերջին օրերին կարծես նոր միացողներ չկան։

Նմանատիպ նյութեր

Եվրոպան անընդունելի է համարում եկեղեցու և ընդդիմության դեմ արշավը․ Նարեկ Կարապետյան

Այն աշխատանքը, որը կատարվել էր, տվել է իր արդյունքը․ Եվրոպայի խորհրդի զեկուցողը նշել է ընտրությունների ընթացքում արձանագրված մի շարք խախտումներ։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան»...

Երեք անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում․ կառուցապատող

Երեք անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում․ կառուցապատող

Այսօր Երևանում նոր կառուցվող թաղամասերից մեկում վերամբարձ կռունկն ընկել էր, տեղի ունեցածի հետևանքով 3 մարդ էր զոհվել։ «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ ընկերությունը», որը կառուցապատողն է, պարզաբանում է տարածել՝ կատարվածի վերաբերյալ նշելով հետևյալը․ «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ...

Սա՛ է Փաշինյանի երազած Հայաստանը, որտեղ զոհերի մայրերի, կանանց ողբը պետք է խլանա աղմուկի մեջ. Գառնիկ Դանիելյան

Սա՛ է Փաշինյանի երազած Հայաստանը, որտեղ զոհերի մայրերի, կանանց ողբը պետք է խլանա աղմուկի մեջ. Գառնիկ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․ «Այն, ինչ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի տարելիցին մեր հարկերից սնվող Հանրային հեռուստաընկերության եթերում, պարզապես սրբապղծություն էր։ Այն պահին, երբ մեր հերոս նահատակների հարազատները Եռաբլուրում սգում էին իրենց վիշտը,...

Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն

Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն

Սցենարիստ, գրող, հրապարակախոս Վահրամ Սահակյանի խափանման միջոցի հարցով մեղադրող կողմի ներկայացրած միջնորդության քննությունը դատարանում ավարտվեց։ Դատավոր Վահագն Մելիքյանը, ում մակագրվել էր Վահրամ Սահակյանի գործը, հրապարակեց վճիռը․ Սահակյանի նկատմամբ սահմանվեց վարչական...

Ատելության, վախի ու ապօրինի հետապնդումների էջը պետք է փակվի. Արամ Վարդևանյան

Ատելության, վախի ու ապօրինի հետապնդումների էջը պետք է փակվի. Արամ Վարդևանյան

«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ևս արձանագրել է ընտրովի հետապնդումների դեպքեր (քաղաքական հետապնդում), վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր, ԿԸՀ անաչառության խնդիրներ, 3/5 մանդատների փաստացի լեգիտիմության դեֆիցիտ և այլն»,-ֆեյսբուքյան տեսանյութին ուղեկցող...